К основному контенту

Գործնական քերականություն

 


1․Նախադասությունների մեջ գտնել  քերականական սխալները և ուղղել:

Գետինը ծածկվեց ձյունից:
Գետինը ծածկվեց ձյունով։
Նրանք ապրում էին սարի գագաթում:
Նրանք ապրում էին սարի գագաթին։
Երբեք մեր աշխարհը մեր վրա այսքան ծանր պարտականություն չէր դրել:
Երբեք մեր աշխարհը մեզ վրա այսքան ծանր պարտականություն չէր դրել:
Մենք շնորհակալ ենք այն անշահախնդիր բժշկից, ով փրկեց մեր հարազատի կյանքը:
Մենք շնորհակալ ենք այն անշահախնդիր բժշկին, ով փրկեց մեր հարազատի կյանքը:
Նա իմ պես աշխատասեր չի եղել:
Նա ինձ պես աշխատասեր չի եղել։
Նա երկար ժամանակ էր, ինչ իմ հետ էր քայլում:
Նա երկար ժամանակ էր, ինչ ինձ հետ էր քայլում:
Ծնողների մոտ ուսուցչուհին խրախուսեց աշակերտների արարքներին:
Ծնողների մոտ ուսուցչուհին խրախուսեց աշակերտների արարքները։

2․Փակագծերի բառերը տեղադրել կետերի փոխարեն` համապատասխան փոփոխությունների:

1 Լճի մոտ` բարձրադիր ժայռի վրա, նստած էր մի մարդ` լայնեզր գլխարկով , և անթարթ հայացքով նայում էր կապույտ ջրերին: (Լիճ, նայել, գլխարկ, ժայռ)
2. Նա սովորություն  ուներ մտնել վերջին անգամ այգին աշնանը, ցանկապատն ամրացնելու և հնձանի դուռը փակելու , որպեսզի ձմռանը  գիշերներին գայլ ու գազան չպատսպարվեն ներսը: (Մտնել, ձմեռ, հնձան, աշուն)
3. Կրծքից արձակում էր զղջման հառաչանք` դողդոջուն ձեռքը տխուր  շարժում էր անում` կարծես ինքը հեռացնելով օրիորդի գեղանի կերպարանքը: (Ինքը, օրիորդ, արձակել, ձեռք)
4. Թիֆլիսում ապրելու տարիներին հատկապես Վերնատան միջոցով Թումանյանն ինքը շուրջն է  համախմբում գրական ուժերին, կազմակերպում արևելահայոց գրական կյանքը: (Կյանք, տարի, միջոց, ինքը)
5. Պապ թագավորը կրճատում էր ժողովուրդից գանձվող եկեղեցական տուրքերը, փակել անկելանոցներն ու կուսանոցները, ձգտում նվազեցնել արքունիքի իշխանությունը, հաստատել եկեղեցու մենիշխանություն: (Փակել, արքունիք, ժողովուրդ, եկեղեցի)

3․Լրացնել բաց թողնված տառերը և երկհնչյունները:

Վերջին ծառի կանաչելու հետ անտառի ներքևի ծայրին կենտ հաճարենու սաղարթը մգանում է. մութն սկսվում է այդտեղից, կամաց-կամաց բարձրանում Զարդաքարի լանջը, բարձունքին հասնում: Ու հենց լանջի կենտ բոխին մու- կանաչ է դա-նում, անլսելի ելև-ջ տալով մշուշ են դառնում, ան-անում սարի գլխին, ամպի տակ կ-կված վեր-ին ձ-նն էլ, թագի պես բոլորված ա-պն էլ: Ան-անում են միայն մի պահ, հաջոր-ին բոլորած է լինում նոր ա-պ և նստած նոր ձ-ն:

4․Բառաշարքում առանձնացնել հոմանիշների 6 զույգ;

1.Աչառու, դաժան, անամոթ, զուսպ, չափավոր, աներկյուղ, թավ, կողմնապահ, խիտ, անպատկառ, անվեհեր, անողորմ:
2. Ողորմելի, բիլ, ժիր, վեհ, ճերմակ, խեղճ, մեծատուն, հարուստ, առույգ, կապույտ, վսեմ, ձյունաթույր:
3. Անկայուն,  հակիրճ, ստոր, համառոտ, գեր, տաղտկալի, երերուն, բիրտ, ձանձրալի, մարմնեղ, կոպիտ, տմարդի:

  5․Գտիր սխալները տրված նախադասությունների մեջ և ուղղիր։

  1. Դասական արվեստը միշտ ունի իր հետևորդներին։
  2. Մի՛ անհանգստացիր, ես վարձահատույց կլինեմ քեզանից։
  3. Տան շեմում միայնակ կանգնած էր Մարանը։
  4. Բոլորս երախտապարտ էինք նրանից իր  անգնահատելի ծառայության համար։
  5. Նա իր կարիքներին բավարարելու համար պատրաստ էր ամեն ինչիՆե։
  6. Ներկաներից մի մասը խիստ զարմացած էր։
  7. Էրենբուրգը երկար ու հիացած նայում էր Սարյանի նկարների վրա։
  8. Մուշեղ բերդակալը ավելորդ համարեց կանանց զրույցներին մասնակցելու։
  9. Արածդ սխալներիդ համար պիտի ներողություն խնդրես հորդ։
  10. Ծեր արծվի նման բաց արեց աչքը ու իրեն դիմաց տեսավ դժխեմ մահը։

Комментарии

Популярные сообщения из этого блога

Առաջադրանք սեպտեմբերի 6-9

Չորորդ ուսումնական շրջանի 3 շաբաթվա ամփոփում

Կարինեի պատմությունը