Դաս 9. (23.11-27.11)

Թեմա՝

§14. Էներգիա: Մեխանիկական էներգիա

§15.Կինետիկ էներգիա


1. Ո՞ր մեծությունն է կոչվում էներգիա: Էներգիա է կոչվում այն ֆիզիկական մեծությունը, որը ցույց է տալիս մարմնի աշխատանք կատարելու կարողությունը։

2. Բերել օրինակներ, որոնք ցույց են տալիս էներգիայի և աշխատանքի կապը: Օրինակ՝ շարժվող մեքենան կարող է հրել մեկ այլ մարմին, իսկ ընկնող քարը կարող է հարվածել գետնին։ Այսինքն՝ էներգիայի շնորհիվ մարմինները կարող են աշխատանք կատարել։

3. Ի՞նչ միավորով է չափվում էներգիան ՄՀ-ում: Էներգիան չափվում է ջոուլով (Ջ)։

4. Մեխանիկական էներգիայի ինչ տեսակներ գիտեք: Մեխանիկական էներգիան լինում է երկու տեսակ՝ կինետիկ և պոտենցիալ։

5. Ո՞ր էներգիան են անվանում կինետիկ: Կինետիկ է կոչվում շարժվող մարմնի էներգիան։

6. Ի՞նչ մեծություններից է կախված մարմնի կինետիկ էներգիան: Կինետիկ էներգիան կախված է մարմնի զանգվածից և արագությունից։

7. Ի՞նչ բանաձևով է որոշվում մարմնի կինետիկ էներգիան:

Ek = (m × v²) / 2 8. Ե՞րբ է մարմնի կինետիկ էներգիան զրո: Երբ մարմինը դադարի վիճակում է, այսինքն՝ չի շարժվում։

9. Ինչպե՞ս է փոխվում մարմնի կինետիկ էներգիան ՝

   ա. հավասարաչափ շարժման դեպքում Չի փոխվում

   բ.  հավասարաչափ արագացող շարժման դեպքում Մեծանում է

   գ.  հավասարաչափ դանդաղող շարժման դեպքում Փոքրանում է

10. Ո՞ր էներգիան են անվանում պոտենցիալ: Պոտենցիալ է կոչվում այն էներգիան, որը մարմինն ունի իր դիրքի կամ այլ մարմինների հետ փոխազդեցության պատճառով։

11. Բերեք պոտենցիալ էներգիայով օժտված մարմինների օրինակներ: Բարձրության վրա գտնվող քարը, ծառից կախված խնձորը, ձգված կամ սեղմված զսպանակը։

12. Ի՞նչ բանաձևով է որոշվում Երկրից որոշակի բարձրությամբ մարմնի պոտենցիալ էներգիան: Ep = mgh

13.Փոխվում է արդյոք Երկրի մակերևույթին զուգահեռ թռչող մարմնի պոտենցիալ էներգիան: Ոչ, չի փոխվում, քանի որ մարմնի բարձրությունը մնում է նույնը:

14. Մարմինն ընկնում է որոշակի բարձրությունից: Ինչպես է փոխվում նրա պոտենցիալ էներգիան անկման ընթացքում: Անկման ընթացքում մարմնի բարձրությունը փոքրանում է, դրա համար էլ պոտենցիալ էներգիան փոքրանում է։

15. Ինչպե՞ս կարելի է համոզվել, որ սեղմված զսպանակն օժտված է պոտենցիալ էներգիայով: Եթե սեղմված զսպանակը բաց թողնենք, այն կուղղվի և կարող է շարժել որևէ մարմին։ Սա ցույց է տալիս, որ այն ունի պոտենցիալ էներգիա։

16. Կատարելով անհրաժեշտ չափումներ՝ հաշվեք սեղանին դրված որևէ առարկայի պոտենցիալ էներգիան հատակի նկատմամբ:


Սովորել Է. Ղազարյանի դասագրքից (էջ 43-50):


Комментарии

Популярные сообщения из этого блога

Ուսումնական գարուն․ 4 դասարան

Նախագիծ․ Գուշակիր պակերը

Եզոպոսի առակներից