Ճանապարհ, ժամանակ, արագություն
Ճանապարհ, ժամանակ, արագություն
Միավոր ժամանակում մարմնի անցած ճանապարհը նրա շարժման արագությունն է։
Արագությունը կարելի է չափել արագաչափի միջոցով։
Օրինակ՝
Կարող ենք ասել․
Ավտոմեքենան շարժվում է ժամում 70 կմ արագությամբ, կամ ավտոմեքենան շարժվում է 70կմ/ժ արագությամբ։
Մարմնի շարժման արագությունը հավասար է նրա անցած ճանապարհի և ծախսած ժամանակի քանորդին։
Այսինքն՝
Արագություն= Ճանապարհ : ժամանակ
Մարմնի անցած ճանապարհը հավասար է նրա շարժման արագության և ծախսած ժամանակի արտադրյալին։
Ճանապարհ= Արագություն . ժամանակ
Մարմնի ծախսած ժամանակը հավասար է նրա անցած ճանապարհի և արագության քանորդին։
Ժամանակ= Ճանապարհ: Արագություն
Խնդիրներ․
- Գնացքը 15 ժամում միևնույն արագությամբ անցավ 1200 կմ ճանապարհ։ Որքա՞ն էր գնացքի շարժման արագությունը։
Լուծում
1200:15=80կմ/ժ - Որքա՞ն ճանապարհ կանցնի ավտոմեքենան 7 ժամում, եթե շարժվի 65 կմ/ժ արագությամբ։
Լուծում
7x65=455կմ - Հեծանվորդը 4 ժամում ընթացավ 20 կմ/ժ արագությամբ։ Որքա՞ն ճանապարհ նա անցավ։
Լուծում
4x20=80կմ - Գնացքը 2 օրում միևնույն արագությամբ անցավ 1600 կմ ճանապարհ։ Առաջին օրը նա ճանապարհի վրա ծախսեց 13 ժամ, իսկ երկրորդ օրը՝ 6 ժամ պակաս։ Որքա՞ն ճանապարհ նա անցավ առաջին օրը։
Լուծում
13-6=7
1600։20=80
80x13=1040կմ - Հայկենց տնից մինչև դպրոց 320 մ է։ Նա դպրոց է գնացել 40 մ/ր արագությամբ։ Որքա՞ն ժամանակ նա ծախսեց դպրոց գնալու համար։
Լուծում
320:40=8ր
- Երևանից միևնույն ուղղությամբ դուրս եկան երկու ավտոմեքենա։ 3 ժամ հետո որքա՞ն կլինի նրանց միջև եղած հեռավորությունը, եթե առաջին ավտոմեքենան ժամում անցնում է 70 կմ, իսկ երկրորդը՝ 60 կմ։
Պատ․՝ 30։ - Մոտոցիկլավարը 200կմ ճանապարհի առաջին 80կմ-ն անցավ 40կմ/ժ արագությամբ, իսկ մնացած մասը՝ 60կմ/ժ արագությամբ։ Մոտոցիկլավարը քանի՞ ժամում անցավ այդ ճանապարհը։
Պատ․՝ 4 ժամ։
Комментарии
Отправить комментарий