Խառնվածքի տեսակները
- Получить ссылку
- X
- Электронная почта
- Другие приложения
Սանգվինիկ
Սանգվինիկը աշխույժ, ուրախ, ակտիվ և շփվող մարդ է։ Նա հեշտությամբ է ծանոթանում նոր մարդկանց հետ և արագ է հարմարվում նոր միջավայրին։ Սանգվինիկները սովորաբար լավատես են և սիրում են տարբեր մարդկանց հետ շփվել։ Նրանք արագ են հետաքրքրվում նոր գործերով և կարող են միաժամանակ զբաղվել տարբեր աշխատանքներով։ Նրանց տրամադրությունը հաճախ արագ է փոխվում․ կարող են մի պահ տխրել, բայց հետո նորից ուրախանալ։ Սանգվինիկը սովորաբար հեշտությամբ է հաղթահարում դժվարությունները և երկար չի պահում վիրավորանքը։
Խոլերիկ
Խոլերիկը ակտիվ, եռանդուն, համարձակ և շատ զգացմունքային մարդ է։ Նա արագ է մտածում, արագ որոշումներ է կայացնում և սիրում է գործել։ Խոլերիկները հաճախ նպատակասլաց են և եթե ինչ-որ բան են ցանկանում, փորձում են հասնել դրան։ Նրանք կարող են լինել անհամբեր և երբեմն կտրուկ արձագանքել մարդկանց խոսքերին կամ գործողություններին։ Նրանց համար դժվար է երկար ժամանակ հանգիստ սպասել։ Խոլերիկը կարող է հեշտությամբ բարկանալ, սակայն սովորաբար նրա զայրույթը երկար չի տևում։ Նա սիրում է ակտիվություն և չի սիրում միապաղաղություն։
Ֆլեգմատիկ
Ֆլեգմատիկը հանգիստ, համբերատար, հավասարակշռված և կայուն մարդ է։ Նա սովորաբար չի շտապում և նախընտրում է որոշումներ կայացնելուց առաջ լավ մտածել։ Ֆլեգմատիկին դժվար է հունից հանել, քանի որ նա կարողանում է վերահսկել իր զգացմունքները։ Նա աշխատում է հանգիստ և հետևողական, իսկ սկսած գործը սովորաբար փորձում է ավարտին հասցնել։ Ֆլեգմատիկները կարող են դանդաղ հարմարվել նոր իրավիճակներին և փոփոխություններին։ Նրանք չեն սիրում շտապողականություն և աղմկոտ միջավայր։ Միևնույն ժամանակ, նրանք համբերատար են, վստահելի և պատասխանատու։
Մելանխոլիկ
Մելանխոլիկը զգայուն, հանգիստ, ամաչկոտ և ավելի փակ մարդ է։ Նա իր զգացմունքները խորությամբ է ապրում և կարող է երկար մտածել տեղի ունեցածի մասին։ Մելանխոլիկը երբեմն հեշտ է վիրավորվում քննադատությունից կամ կոպիտ խոսքերից։ Նա սովորաբար նախընտրում է հանգիստ միջավայր և շատ մարդկանցից բաղկացած մեծ խմբերի փոխարեն ավելի փոքր շրջապատ։ Մելանխոլիկները հաճախ ուշադիր են մանրուքների նկատմամբ և պատասխանատու են իրենց գործերի հա նդեպ։ Նրանք կարող են անհանգստանալ դժվար իրավիճակներում, բայց հաճախ շատ հոգատար և զգուշավոր են լինում ուրիշների նկատմամբ։
Իմ կարծիքով, ես մելանխոլիկ եմ, բայց միքիչ էլ ինձ նմանացնում եմ ֆլեգմատիկի։
- Получить ссылку
- X
- Электронная почта
- Другие приложения
Комментарии
Отправить комментарий