Բաղեղ
Բաղեղը բազմամյա մշտադալար բույս է, որը պատկանում է արալևազգիների ընտանիքին։ Այն շատ տարածված է Եվրոպայում, Ասիայում և Հյուսիսային Աֆրիկայում։ Բաղեղը հիմնականում աճում է որպես սողացող կամ մագլցող թուփ՝ ծառերի, շենքերի և քարերի մակերեսով բարձրանալով։
Բաղեղի հիմնական հատկությունները
Բաղեղի տերևները մուք կանաչ գույնի են, մսոտ և թեթև փայլուն։ Տերևեների ձևը կարող է փոփոխվել՝ կախված բույսի տարիքից։ Ծաղիկները փոքրիկ, կանաչավուն-դեղնավուն գույնի, որոնք սովորաբար հավաքվում են գնդաձև ծաղկաբույլերի մեջ։ Պտուղները մուգ կապույտ կամ սևագորշ հատապտուղներ են, որոնք թունավոր են մարդկանց համար։
Բաղեղի օգտագործումը
Էսթետիկ նպատակով բաղեղը լայնորեն կիրառվում է լանդշաֆտային դիզայնում՝ ցանկապատներ, պատեր կամ տներ ծածկելու համար։
Օդը մաքրելու հատկություն բաղեղը կարող է մաքրել օդը որոշ վնասակար նյութերից։
Բուժական նպատակով ժողովրդական բժշկության մեջ բաղեղի տերևները օգտագործվել են՝ որպես խորխաբեր, հազի դեմ և մաշկային հիվանդությունների բուժման միջոց։
Комментарии
Отправить комментарий