Մարդու առաջացման վարկածներ

Նախնադարյան մարդիք ապրել են քարանձավներում և վրաններում ու տեղափոխվել մի վայրից մյուսը՝ սնունդ հայթայթելու։ Ք․ Ա․ մոտ 8000թ․ մարդիք սկսեցին աճեցնել հացահատիկ և պահել կենդանիներ։ Մարդիք ընտելացրել են գայլեր Ք․ Ա․ դեռևս 10000թ․։ Ժամանակի ընթացքում վայրի ոչխարները, այծերը, կովերն ու խոզերը դարձան ընտանի կենդանիներ։ Նախնադարյան հողագործները բնակություն էին հաստատում փոքր գյուղերում, որոնք հետագայում ընդարձակվեցին և վերածվեցին փոքր ու մեծ քաղաքների։ Եվրոպայում առաջին գյուղերը ցանկապատված տների խմբեր էին։ Փայտե տների պատերը ծածկված էին ցեխով, իսկ տանիքները՝ չոր խոտով։ Բանջարեղեն աճեցվում էր բակի մի մասում, իսկ կենդանիներ պահում էին մյուս մասում։ Հնադարյան հայտնի ամենամեծ քաղաքը եղել է Չաթալ Հույուքը Փոքր Ասիայում։ Ք․ Ա․ 6250թ․ շուրջ 6000 մարդ էր ապրում այնտեղ։ Աղյուսից և ցեխից կառուցած տները մեկհարկանի էին, դուռ չունեին։ Մարդիք մտնում էին ներս՝ սանդուղքով բարձրանալով և սողոսկելով տանիքի վրայի անցքով։ Վաղ քաղաքաբնակները կառուցել են սրբավայրեր, սակայն շատ քիչ բան է հայտնի նրանց աստվածների մասին։ Մայր աստվածուհու կավե քանդակը գտնվել է Չաթալ Հույուքում՝ սրբավայրում։ Չաթալ Հույուքում մարդիք ուտում էին միս, մրգեղեն, օրինակ՝ խնձոր, ընկույզ և բանջարեղեն։ Նրանք օգտվում էին նաև արմավենուց, ուտում էին միրգը, ծառի բունն օգտագործում որպես փայտանյութ, իսկ տերևներով կտուրներն էին ծածկում կամ դրանք հյուսում էին և գործածում որպես պարան, գորգ և ոտնաման։

Աղբյուրը՝ 1000 հարց ու պատասխան գրքից։

Комментарии

Популярные сообщения из этого блога

Առողջություն

English