Գործնական քերականություն․ Բայի տեսակները
Բայի տեսակները

Բայը խոսքի մեջ կիրառվում է երկու ձևով՝ անդեմ (դերբայներ) և դիմավոր:
Անդեմ բայեր (դերբայներ)
Դերբայները բայի անդեմ ձևերն են։ Դերբայները չորսն են՝ անորոշ դերբայ, ենթակայական դերբայ, հարակատար դերբայ, համակատար դերբայ:
Անորոշ դերբայը համարվում է բայի սկզբնական ձևը, վերջանում է —ել, -ալ վերջավորություններով:Կարող է հոլովվել գոյականի նման։
Անորոշ դերբայ
Ուղղական-խաղալ, կարդալ
Սեռական-խաղալու, կարդալու
Տրական-խաղալուն, կարդալուն
Բացառական-խաղալուց, կարդալուց
Գործիական-խաղալով, կարդալով
Ներգոյական- խաղալու մեջ, կարդալու մեջ
Ենթակայական դերբայը վերջանում է -ող վերաջավորությամբ: Ենթակայական դերբայը անորոշ դերբայի նման հոլովվում է:
Ուղղական-խոսող, կարդացող
Սեռական-խոսողի, կարդացողի
Տրական-խոսողին, կարդացողին
Բացառական-խոսողից, կարդացողից
Գործիական-խոսողով, կարդացողով
Ներգոյական- խոսողի մեջ, կարդացողի մեջ
Հարակատար դերբայները վերջանում են —ած վերջավորությամբ: Հարակատարը ևս հոլովվում է:
Ուղղական-պատմած, կարդացած
Սեռական- պատմածի, կարդացածի
Տրական-պատմածին, կարդացածին
Բացառական-պատմածից, կարդացածից
Գործիական-պատմածով, կարդացածով
Ներգոյական- պատմածի մեջ, կարդացածի մեջ
Համակատար դերբայները վերջանում են —իս վերջավորությամբ, օրինակ՝ գրելիս, կարդալիս: Համակատար դերբայները չեն հոլովվում:
Առաջադրանքներ
1․ Բառաշարքում գտնել և ընդգծել անորոշ դերբայի ձևերը։
Բացել, հորովել, բղավել, ճառել, կարուսել, գդալ, թնդալ, գթալ, զուլալ, ցնծալ, գրել, սխալ, ստել, վառել, երկծալ, մխալ։
2․ Բառաշարքում գտնել և ընդգծել հարակատար դերբայի ձևերը։
Գրկած, վարկած, հրավիրված, միգամած, հանգած, հասած, հասարակած, կռված, քնած, անկասկած, նստած, գործած, համատարած, քանդած, տխրամած, հատած։
3․ Բառաշարքում գտնել և ընդգծել ենթակայական դերբայի ձևերը։
Փոքրացող, կարճափող, այգացող, ծաղկող, հաղթող, եռակող, դոնդող, լողացող, խաղացող, անսքող, բուժող, նկարող, աշխատող, ստող, խոսող, սևաքող։
4․Բառաշարքում գտնել և ընդգծել համակատար դերբայի ձևերը։
Պաշտելիս, գրելիս, ասուլիս, սպասելիս, նկատելիս, պտղամիս, ավետիս, առաջանալիս, վախենալիս, ողբալիս, ընտրելիս, օազիս, կարդալիս, վազելիս։
Դիմավոր բայեր
Դիմավոր բայերը 4-ն են՝ անկատար, ապակատար, վաղակատար, ժխտական։
Անկատար դերբայը արտահայտում է գործողությունը ընթացքի մեջ լինելը, վերջանում է ում վերջավորությամբ: Կազմում է անցյալ և ներկա ժամանակ, որոնք կոչվում են անկատար անցյալ, անկատար ներկա:
Անկատար ներկա
Գնում եմ
Գնում ես
Գնում է
Գնում ենք
Գնում եք
Գնում են
Անկատար անցյալ
Գնում էի
Գնում էիր
Գնում էր
Գնում էինք
Գնում էիք
Գնում էին
Վաղակատար դերբայը արտահայտում է ավարտված գործողություն։ Վերջանում է ել-ով կամ ացել-ով: Վաղակատարը ունի երկու ժամանակաձև՝ վաղակատար ներկա, վաղակատար անցյալ։
Վաղակատար ներկա
Երգել եմ, խաղացել եմ
Երգել ես, խաղացել ես
Երգել է, խաղացել է
Երգել ենք, խաղացել ենք
Երգել եք, խաղացել եք
Երգել են, խաղացել են
Վաղակատար անցյալ
Երգել էի, խաղացել էի,
Երգել էիր, խաղացել էիր
Երգել էր, խաղացել էր
Երգել էինք, խաղացել էինք
Երգել էիք, խաղացել էիք
Երգել էին, խաղացել էին
Ապակատար դերբայը կազմվում է ելու, ալու վերջավորություններով: Ունի երկու ժամանակաձև՝ ապակատար ներկա և ապակատար անցյալ:
Ապակատար ներկա
Երգելու եմ, խաղալու եմ
Երգելու ես, խաղալու ես
Երգելու է, խաղալու է
Երգելու ենք, խաղալու ենք
Երգելու եք, խաղալու եք
Երգելու են, խաղալու են
Ապակատար անցյալ
Երգելու էի, խաղալու էի
Երգելու էիր, խաղալու էիր
Երգելու էր, խաղալու էր
Երգելու էինք, խաղալու էինք
Երգելու էիք, խաղալու էիք
Երգելու էին, խաղալու էին:
Առաջադրանքներ
1.Տեքստից դուրս գրիր բոլոր բայերը և նշիր դեմքը, թիվը, ժամանակը:
Հայաստանի ամենաբարձր լեռը համարվում է Արագածը։ Նա ունի չորս գագաթ։ Լեռն Արագած է կոչվել Արա թագավորի անունով։ Արագածի կատարը մշտապես ծածկվում է ձյունով։ Սակայն ստորոտում տարվա բոլոր եղանակներն իրենց «հանդերձանքով» են հայտնվում։ Արագածի լանջերից բխում են սառնորակ աղբյուրներ։
Աշուն է։ Վարդան պապը, Սարգիսն ու Արևիկը մտան այգի։ Այգու խնձորենու, տանձենու, դեղձենու և սալորենու ճուղերը ճկվել էին բերքի ծանրությունից։ Պապը նայում էր ու հիանում իր աշխատանքի արդյունքով։ Սարգիսն ու Արևիկը ուրախ զվարթ թռչկոտում էին։ Նրանք օգտվում էին այգու բարիքներից, հավաքում էին չորացած ճյուղերը, դասավորում պատերի տակ։
Արաքս գետը հայերի համար եղել է սնող, կյանք պարգևող սիրելի գետ։ Դրա համար ժողովուրդը գետը կոչել է Մայր Արաքս։ Արաքսի մեջ են լցվում Հրազդան, Ազատ, Ողջի և Որոտան գետերը։ Հնում Արաքսը լցվում էր Կասպից ծովը, իսկ այսօր միանում է Քուռ գետին։
2.Ո՞ր շարքում դերբայական ձևի սխալ կազմություն կա:
1) թռնելիս, կարոտած, դիպչող, մոտեցած
2) նստեցնել, սառչած, ուրախացող, խմեցնել
3) փախչելիս, սառչող, կպած, թարմեցնել
4) փրկված, շփոթացնել, կառչող, խոսող
3. Ո՞ր նախադասության մեջ դերբայական սխալ ձև կա:
1) Արշակը փորձել էր Զինայի հետ փախչել արտասահման, բայց ոստիկանությունը նրան բռնել էր և տեղեկացրել Սմբատին:
2) Սարի լանջին բուսած մանուշակները բացել էին աչիկները և ժպտում էին արևին:
3) Բժիշկը պատվիրել էր օրը երկու անգամ դեղ կաթացնել հիվանդի աչքերի մեջ:
4) Գարնանային արևը հալեցրել էր ձյունը, ու վարարած գետերը դուրս էին եկել իրենց ափերից:
4. Ո՞ր նախադասության մեջ դերբայական սխալ ձև կա:
1) Երբ փորձում էի նրան հիշեցնել տված խոստումները, չլսելու էր տալիս:
2) Դաշտի խաղաղության մեջ քնքշորեն բուրացող ծաղիկները մի պահ մեղմեցին նրա հոգու ցավը:
3) Անծայրածիր հեռուներում աստիճանաբար մգացող լեռների սուր կատարները ահարկու տպավորություն էին թողնում:
4) Կարդալիս հանկարծ զգում էի, որ կտրվել եմ իրականությունից ու դարձել գրքի հերոսների ուղեկիցը:
5. Ո՞ր նախադասության մեջ դերբայական սխալ ձև կա:
1) Երկրաշարժից տուժած մարդկանց օգնության ձեռք մեկնեց ողջ աշխարհը:
2) Խանութի բացման օրը բոլոր հյուրերին նվիրեցին խոնավեցնող քսուքներ:
3) Կապտավուն նժույգ հեծած ձիավորը ընթանում էր լարված և ուշադիր:
4) Շատ կարդալուց աչքի լույսը պակասել էր, ու ջահել օրերի նման այլևս մի քանի օրում մի գիրք չէր կարողանում ավարտել:
Комментарии
Отправить комментарий