Գործնական քերականություն

 1․ Կազմի՛ր պարել, լողալ, ցանկանալ, մոտենալ, թռչել բայերի դերբայական ձևերը։

Անորոշ դերբա(-ել, -ալ)-մտնել
Ենթակայական դերբայ (-ող, -ացող)-մտնող
Հարակատար դերբայ (-ած, -ացած)-մտած
Համակատար դերբայ (-ելիս, -ալիս)-մտնելիս
Անկատար (-ում)-մտնում
Վաղակատար (-ել, -ացել)-մտել
Ապակատար (-ելու, -ալու)-մտնելու
Ժխտական (-ի, -ա)-մտնի

Անորոշ դերբայ-պարել,լողալ, ցանկանալ,մոտենալ,թռչել

Ենթակայական դերբայ-պարող,լողացող, ցանկացող, մոտեցող, թռչող

Հարակատար դերբայ-պարած,լողացած, ցանկացած, մոտեցած, թռչած

Համակատար դերբայ- պարելիս, լողալիս, ցանկանալիս, մոտենելիս, թռչելիս

Անկատար-պարում, լողում,ցանկանում, մոտենում, թռչում

Վաղակատար-պարել, լողացել, ցանկացել, մոտեցել, թռչել

Ապակատար-պարելու, լողալու, ցանկանալու, մոտենալու, թռչելու

Ժխտական-պարի,լողա,ցանկանա, մոտենա,թռչ

2․ Բառակապակցություններ կազմի՛ր` ճամփորդ բառին տրված ածականները, հարակատար և ենթակայական դերբայները կամ դերանուններն ավելացնելով:

Անծանոթ ճամփորդ, գլխիկոր ճամփորդ, հոգնած ճամփորդ, ծերացած ճամփորդ, վերադարձող ճամփորդ, հանգստացող ճամփորդ, նույն ճամփորդ, ուրիշ ճամփորդ:

3․ Փորձի՛ր բացատրել դերբայների նման խմբավորումը:

Ա. Անկատար`ընկնում (եմ), մեծանում (եմ): Վաղակատար` ընկել (եմ), մեծացել (եմ): Ապակատար` ընկնելու (եմ), մեծանալու (եմ): Ժխտական (չեմ) ընկնի, (չեմ) մեծանա:

Բ. Անորոշ` ընկնել, մեծանալ: Համակատար` ընկնելիս, մեծանալիս: Ենթակայական` ընկնող,մեծացող: Հարակատար` ընկած, մեծացած:

Ա շարքում դերբայնները վաղակատար են, իսկ Բ շարքում անորոշ։

4. Ընդգծված դերբայները դարձրո՛ւ դիմավոր բայեր:

Օրինակ`

Քայլող աղջիկ- աղջիկ, որը քայլում է:
Հեռացած ձմեռ- ձմեռը, որ հեռացել է:

Ա. Սլացող մեքենա-մեքենա, որը սլանում է, արևի շուրջը պտտվող մեքենա-մեքենա, որը պտտվել է արևի շուրջ, թունելից դուրս եկող գնացք-գնացք, որը դուրս եկել թունելից, պատրաստակամորեն հորը մտնող երեխա-երեխա, որը պատրաաստակամանորեն մտել է հորը, փոշու ու մրի մեջ աշխատող մարդիկ-մարդիկ ովքեր աշխատել են փոշու ու մրի մեջ:

Բ. Ընկած գրիչ-գրիչ, որը ընկել է, մոռացված երգ-երգ, որը մոռացվել է, թիթեռի հետևից ընկած երեխա-երեխա, որը ընկել է թիթեռի հետևից, արձակված ու կախված վարագույր-վարագույր որը կախվել է ու արձակվել, լուծված խնդիր-խնդիր, որը լուծվել է, գիշերվա անձրևից խոնավացացած օդ-օդ, որը խոնավացել է գիշերվա անձրևից:

5. Կետերը փոխարինի՛ր ապրել բայից կազմված դերբայներով (ապրելիս, ապրող, ապրած, ապրել):

Նրա ապրած երկար ու ձիգ տարիների մասին ընդամենը մի երկու նախադասություն կարելի է պատմել:

Գետափին՝ զով ծառերի ստվերում ապրելիս հիշում էր իր անապատը, խանձված ավազը:

Կարտոֆիլի արտում ապրող բզեզն արագ բազմանում է ու շարժվում առաջ՝  նոր տարածություններ գրավելու:

Ուզում էր քաղաքից դուրս ու մենակ՝ ապրել հեռու մի դաշտում:

6. Կետերը փոխարինի՛ր ապրել բայի դիմավոր ձևերով:

Քանի՛ տարի ապրում ես մեր երկրում ու չգիտե՞ս մեր օրենքները:
Եթե մի երկու ամիս էլ ապրեք այս  խոնավ ու անարև երկրում, բոլորովին կմոռանա՞ք մեր գյուղը:
Մի քանի օր այստեղ կապրի ու կտեսնի, թե ի՞նչ դժվար է օրվա հոգսը հոգալը:
Այստեղ ապրեմ, ուրիշ ելք չունեմ:
Դու երկար ապրել ես այս աշխարհում ու շատ բան ես տեսել, ինձ մի խորհուրդ տո՛ւր:

7. Տրված բայերը բաժանի՛ր երկու խմբի՝դիմավոր բայերի և դերբայների:

Փակել է, մտնել, փակած, մտար, փակում եմ, մտնում է, փակեցիր, մտած, փակի՛ր, մտնեիր, փակելիս, մտնելիս, կփակենք, մտի՛ր, պիտի փակեք, մտել էինք, փակել էիր, պիտի մտնի:

Դիմավոր դերբայ— Փակել է, մտար,փակում եմ, մտնում է, փակեցիր, փակի՛ր,մտնեիր, կփակենք, մտի՛ր, պիտի փակեք, մտել էինք, փակել էիր, պիտի մտնի
Դերբայններ-մտնել, փակած, մտած, փակելիս, մտնելիս

8. Տրված նախադասություններն այնպես փոխի՛ր, որ դիմավոր բայը դառնա համակատար դերբայ (իս վրջավորությամբ):

Օրինակ`

Երբ կենդանիների պահպանության խնդիրն էին լուծում, բազում դժվարությունների հանդիպեցին: -Կենդանիների պահպանության խնդիրը լուծելիս բազում դժվարությունների հանդիպեցին:

Երբ գետափին զբոսնում էր, հանկարծ շների հալածվող մի եղջերու տեսավ:
Գետափին զբոսնելիս հանկարծ շներից հալածվող մի եղջորու տեսավ։
Երբ երկրորդ խողովակաշարն էին կառուցում, պարզեցին, որ դա էլ բավարար չի լինելու:
Երկրորդ խողովակաշարը կառուցելիս, պարզեցին, որ դա էլ բավարար չի լինելու
Երբ գետակն անցնում էր, որս անող մի գայլաձուկ տեսավ:
Գետակն անցնելիս, որս անողը մի գայլաձուկ տեսավ։
Երբ լսում էր ընկերոջ պատմությունը, փորձում էր պատկերացնել, թե ինքն ի՞նչ կաներ այդ պայմաններում:
Ընկերոջ պատմություննը լսելիս, փորձում էր պատկերացնել, թե ինքն ի՞նչ կաներ այդ պայմաններում։
Երբ ինչ-որ բան կամ ինչ-որ մեկին գնահատում ես, կտրուկ ու ծայրահեղ մի՛ լինիր:
Ինչ-որ բան կամ ինչ-որ մեկին գնահատելիս, կտրուկ ու ծայրահեղ մի՛ լինիր
Երբ փորձում էր, ընդամենը մի փոքր սխալ էր արել, ու ոչինչ չէր ստացվել:

Փորձելիս, ընդամենը մի փոքր սխալ էր արել, ու ոչինչ չէր ստացվել:
9. Տրված բայերից համակատար դերբայներ ստացի՛ր և դրանցով նախադասություններ կազմի՛ր:

Չափել, շարժվել, կապել, մտնել, տեսնել:

Չափելիս-Սենյակը չափելիս նկատեցի, որ պատը թեք է:
Շարժվելիս-Մեքենան շարժվելիս թեթև աղմուկ արձակեց:
Կապելիս-Կոշիկներս կապելիս նկատեցի, որ գրպանիցս բանալիներն ընկել են:
Մտնելիս-Սենյակ մտնելիս նա ջերմորեն բարևեց բոլորին:
Տեսնելիս-Հին ընկերոջը տեսնելիս նա անչափ ուրախացավ:

10. Տրված անորոշ դերբայների բացառական և գործիական հոլովներով (ուց, ով վերջավորությամբ ձևերով) նախադասություններ կազմի՛ր:

Լսել, բարձրանալ, հեռանալ:

Լսել
Բացառական (-ուց): Այդ լուրը լսելուց հետո նա շատ հուզվեց:
Գործիական (-ով): Հաճելի երաժշտություն լսելով՝ նա արագ հանգստացավ:

Բարձրանալ
Բացառական (-ուց): Սարը բարձրանալուց հետո մենք մի լավ հանգստացանք:
Գործիական (-ով): Աստիճաններով արագ բարձրանալով՝ նա շունչը կտրված հասավ տուն:

Հեռանալ
Բացառական (-ուց): Տնից հեռանալուց առաջ նա ստուգեց բոլոր դռները:
Գործիական (-ով): Առանց աղմուկի հեռանալով՝ նա ոչ ոքի չանհանգստացրեց:

11.Կետերի փոխարեն պահանջված ձևերով գրի՛ր փակագծում դրված բայերը:

Երգելիս ձայնը գլուխն էրգցում: (երգել- ե՞րբ)
Ձիու սիրտը պայթել էր քուռակի համար վախենալուց: (վախենալ-ինչի՞ց)
Թեյը տանելիս թափեց: (տանել-ե՞րբ)
Կենսախինդ մարդիկ վախենում են լուրջ կամ տխուր կամ ծանր երևալուց: (երևալ-ինչի՞ց)
Ու Մոսկվա գնալուց առաջ մի երկու օրով ման է գալիս հարազատ վայրերում: (գնալ-ինչի՞ց)
Մեղր լցնելիս մի կաթիլ գետին թափեց: (լցնել-ե՞րբ)

Комментарии

Популярные сообщения из этого блога

Նախագիծ․ Գուշակիր պակերը

Al ristorante. dialogo

ՋՈՆԻ ՊԵՓ