Պարապմունք 10. երկրաչափություն

 Շարունկաում ենք ուսումնասիրել քառանկյունները։

Թեմա՝ Ուղղանկյուն
Ի՞նչ է ուղղանկյունը

 Սահմանում։ Այն զուգահեռագիծը, որի բոլոր անկյուններն ուղիղ են, կոչվում է ուղղանկյուն։

Նկարում պատկերված է ABCD ուղղանկյունը, ընդ որում՝

∠A = ∠B = ∠C = ∠D = 90°

Ուղղանկյան սահմանումից հետևում է, որ ուղղանկյունն առանձնահատուկ զուգահեռագիծ է։ Ուրեմն, ուղղանկյունն ունի զուգահեռագծի բոլոր հատկությունները։
Այսինքն՝
Ուղղանկյան հանդիպակաց կողմերը հավասար են  (AB=CD և BC=AD), իսկ անկյունագծերը հատվում են և հատման կետով կիսվում։

Թեորեմ։ Ուղղանկյան անկյունագծերը հավասար են։
Ապացույցը լրացուցիչ աշխատանք է։  Փորձիր ապացուցել ինքնուրույն։
Դժվարանալու դեպքում կարող ես օգտվել էլ․ դասագրքից՝ էջ՝ 17։

Թեորեմ։ Եթե զուգահեռագծի անկյունագծերը հավասար են, ապա այդ զուգահեռագիծը ուղղանկյուն է։
Ապացույցը լրացուցիչ աշխատանք է։ Փորձիր ապացուցել ինքնուրույն։
Դժվարանալու դեպքում կարող ես օգտվել էլ․ դասագրքից՝ էջ՝ 17։


Հարցեր և առաջադրանքներ

1. Ո՞ր պատկերն է կոչվում ուղղանկյուն։

Այն զուգահեռագիծը, որի բոլոր անկյուններն ուղիղ են, կոչվում է ուղղանկյուն։

2. Քանի՞ աստիճան է ուղղանկյան յուրաքանչյուր անկյունը։
90

3. Ի՞նչ է հավասար ուղղանկյան բոլոր անկյունների աստիճանային գումարը։
360

4. Ի՞նչ հատկություն ունեն ուղղանկյան անկյունագծերը։
Ուղղանկյան անկյունագծերը հավասար են։

5. Արդյո՞ք ամեն ուղղանկյուն հանդիսանում է զուգահեռագիծ։ Իսկ ամեն զուգահեռագի՞ծ է ուղղանկյուն։
Ոչ

6. Քանի՞ անկյունագիծ ունի ուղղանկյունը։ .GEOGEBRA  ծրագրով գծիր ABCD ուղղանկյուն, գծիր անկյունագծերը։
2

7. Ուղղանկյան կից կողմերը  10սմ և 13սմ են։ Գտեք ուղղանկյան պարագիծը։
10×2+13×2=46

8. Ուղղանկյան կողմերն են 4սմ և 7սմ։ Գտեք ուղղանկյան մակերեսը։
4×7=28

9. Ուղղանկյան պարագիծը 24սմ է, իսկ մի կողմը՝ 5սմ։ Գտե՛ք մյուս կողմի երկարությունը։
5×2=10
24-10=14
14:2=7

10. Ուղղանկյան մակերեսը 36սմ2 է, իսկ մի կողմը՝ 9սմ։ Գտե՛ք մյուս կողմը։
36:9=4

11. Ուղղանկյան պարագիծը 30սմ է։ Գտե՛ք դրա կից կողմերի գումարը։
30:2=15

12. Ուղղանկյունաձև հողամասի ո՞ր կետում պետք է տեղադրել լամպը, որ բոլոր անկյունները լուսավորվեն նույն չափով։ Պատասխանը հիմնավորե՛ք։
մեջտեղում

13. ABCD ուղղանկյան AB կողմը 6սմ է, իսկ BDA անկյունը՝ 30։ Գտե՛ք AC անկյունագիծը։
6×2=12

14. Ուղղանկյան անկյունագծերի հատման կետից մինչև գագաթներից մեկը հեռավորությունը 5սմ է։ Որքա՞ն է անկյունագծի երկարությունը։
5×2=10

15. Ուղղանկյան անկյունագիծը ուղղանկյունը բաժանում է 2 եռանկյունների։ Ի՞նչ տեսակի եռանկյուններ են դրանք։
Ուղանկյուն եռանկյուն

Комментарии

Популярные сообщения из этого блога

Նախագիծ․ Գուշակիր պակերը

ՋՈՆԻ ՊԵՓ

Al ristorante. dialogo