Չորրորդ ուսումնական շաբաթվա ամփոփում
Առաջին շաբատը ես բացակայել էի և եկել էի դպրոց միայն առաջին օրը, այդ օրը մենք խաղի ձևով ծանոթանում էինք իրար հետ։ Երկրորդ շաբաթվա առաջին օրը մենք սկսեցինք երգով և խաղացինք բակային խաղեր: Երկրորդ օրը պատրաստել ենք շաուրմա: Եվ լաբորատորիայում կատարել ենք փորձ: Երրորդ օրը մենք անցկացրել ենք առաջին օրվա նման: Չորրորդ օրը ես բացակայել եմ: Իսկ վերջին օրը մենք նայել ենք «Լիլո և Ստիչ» ֆիլմը։ Երրորդ շաբաթվա առաջին օրը երգեցինք և խաղացինք բակային խաղեր, նաև քշեցինք հեծանիվ։ Երկրորդ օրը մի խումբ գնաց կինոդիտման, իսկ մյուսները շարունակեցին խաղալ բակում։ Երրորդ օրը մի քանի հոգով պատրաստեցինք լահմաջո և ժինգյալով հաց, իսկ չորրորդ ու հինգերորդ օրը ես բացակայել եմ։
Комментарии
Отправить комментарий