Պարապմունք 20. երկրաչափություն
Խնդիրներ թեման ամրապնդելու համար։
Խնդիր 1.
Ուղղանկյուն եռանկյան սուր անկյուններից մեկը 30 աստիճան է, իսկ ներքնաձիգը՝ 12 սմ: Գտեք այդ անկյան դիմացի էջի երկարությունը:
12:2=6
Խնդիր 2.
Ուղղանկյուն եռանկյան էջերից մեկը 5 սմ է, իսկ ներքնաձիգը՝ 10 սմ: Գտեք եռանկյան սուր անկյունները:
90-30=60
Խնդիր 3.
Ուղղանկյուն եռանկյան ներքնաձիգին տարված միջնագիծը 8 սմ է: Հաշվեք ներքնաձիգի երկարությունը:
8x2=16
Խնդիր 4.
Ուղղանկյուն եռանկյան ներքնաձիգը 16 սմ է: Գտեք ուղիղ անկյան գագաթից տարված միջնագծի երկարությունը:
16:2=8
Խնդիր 5.
Ուղղանկյուն եռանկյան սուր անկյուններից մեկը 30 աստիճան է: Այդ անկյան դիմացի էջի և ներքնաձիգի գումարը 18 սմ է: Գտեք ներքնաձիգի երկարությունը:
2x+x=18
3x=18
x=6
6x2=12
Խնդիր 6.
Ուղղանկյուն եռանկյան ներքնաձիգին տարված միջնագիծը և փոքր էջը հավասար են 7 սմ: Գտեք եռանկյան սուր անկյունները:
60,30
Խնդիր 7.
Ուղղանկյուն եռանկյան ներքնաձիգը 20 սմ է, իսկ անկյուններից մեկը՝ 60 աստիճան: Գտեք ներքնաձիգին տարված միջնագծի և փոքր էջի գումարը:
10+10=20
Խնդիր 8.
Ուղղանկյուն եռանկյան փոքր էջը 6 սմ է, իսկ սուր անկյունների տարբերությունը՝ 30 աստիճան: Գտեք ներքնաձիգի երկարությունը:
6x2=12
Խնդիր 9.
Ուղղանկյուն եռանկյան ներքնաձիգին տարված միջնագիծը ներքնաձիգը բաժանում է երկու հատվածի, որոնցից յուրաքանչյուրը 9 սմ է: Գտեք միջնագծի երկարությունը:
9x2=18
Լրացուցիչ։ Խնդիրներ կրկնողության վերաբերյալ
Խնդիր 10. Երկու զուգահեռ ուղիղներ երրորդով հատելիս առաջացած միակողմանի անկյուններից մեկը 4 անգամ մեծ է մյուսից: Գտեք այդ բոլոր անկյունները:
4x+x=180
5x=180
x=180:5
x=36
36x4=144
Խնդիր 11.
Երկու զուգահեռ ուղիղներ երրորդով հատելիս առաջացած խաչադիր անկյունների գումարը 140 աստիճան է: Գտեք այդ ուղիղների հատումից առաջացած բոլոր 8 անկյունները:
140:2=70
180-70=110
4 անկյուն, որոնցից յուրաքանչյուրը 70º է:
4 անկյուն, որոնցից յուրաքանչյուրը 110ºէ
Խնդիր 12.
Հավասարասրուն եռանկյան հիմքին կից արտաքին անկյունը 130 աստիճան է: Գտեք եռանկյան բոլոր ներքին անկյունները:
180-130=50
Комментарии
Отправить комментарий