Ամենամեծ կեցցեսը աշխարհում
Ամենամեծ կեցցեսը աշխարհում
Ես գիտեմ պատմություն մի մարդու մասին, ով աշխարհում ամենամեծ կեցցեսն է, բայց վստահ չեմ, թե նա ձեր դուրը կգա: Այսպիսով պատմե՞մ, թե՞ ոչ…Պատմեմ: Նրա անունն էր Պրիմու: Իտալերենում այն նշանակում է առաջին, երևի այդ պատճառով էլ նա մանկուց որոշել էր.
-Առաջինը կլինեմ ոչ միայն անունով, այլ նաև գործով: Միշտ և ամեն ինչում կլինեմ առաջինը:
Իսկ ստացվեց հակառակը, նա միշտ և ամեն ինչում վերջինն էր: Վերջինն էր, ով վախենում էր, վերջինն էր, ով փախչում էր, վերջինն էր, ով խաբում էր և վերջինն էր, ով անկարգություն էր անում: Նրա հասակակիցները միշտ ինչ- որ բանում առաջինն էին լինում: Մեկը քաղաքի առաջին գողն էր, մյուսը՝ թաղամասի առաջին կռվարարը, երրորդը՝ տարածքում առաջին հիմարը…
Իսկ նա, ընդհակառակը՝ վերջին էր, ով հիմարություններ էր ասում, իսկ երբ նրա հերթն էր գալիս դրանք ասելու, նա ուղղակի լռում էր: Նա ամենամեծ կեցցեսն էր աշխարհում, բայց նա վերջինն էր, ով իմացավ այդ մասին: Այնքան վերջինը, որ այդպես էլ չիմացավ այդ մասին:
- Պատահել է, որ քո կատարած որևէ արարքի համար որևէ մեկը քեզ ասել է կեցցես:
Այո, եղել է, և բազմիցս։ Օրինակ՝ երբ ես դաշնամուր եմ նվագում, մայրիկս ունկնդրում է և ասում՝ կեցցես։ - Աշխարհում բազում գործեր կան, ո՞ր գործում կուզեիր առաջինը լինել:
Ես շատ կուզենայի լինել առաջինը դաշնամուր նվագելիս։
Комментарии
Отправить комментарий