Արշակունիների թեմայով ամփոփիչ հարցաշար
Ո՞վ էր Արշակունիների արքայատոհմի հիմնադիրը Հայաստանում։
Տրդատ I Արշակունին համարվում է Հայաստանում Արշակունիների արքայատոհմի հիմնադիրը։Ո՞ր քաղաքն է հիմնադրել Վաղարշ I Արշակունին և որպես մայրաքաղաք։
Վաղարշ I-ը հիմնադրել է Վաղարշապատ քաղաքը և այն դարձրել մայրաքաղաք։Ո՞ր հռոմեական կայսեր օրոք է կնքվել Հռանդեայի դաշնագիրը։
Դաշնագիրը կնքվել է Ներոն կայսրի օրոք։Ի՞նչ է նշանակում «Անդրեփրատյան համադաշնություն» տերմինը։
Դա պետությունների միություն էր Եփրատից այն կողմ, որոնք միավորվել էին ընդհանուր նպատակներով։Քանի՞ տարի տևեց հռոմեա-պարթևական տասնամյա պատերազմը :
Այն տևեց մոտ 10 տարի։Ինչու՞ Հռանդեայի դաշնագրից հետո Տրդատ I-ը ստիպված էր մեկնել Հռոմ՝ թագը ստանալու Ներոնի ձեռքից:
Որովհետև պայմանավորվածությամբ Հռոմը պետք է ձևականորեն հաստատեր նրա թագավորությունը։Նկարագրե՛ք Կորբուլոնի ռազմական արշավանքի նպատակներն ու հետևանքները Հայաստանի համար:
Կորբուլոնը ուզում էր Հայաստանը հռոմեական ազդեցության տակ պահել։ Նրա արշավանքներից հետո Հայաստանը ժամանակավորապես անցավ Հռոմի վերահսկողության տակ։Ինչպե՞ս հայ ազնվականության դավադրությունները խոչընդոտում էին Հռոմի քաղաքականությանը Հայաստանում:
Ազնվականները հաճախ փոխում էին կողմը և խանգարում Հռոմին լիովին վերահսկել Հայաստանը։Ո՞րն էր Վաղարշ I-ի դիվանագիտական գլխավոր հաջողությունը պարթևական քաղաքականության մեջ:
Նա կարողացավ իր եղբորը՝ Տրդատին, դարձնել Հայաստանի թագավոր։Ինչո՞ւ Հռոմը բարձրացրեց Ատրպատականի և Վիրքի կարգավիճակը՝ ի հակակշիռ Հայաստանի:
Որպեսզի թուլացնի Հայաստանի ուժը և հավասարակշռություն ստեղծի տարածաշրջանում։Ինչպե՞ս Տրդատ I-ին հաջողվեց պահպանել Հայաստանի միասնությունը երկու հզոր տերությունների միջև:
Նա վարում էր խելացի քաղաքականություն և համագործակցում էր երկու կողմերի հետ։Ո՞րն էր Պետուսի զորքի ջախջախման հիմնական պատճառը Հռանդեայի ճակատամարտում:
Նրա սխալ որոշումները և վատ պատրաստվածությունը։Ինչպիսի՞ քաղաքականություն էր վարում Ներոն կայսրը Հայաստանի նկատմամբ մինչև պատերազմը:
Նա փորձում էր խաղաղ ճանապարհով պահել ազդեցությունը Հայաստանում։Որո՞նք էին Անդրեփրատյան համադաշնության անդամները և ի՞նչ նպատակ էր հետապնդում այն:
Մասնակցում էին տարբեր արևելյան պետություններ, նպատակն էր միասին պաշտպանվել և ուժեղանալ։Ինչո՞ւ Արտաշատը դարձավ Կորբուլոնի առաջին թիրախը, այլ ոչ թե Տիգրանակերտը:
Որովհետև Արտաշատը մայրաքաղաք էր և ավելի կարևոր ռազմավարական կենտրոն։Ինչպե՞ս Տրդատ I-ը վերականգնեց Հայաստանի տնտեսությունը պատերազմից հետո:
Նա վերականգնեց քաղաքները և զարգացրեց առևտուրը։Ո՞րն էր հայոց ավագանու դերը սոցիալական և իշխանական կառույցների պահպանման գործում:
Ավագանին օգնում էր կառավարել երկիրը և պահպանել կարգ ու կանոնը։Ինչու՞ Տրայանոս կայսրը խախտեց Հռանդեայի համաձայնությունը և նվաճեց Հայաստանը:
Նա ուզում էր ընդլայնել Հռոմի սահմանները։Ինչպե՞ս փոխվեց հռոմեական քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ Տրայանոսի մահից հետո:
Հռոմը հրաժարվեց Հայաստանը պահել որպես նահանգ և ավելի մեղմ քաղաքականություն վարեց։Ո՞րն էր Վաղարշ II-ի ճկուն քաղաքականության արդյունքը հռոմեական կայազորի դուրսբերման հարցում:
Հռոմեական զորքերը դուրս եկան Հայաստանից։Ինչո՞ւ Հռոմը ֆինանսական օգնություն ցուցաբերեց Վաղարշ II-ին՝ հայկական բանակը հզորացնելու համար:
Որպեսզի Հայաստանը պաշտպանի սահմանները և նաև Հռոմի շահերը։Ինչպիսի՞ սպառնալիքներ կային Հայաստանի համար հյուսիսկովկասյան տափաստանների քոչվորների կողմից:
Նրանք հաճախ հարձակվում էին և ավերում սահմանային տարածքները։Ո՞րն էր Խոսրով I Արշակունու գահակալման շրջանի գլխավոր ռազմական մարտահրավերը:
Պայքարը արտաքին թշնամիների դեմ և երկրի պաշտպանությունը։Ինչու՞ է Վաղարշ I-ը համարվում Հայաստանում Արշակունիների ժառանգական իշխանության հիմնադիրը:
Քանի որ նա հաստատեց, որ գահը փոխանցվում է նույն տոհմի ներսում։Ինչպե՞ս հայ-պարթևական համագործակցությունը հանգեցրեց Մեծ Հայքում պարթևական գերակայության վերացմանը:
Համագործակցության շնորհիվ Հայաստանը կարողացավ ավելի անկախ դառնալ։Վերլուծե՛ք Հայաստանի դերը որպես բուֆերային պետություն հռոմեա-պարթևական հակամարտությունում: Ինչպե՞ս հայոց ավագանուն հաջողվեց պահպանել պետական ինքնիշխանությունը՝ մանևրելով երկու տերությունների միջև:
Հայաստանը գտնվում էր Հռոմի և Պարթևաստանի միջև և փորձում էր հավասարակշռություն պահել։ Ավագանին օգնում էր ճիշտ որոշումներ ընդունել, որպեսզի երկիրը չկորցնի անկախությունը։Համեմատե՛ք Կորբուլոնի և Պետուսի ռազմավարությունները Հայաստանում: Ինչո՞ւ նույն հռոմեական բանակը մեկ դեպքում հաղթեց, մյուս դեպքում ջախջախվեց: Ո՞ր գործոններն էին որոշիչ:
Կորբուլոնը լավ կազմակերպված էր, պատրաստված և զգույշ, դրա համար հաղթեց։ Պետուսը շտապեց, սխալներ արեց և դրա համար պարտվեց։Գնահատե՛ք Հռանդեայի դաշնագրի (64 թ.) երկարաժամկետ հետևանքները Հայաստանի, Հռոմի և Պարթևաստանի համար: Արդյո՞ք այն կայուն խաղաղություն ապահովեց, թե՞ միայն ժամանակավոր զինադադար:
Դաշնագիրը որոշ ժամանակ խաղաղություն բերեց, բայց դա երկար չտևեց և ավելի շատ ժամանակավոր համաձայնություն էր։Ինչպե՞ս է Տրայանոսի արշավանքը (114-117 թթ.) և նրան հաջորդած կայսրերի քաղաքականությունը ցույց տալիս հռոմեական կայսերական գաղափարախոսության փոփոխությունները: Ինչու՞ Հռոմը վերջնականապես հրաժարվեց Հայաստանը նահանգ դարձնելուց:
Տրայանոսը փորձեց Հայաստանը դարձնել նահանգ, բայց հետո հասկացան, որ դժվար է կառավարել։ Դրա համար Հռոմը հրաժարվեց այդ մտքից։Վերլուծական շարադրանքով պատասխանե՛ք. ի՞նչ պայմաններում է հնարավոր պահպանել հավասարակշռությունը երկու մրցակից տերությունների միջև (օրինակով Հայաստանը Հռոմի և Պարթևաստանի միջև): Համեմատե՛ք այս երկընտրանքը ժամանակակից միջազգային հարաբերությունների որևէ օրինակի հետ:
Երկիրը պետք է խելացի լինի, չկռվի անմիջապես, այլ բանակցի և համագործակցի։ Հայաստանը այդպես էր անում։ Նման բան կա նաև այսօր, երբ փոքր երկրները փորձում են հավասարակշռություն պահել մեծ պետությունների միջև։
Комментарии
Отправить комментарий