Գարնանը սպասելիս
Արևը սկսել է ջերմացնել, հողը տաքացել է և ծածկվել կանաչով, պատվել յուրահատուկ և գեղեցիկ ծաղիներով։ Ծառերը բողբոջել են։ Բնությունը զարթնել է։ Տանը մնալ չի լինում։ Գարնանային արձակուրդներին ես գնում եմ ընտանիքիս հետ գյուղ։ Ես ընկերուհիներիս հետ նստած եմ գյուղի մեծ գեղեցիկ այգում, որը պատված է շատ ծառերով։ Մենք խաղում ենք ուրախ խաղեր, վազվզում ենք այգում մեր շների հետ։ Փռում ենք շոր խոտի վրա և պառկում վրեն։ Երբ շատ է մթնում նոր գնում տուն։ Իսկ մինչեվ խորը մթնելը պառկած ենք խոտերի վրա և նայում աստղա աստղալից երկնքին։
Комментарии
Отправить комментарий