Խնդիրներ «Տոկոսներ» թեմայից
Դասարանական աշխատանք
1. Խանութ առաքեցին 2500 կգ լոլիկ։ Առաջին օրը վաճառեցին այդ ամբողջ ապրանքի 30%-ը։ Քանի՞ կգ լոլիկ մնաց վաճառելու։ 2500:100x30=750 2500-750=1750
2. Տանձի չրի զանգվածը թարմ տանձի զանգվածի 20%-ն է։ Քանի՞ կգ չիր կստացվի 350 կգ թարմ տանձից։ 350x20:100=70
3. Բարձրագույն կրթություն ունեցողների միջին աշխատավարձը 225 000 դրամ է, չունեցողներինը՝ 150 000 դրամ։ Քանի՞ տոկոսով է բարձրագույն կրթություն ունեցողների միջին աշխատավարձը ավելի բարձրագույն կրթություն չունեցողների միջին աշխատավարձից։
225000-150000=75000
75000x100:150000=50%
4. Խառատը մինչև ընդմիջում տաշեց 24 մանրակ, ինչը հերթափոխային պլանի 60%-ն է։ Քանի՞ մանրակ է տաշում խառատը մեկ հերթափոխում։ 24x100:60=40
5. Զբոսաշրջիկները անցան երթուղու 75%-ը, և նրանց մնում էր անցնել ևս 5 կմ։ Ինչքա՞ն է երթուղու երկարությունը։ 100-75=25 25%=5կմ 5x100:25=20
6. Միսը եփելիս կորցնում է իր զանգվածի 40%-ը։ Որքա՞ն եփած միս կստացվի 6 կգ թարմ մսից։ 6000:100x40=2400 6000-2400=3600
7. Ակցիայի արդյունքում ապրանքների գներն իջել են 20%-ով։ Ինչքա՞ն պետք է վճարել վերնաշապիկի համար, եթե նրա սկզբնական գինը 8000 դրամ էր։ 8000:100x20=1600 8000-1600=6400
8. Ծրագրավորողի աշխատավարձը բարձրացել է 15%-ով։ Ինչքա՞ն է նոր աշխատավարձը, եթե մինչև բարձրացումը 300 000 դրամ էր։ 300000:100x15=45000 300000+45000=345000
9. Նորածնի քաշը 3 կգ էր։ Մեկ ամիս հետո նա կշռում էր 4 կգ 200 գ։ Քանի՞ տոկոսով է ավելացել նրա քաշը։
10. Մեկը իր ունեցած գումարից 4000 դրամ նվիրաբերեց մանուկների ֆոնդին։ Ինչքա՞ն գումար ուներ այդ մարդը, եթե նվիրել է իր ունեցածի 2%-ը։
Լրացուցիչ առաջադրանք
1. Դպրոցում 400 աշակերտ է սովորում, որի 52%-ը աղջիկներ են։ Գտիր տղաների քանակը։
2. Խաղողը չորացնելիս կորցնում է իր զանգվածի 70%-ը։ Ինչքա՞ն չամիչ կստացվի 80 կգ թարմ խաղողից։
3. Ապրանքն արժեր 5000 դրամ։ Նրա գինը բարձրացավ 20%-ով։ Քանի՞ դրամով բարձրացավ գինը։
4. Միսը եփելիս կորցնում է իր զանգվածի 40%-ը։ Որքա՞ն թարմ միս պետք է վերցնել, որ ստացվի 6 կգ եփած միս։
5. Համաձուլվածքի 40%- ը անագ է, 2%-ը՝ ոսկի, իսկ մնացած մասը՝ կապար։ Քանի՞ գրամ անագ, ոսկի և կապար կա այդ համաձուլվածքի 300 գրամում։
Комментарии
Отправить комментарий