Նոյեմբեր ամսվա հաշվետվություն․ Կենսաբանություն
1. Ներկայացնել կենտրոնական նյարդային համակարգի բաժինները(գլխուղեղ, ողնուղեղ) նրանց կատարած ֆունկցիաները։ Կենտրոնական նյարդային համակարգը կազմված է գլխուղեղից և ողնուղեղից։ Գլխուղեղը ղեկավարում է օրգանիզմի աշխատանքը, մտածողությունը, հիշողությունը և շարժումները։ Ողնուղեղը փոխանցում է նյարդային ազդակները և իրականացնում պարզ ռեֆլեքսներ։ 2. Ռեֆլեքսային աղեղի կառուծվացքը և գործառույթը։ Ռեֆլեքսային աղեղը նյարդային ուղին է, որով անցնում է նյարդային ազդակը։ Այն կազմված է ընկալիչից, զգայական նեյրոնից, նյարդային կենտրոնից, շարժողական նեյրոնից և աշխատող օրգանից։ Դրա միջոցով օրգանիզմը արագ արձագանքում է գրգռիչներին։ 3․ Ներկայացնել տեսողական վերլուծչի բաժինները և գործառույթները։ Տեսողական վերլուծիչը կազմված է երեք բաժնից՝ տեսողական ընկալիչներից, տեսողական նյարդից և գլխուղեղի տեսողական կենտրոնից։ Այն օգնում է մեզ տեսնել, տարբերել առարկաների գույները, ձևերը և չափերը։ 4․ Տեսողական վերլուծչի հիվանդություններ։ Տեսողության հիմնական խանգարումներն են կարճատեսությունը, հեռատեսությունը և գունային կուրությ...