Մասշտաբ

 Նոր թեմա: Մասշտաբ

Թղթի վրա տարբեր առարկաներ նկարելիս հաճախ չափերը չեն համընկնում այդ առարկաների իսկական չափերի հետ: Հարմար է լինում մեծ առարկաները պատկերել փոքրացրած տեսքով, իսկ փոքրերն՝ մեծացրած տեսքով: Բայց նկարը, գծագիրը, հատակագիծը պետք է պատկերացում տա առարկայի իսկական չափերի մասին: Այդ նպատակով գծագրերի և հատակագծերի վրա գրում են՝ նշելով գծագրի որևէ հատվածի երկարության հարաբերությունը նրա իսկական երկարությանը: Օրինակ, եթե տան հատակագծի վրա 1սմ երկարությամբ հատվածն իրականում ունի  2մ  երկարություն, ապա գրում են՝

1սմ-2մ, կամ 1սմ: 200սմ, կամ  1 : 200

Հատակագծի որևէ գծի երկարության հարաբերությունը համապատասխան իրական գծի երկարության կոչվում է մասշտաբ:

Թվերի հարաբերությամբ արտահայտված մասշտաբն անվանում են թվային մասշտաբ:


Առաջադրանքներ:
1.Թվային մասշտաբ ասելով ի՞նչ ես հասկանում:

2.Քարտեզի վրա Դիլիջան և Արթիկ քաղաքների հեռավորությունը 5սմ է: Գտեք այդ քաղաքների հեռավորությունը տեղանքում, եթե քարտեզի մասշտաբը 1:1000000 է: 5x1000000=5000000 5000000:100000=50 պատ․՝50 կմ

3.Քարտեզի վրա Գորիս և Վանաձոր քաղաքների հեռավորությունը   7սմ է: Գտեք այդ քաղաքների հեռավորությունը տեղանքում, եթե քարտեզի մասշտաբը 1:5000000 է: 5000000x7=35000000 35000000:100000=350 պատ․՝ 350 կմ

4.Քարտեզի մասշտաբը 1:300000 է: Տեղանքում երկու քաղաքների միջև հեռավորությունը 12կմ է: Որոշիր այդ քաղաքների հեռավորությունը քարտեզի վրա: 1200000:300000=4 պատ․՝ 4սմ

5. Հողակտորի հատակագծի մասշտաբը 1 ։ 5000 է։ Ինչքա՞ն կլինի հողակտորում երկու կետերի հեռավորությունը, եթե համապատասխան կետերի հեռավորությունը հատակագծում հավասար է`

ա) 3սմ 3x5000=15000սմ բ) 1դմ 15000:100=150մ

6. Քարտեզի վրա Դիլիջան և Արթիկ քաղաքների հեռավորությունը 5սմ է: Գտեք այդ քաղաքների հեռավորությունը տեղանքում, եթե քարտեզի մասշտաբը 1:1000000 է: 10x5000=50000 50000:100=500 պատ․՝ 500մ

7. Քարտեզի վրա, որի մասշտաբը 1 ։ 10000000 է, Երևանի և Թբիլիսիի հեռավորությունը 1.4/5սմ է։ Որքա՞ն է Երևանի և Թբիլիսիի իրական հեռավորությունը։ 1.4/5=9/5 9/5x10000000=4500000 45000000:100000=450 պատ․՝ 450կմ


8..Հողակտորի հատակագծի մասշտաբը 1 ։ 5000 է։ Ինչքա՞ն կլինի հողակտորում երկու կետերի հեռավորությունը, եթե համապատասխան կետերի հեռավորությունը հատակագծում հավասար է 11սմ: 11x5000=55000սմ պատ․՝ 550մ


9..Որքա՞ն կլինի հատակագծում  1 ։ 150 մասշտաբով 6մ երկարությամբ հատվածի երկարությունը: 6մ=600սմ 600։150=4 պատ․՝ 4սմ


10.. Քարտեզի վրա հատվածն ունի 8սմ երկարություն։ Գտե՛ք քարտեզի մասշտաբը, եթե այդ հատվածի երկարությունը տեղանքում 8 կմ է: 8կմ=800000սմ 800000։8=100000 պատ․՝ 1։100000

11..Արաքս գետի երկարությունը 1072 կմ է։ Ի՞նչ երկարություն կունենա այդ գետի պատկերումը քարտեզի վրա, որի մասշտաբը 1 ։ 5000000 է։ 107200000:5000000=1072:50սմ


Օրվա գլուխկոտրուկը:
1. Նկարում պատկերված կայանատեղիում մեքենաները կարող են շարժվել միայն առաջ կամ հետ, բայց չեն կարող շրջվել: Ամենաքիչը քանի՞ մեքենա պետք է տեղաշարժել, որ սև մեքենան կարողանա դուրս գալ կայանատեղիից։

Комментарии

Популярные сообщения из этого блога

Առողջություն

English