Պարապմունք 15․ երկրաչափություն

 

Հարցեր, խնդիրներ նախորդ թեման ամրապնդելու համար։

1.Գրիր զուգահեռ ուղիղների սահմանումը։
2 ուղիղներ կոչվում են զուգահեռ եթե չունեն հատման կետ։

2. Գրիր զուգահեռ ուղիղների աքսիոմը։
Ուղղին չպատկանող կետով կարող է անցնել միայն մեկ զուգահեռ ուղիղ։

3. Ի՞նչ նշանով է գրվում երկու ուղիղների զուգահեռության պայմանը։
a II b

4. Ի՞նչ նշանով է գրվում երկու ուղիղների ուղղահայաց լինելու պայմանը։
a ⊥ b

5. Գծիր а ուղիղ, այդ ուղղից դուրս նշիր A կետը, քանի՞ ուղիղ կարող ես տանել A կետով, որ զուգահեռ լինի а ուղղին։
Միայն մեկ ուղիղ կարող է զուգահեռ լինել։

6. Գծիր երկու հատվող ուղիղներ։ Քանի՞ չփռված անկյուն առաջացավ։
Առաջացավ չորս չփռված անկյուն:

7. Շարունակիր․
ա) Եթե ուղիղը հատում է երկու զուգահեռ ուղիղների մեկը, ապա հատում է նաև մյուսը։
բ) Եթե երկու ուղիղներ զուգահեռ են երրորդին, ապա դրանք զուգահեռ են։

8. Գծիր a ուղիղ։ Այդ ուղղից դուրս նշիր A և B կետերը։  Այդ կետերից յուրաքանչյուրով տար ուղղահայաց a ուղղին։ Ի՞նչ կարող ես ասել այդ ուղղահայաց ուղիղների մասին։

9.Գծիր a, b ուղիղներ, հետո c հատողը։ Նշիր առաջացած խաչադիր անկյունները։ Խաչադիր անկյուններով ինչպե՞ս ստուգել այդ a և b ուղիղների զուգահեռությունը։
10. Գծիր a, b ուղիղներ, հետո c հատողը։ Նշիր առաջացած համապատասխան  անկյունները։  Համապատասխան անկյուններով ինչպե՞ս ստուգել այդ a և b ուղիղների զուգահեռությունը։
11. Գծիր a, b ուղիղներ, հետո c հատողը։ Նշիր առաջացած միակողմանի  անկյունները։  Միակողմանի  անկյուններով ինչպե՞ս ստուգել այդ a և b ուղիղների զուգահեռությունը։
12.Գրիր երկու ուղիղների զուգահեռության հայտանիշները։
13.Ձևակերպիր երկու եռանկյունների հավասարության  երեք  հայտանիշները։
14. Շարունակիր․
ա)Աստիճանի  1/60 մասը կոչվում է …..
բ)Րոպեի 1/60 մասը կոչվում է․․․
15. Գտնել <BAC, եթե <CAD=25 աստիճան է, իսկ AB=AC, BD=DC։

16. Նկար  AB = CD,  BC = AD: Հավասա՞ր են ABC և ADC եռանկյունները: Պատասխանը հիմնավորեք:

17.Նկարում AB = CD,  BD = AC։ Հավասա՞ր են ABC և DBC եռանկյունները: Պատասխանը հիմնավորեք:

18.Ունենք եռանկյուն АBD և եռանկյուն ADC, ընդ որում АB=AC, <1=<2, տես նկարը:  Ապացուցիր, որ այդ եռանկյունները իրար հավասար են։

Комментарии

Популярные сообщения из этого блога

Առաջադրանք սեպտեմբերի 6-9

Մարտ ամսվա հաշվետվություն․ մայրենի