Պարապմունք 20. երկրաչափություն

 Թեմա՝ Շեղանկյան մակերեսը

Մինչ շեղանկյան մակերեսը հաշվելը նորից վերհիշենք զուգահեռագիծի մակերսը ինչպես են հաշվում։
Զուգահեռագծի բարձրությունը այն ուղղահայացն է, որը տարված է զուգահեռագծի կողմի ցանկացած կետից դեպի հանդիպակաց կողմը պարունակող ուղիղը:
Սովորաբար, բարձրությունը տանում են զուգահեռագծի գագաթից: Նկար BM-ը և BK-ն զուգահեռագծի բարձրություններն են: Մի դեպքում զուգահեռագծի հիմքը AD կողմն է, մյուս դեպքում՝ CD կողմը:


Թեորեմ:
Զուգահեռագծի մակերեսը հավասար է դրա հիմքի և բարձրության արտադրյալին։

Շեղնկյան մակերեսը
Ինչպես գիտենք, շեղանկյունը նույն զուգահեռագիծն է, միայն թե բոլոր կողմերը իրար հավասար, այսինքն՝ վերը նշված բանաձևը կարող ենք կիրառել նաև շեղանկյան համար։

Մակերեսը հաշվելու երկրորդ  բանաձևը՝
Շեղանկյան անկյունագծերը փոխուղղահայաց են և հատման կետով կիսվում են: Շեղանկյունը բաժանվում է չորս հավասար ուղղանկյուն եռանկյունների:

Շեղանկյան մակերեսի հաշվման բանաձևը կլինի՝

S = AC*BD/ 2


Առաջադրանքներ․
1. Ո՞ր պատկերն է կոչվում Զուգահեռագիծ։

Զուգահեռագիծ կոչվում է այն քառանկյունը, որի հանդիպակաց կողմերը զույգ առ զույգ զուգահեռ են:
2. Զուգահեռագծի բարձրություն ասելով ի՞նչ ես հասկանում։

Զուգահեռագծի բարձրությունը այն ուղղահայացն է, որը տարված է զուգահեռագծի կողմի ցանկացած կետից դեպի հանդիպակաց կողմը պարունակող ուղիղը:
3. Ո՞ր բանաձևով են հաշվում զուգահեռագծի մակերեսը։

S=aha = bhb
4. Ի՞նչ պատկեր  է շեղանկյունը։
Շեղանկյունը զուգահեռագիծն է, որի բոլոր կողմերը իրար հավասար են։
5. Շեղանկյունը քանի՞ անկյունագիծ ունի։

2
6. Ի՞նչ բանաձևով են հաշվում շեղանկյան մակերեսը։

S=aha = bhb
Կամ երկու անկյունագծերը բազմապատկում ենք իրար և բաժանում 2-ի։
7. Նշանակենք շեղանկյան կողմը a, իսկ նրան տարված բարձրությունը՝ h,  իսկ մակերեսը՝ S-ը։ Գտեք՝

ա)S-ը, եթե a = 15 սմ, h = 12 սմ

S=15*12
S=180սմ^2

բ)a-ն, եթե S = 34 սմ^2 , h = 8,5 սմ

a=34:8.5
a=5սմ

գ)h-ը, եթե S = 162 սմ^2, a = 9 սմ

h=162/9
h=18սմ

դ)a-ն, եթե h = 7, S = 21

a=21/7
a=3

8.Զուգահեռագծի կից կողմերը հավասար են 12 սմ և 13 սմ, իսկ սուր անկյունը 30 աստիճան  է։ Գտեք զուգահեռագծի մակերեսը։

12:2=6
S=6*13
S=78սմ^2

9․ Շեղանկյան անկյունագծերն են՝ 10, 8: Գտեք շեղանկյան մակերեսը։

10*8=80
S=80/2
S=40սմ^2

10. Շեղանկյան կողմը 6 սմ է, իսկ անկյուններից մեկը՝ 150 աստիճան ։ Գտեք շեղանկյան մակերեսը։

S=3*6=18սմ^2

Комментарии

Популярные сообщения из этого блога

Ուսումնական գարուն․ 4 դասարան

Նախագիծ․ Գուշակիր պակերը

Եզոպոսի առակներից