Сообщения

Վերև-ներքև

 Կյանքում ամեն ինչ միշտ նույնը չի լինում։ Երբեմն մարդը գտնվում է «վերևում»՝ ուրախ է, հաջողություններ է ունենում և իրեն վստահ է զգում։ Բայց լինում են նաև պահեր, երբ ամեն ինչ հակառակն է լինում, և մարդը հայտնվում է «ներքևում»՝ դժվարությունների ու անհաջողությունների մեջ։ Ես կարծում եմ՝ հենց այդ վերև-ներքև փոփոխություններն են մարդուն սովորեցնում գնահատել ունեցածը։ Եթե երբեք չհանդիպենք դժվարությունների, չենք հասկանա, թե ինչ է իրական հաջողությունը։ Կարևոր է ոչ թե միշտ վերևում լինելը, այլ ներքև ընկնելուց հետո նորից բարձրանալու ուժ ունենալը։ Դրա համար էլ ես հավատում եմ, որ ցանկացած դժվարությունից հետո կարող է գալ ավելի լավ ժամանակ։

Գործնական քերականություն

  1․ Կազմի՛ր պարել, լողալ, ցանկանալ, մոտենալ, թռչել բայերի դերբայական ձևերը։ Անորոշ դերբա(-ել, -ալ)-մտն ել Ենթակայական դերբայ (-ող, -ացող)-մտն ող Հարակատար դերբայ (-ած, -ացած)-մտ ած Համակատար դերբայ (-ելիս, -ալիս)-մտն ելիս Անկատար (-ում)-մտն ում Վաղակատար (-ել, -ացել)-մտ ել Ապակատար (-ելու, -ալու)-մտն ելու Ժխտական (-ի, -ա)-մտն ի Անորոշ դերբայ-պարել,լողալ, ցանկանալ,մոտենալ,թռչել Ենթակայական դերբայ-պարող,լողացող, ցանկացող, մոտեցող, թռչող Հարակատար դերբայ-պարած,լողացած, ցանկացած, մոտեցած, թռչած Համակատար դերբայ- պարելիս, լողալիս, ցանկանալիս, մոտենելիս, թռչելիս Անկատար-պարում, լողում,ցանկանում, մոտենում, թռչում Վաղակատար-պարել, լողացել, ցանկացել, մոտեցել, թռչել Ապակատար-պարելու, լողալու, ցանկանալու, մոտենալու, թռչելու Ժխտական-պարի,լողա,ցանկանա, մոտենա,թռչ 2 ․ Բառակապակցություններ կազմի՛ր` ճամփորդ բառին տրված ածականները, հարակատար և ենթակայական դերբայները կամ դերանուններն ավելացնելով: Անծանոթ ճամփորդ , գլխիկոր ճամփորդ , հոգնած ճամփորդ , ծերացած ճամփորդ , վերադարձող ճամփորդ , հանգստաց...

Բայի տեսակները

 Բայը խոսքի մեջ կիրառվում է երկու ձևով՝ անդեմ (դերբայներ) և դիմավոր: Անդեմ բայեր (դերբայներ) Դերբայները բայի անդեմ ձևերն են։ Դերբայներն են՝ անորոշ դերբայ, ենթակայական դերբայ, հարակատար դերբայ, համակատար դերբայ, անկատար դերբայ, ապակատար դերբայ, վաղակատար դերբայ, ժխտական դերբայ: Անկախ դերբայներ Անորոշ դերբայը համարվում է բայի սկզբնական ձևը, վերջանում է — ել, -ալ վերջավորություններով:Կարող է հոլովվել գոյականի նման։ Անորոշ դերբայ Ուղղական-խաղալ, կարդալ Սեռական-խաղալու, կարդալու Տրական-խաղալուն, կարդալուն Բացառական-խաղալուց, կարդալուց Գործիական-խաղալով, կարդալով Ներգոյական- խաղալու մեջ, կարդալու մեջ Ենթակայական դերբայը վերջանում է -ող վերաջավորությամբ: Ենթակայական դերբայը անորոշ դերբայի նման հոլովվում է: Ուղղական-խոսող, կարդացող Սեռական-խոսողի, կարդացողի Տրական-խոսողին, կարդացողին Բացառական-խոսողից, կարդացողից Գործիական-խոսողով, կարդացողով Ներգոյական- խոսողի մեջ, կարդացողի մեջ Հարակատար դերբայները վերջանում են — ած վերջավորությամբ: Հարակատարը ևս հոլովվում է: Ուղղական-պատմած, կար...

Ցանկապատը․ վերլուծություն

«Ցանկապատը» պատմվածքը պատմում է մարդկանց հարաբերությունների և նրանց միջև առաջացած խնդիրների մասին։ Ցանկապատը այստեղ միայն սովորական պատնեշ չէ, այլ նաև խորհրդանշում է այն սահմանը, որը մարդիկ ստեղծում են միմյանց միջև։ Հերոսների վարքից երևում է, որ երբեմն մարդիկ ավելի շատ մտածում են իրենց շահերի մասին և մոռանում բարության ու մարդկային հարաբերությունների մասին։ Պատմվածքը սովորեցնում է, որ պետք չէ մարդկանց միջև պատնեշներ ստեղծել, քանի որ դրանք կարող են բաժանել նույնիսկ մտերիմ մարդկանց։ Ինձ համար ստեղծագործության հիմնական միտքն այն է, որ մարդը պետք է լինի հասկացող, բարի և պատրաստ լսելու ուրիշներին։

Պարապմունք 6․ երկրաչափություն

  Թեմա՝ Զուգահեռագիծ: Ամրապբդում ենք դասը։ 1.Զուգահեռագծի անկյուններկց մեկը 45° է: Գտիր զուգահեռագծի մյուս անկյունները: 45+45=90 360-90=270 270:2=135 2. Զուգահեռագծի մի կողմը 29սմ է, իսկ մյուս կողմը 7սմ-ով մեծ է նրանից: Գտիր զուգահեռագծի պարագիծը: 29+7=36 29+29+36+36=130 3. Զուգահեռագծի կողմերը 10 և 15 են։ Գտիր զուգահեռագծի պարագիծը: 10+10+15+15=50 4. Զուգահեռագծի անկյուններից մեկը մյուսից մեծ է 30 աստիճանով։ Գտիր զուգահեռագծի բոլոր անկյունները։ 180-30=150 150:2=75 75+30=105 75, 75, 105, 105 5. ABCD զուգահեռագծի մեջ օ-ն զուգահեռագծի անկյունագծերի հատման կետն է։ AOD եռանկյան պարագիծը հավասար է 25սմ, AC=16սմ, BD=14 սմ։ Գտի՛ր  BC-ն։ 6. ABCD քառանկյունը զուգահեռագիծ է։ Ապացուցեք, որ եռանկյուն ABC հավասար է եռանկյուն ACD-ին։ 7. ABCD զուգահեռագծի А անկյունը  2  անգամ փոքր է B անկյունից։ Գտեք զուգահեռագծի բոլոր անկյունները։ 8.ABCD զուգահեռագծի մեջ օ-ն զուգահեռագծի անկյունագծերի հատման կետն է։  Գտեք BO և ОC-ն, եթե BD=12, AC=17: 9. ABCD զուգահեռագծի  A անկյան  ...

Պարապմունք 5․ երկրաչափություն

Изображение
Թեմա՝ Զուգահեռագիծ Սահմանում: Զուգահեռագիծ կոչվում է այն քառանկյունը, որի հանդիպակաց կողմերը զույգ առ զույգ զուգահեռ են: Նկարում պատկերված է ABCD զուգահեռագիծը. AB || CD, AD || BC:  Զուգահեռագիծը ուռուցիկ քառանկյուն է:  Ուսումնասիրենք զուգահեռագծի մի քանի հատկություն:  1 . Զուգահեռագծի հանդիպակաց կողմերը հավասար են, հանդիպակաց անկյունները նույնպես  հավասար են: АB=CD BC=AD <A=<C <B=<D 2. Զուգահեռագծի անկյունագծերը հատման կետով կիսվում են: AO=OC BO=OD Առաջադրանքներ։ 1.Ո՞ր պատկերն է կոչվում զուգահեռագիծ։ Զուգահեռագիծ կոչվում է այն քառանկյունը, որի հանդիպակաց կողմերը զույգ առ զույգ զուգահեռ են: 2 GEOGEBRA ծրագրով գծիր ABCD զուգահեռագիծ, նշիր զուգահեռ կողմերը։ AB || CD, AD || BC 3. GEOGEBRA ծրագրով գծիր ABCD զուգահեռագիծ, նշիր հանդիպակաց կողմերը, հանդիպակաց անկյունները, կից անկյունները։ AB || CD, AD || BC <A=<C <B=<D <A կից է <B և <D <B կից է <A և <C <C կից է <B և <D <D կից է <A և <C 4. GEOGEBRA ծրագրով գծիր A...

Պարապմունք 4․ երկրաչափություն

Изображение
Պարապմունք 4. Թեմա՝   Կանոնավոր բազմանկյուններ: Սահմանում։ Կանոնավոր կոչվում են այն ուռուցիկ բազմանկյունները, որոնց բոլոր կողմերը և անկյունները հավասար են: Հավասարակողմ եռանկյունը կանոնավոր բազմանկյուն է․ Քառակուսին  կանոնավոր քառանկյուն է․ Կանոնավոր հնգանկյունը տես ստորև․   Մենք գիտենք, որ ուռուցիկ բազմանկյան բոլոր անկյունների գումարը (n-2)x180 աստիճան է, ուստի կանոնավոր n-անկյան բոլոր անկյունները հավասար են և մեկ անկյան աստիճանային չափը գտնելու համար պետք է  (n−2)180°-ը բաժանել n-ի։ (n−2)180°/n Առաջադրանքներ։ 1.Ո՞ր բազմանկյունն է կոչվում կանոնավոր։ Կանոնավոր կոչվում են այն ուռուցիկ բազմանկյունները, որոնց բոլոր կողմերը և անկյունները հավասար են:   2. Ո՞ր բազմանկյունն է ուռուցիկ։ Բազմանկյունը կոչվում է ուռուցիկ, եթե այն ամբողջությամբ ընկած է իր ցանկացած կողմով անցնող ուղղի մի կողմում։ 3. Ո՞ր բազմանկյունն  է ոչ ուռուցիկ։ Բազմանկյունը կոչվում է ոչ ուռուցիկ, եթե գոնե մեկ կողմով անցնող ուղիղը պատկանող հարթությունը տրոհում է այնպես, որ բազմանկյան մասերը հայտնվում...