Պարապմունք 22. հանրահաշիվ

 Պարապմունք 22.

Թեմա՝ Ուղիղ համեմատականության ֆունկցիա

Ապրիլ ամսվա համար նախագիծ․ ԿՈՈՐԴԻՆԱՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ

Մայիսյան հավաքի համար ՆԱԽԱԳԻԾ


Սահմանում։ Ուղիղ համեմատականություն կոչվում է այն կախվածությունը, որի դեպքում մի մեծությունը մի քանի անգամ մեծացնելիս (կամ փոքրացնելիս), մյուս մեծությունը մեծանում է (կամ փոքրանում է) նույնքան անգամ:

Այդ կախվածությունը նկարագրող ֆունկցիան կոչվում է ուղիղ համեմատականության ֆունկցիա:

Ուղիղ համեմատականության ֆունկցիան տրվում է հետևյալ բանաձևով. y = kx

Այստեղ.

  • x-ը անկախ փոփոխականն է (արգումենտը):

  • y-ը կախյալ փոփոխականն է (ֆունկցիան):

  • k-ն մի հաստատուն թիվ է (k ≠ 0), որը կոչվում է համեմատականության գործակից:

3. Ինչպե՞ս գտնել k գործակիցը

Եթե մենք գիտենք x-ի և y-ի համապատասխան արժեքները, կարող ենք հեշտությամբ գտնել k-ն՝ օգտվելով հետևյալ կանոնից. k = y / x

Սա նշանակում է, որ ուղիղ համեմատականության դեպքում համապատասխան արժեքների հարաբերությունը միշտ հաստատուն է:

Որպեսզի ավելի պատկերավոր լինի, դիտարկենք առօրյա օրինակներ.

Օրինակ 1. Եթե մեքենան շարժվում է հաստատուն արագությամբ (օրինակ՝ 80 կմ/ժ), ապա անցած ճանապարհը (S) ուղիղ համեմատական է ժամանակին:

Օրինակ 2. Եթե 1 պաղպաղակն արժե 200 դրամ, ապա վճարվելիք գումարը (y) կախված է քանակից y = 200 * x (այստեղ k = 200)

Առաջադրանքներ գրքից` 453, 454, 455, 456, էջ՝ 144

Կրկնողություն՝  527, 528 էջ՝ 155



ա) 
Y - 0, 1, -2
X - 3, -4
բ)
6, 10, -6, -8
գ)
4, 2, -1, 1


ա)

բ)




Комментарии

Популярные сообщения из этого блога

Առաջադրանք սեպտեմբերի 6-9

Չորորդ ուսումնական շրջանի 3 շաբաթվա ամփոփում

Կարինեի պատմությունը