Մակբայ

 

Մակբայները արտահայտում են գործողության հատկանիշ, ցույց են տալիս տեղ, ժամանակ, ձև, չափ ու քանակ:Լինում են՝
ձևի՝ արագ, արագ-արագ, արագորեն, արտաքուստ, բարեկամաբար, բարոյապես, բացեիբաց, գործնականորեն, գիտակցաբար, դանդաղ, դանդաղորեն, զույգ-զույգ,  իսկույն, լրջորեն, խստիվ, կամաց, կամաց-կամաց, մեկ-մեկ, հազիվհազ, հանկարծ, հապճեպ, հիմնովին, հոտնկայս, հետզհետե, հօգուտ, ձեռաց, մեղմիվ, մեն-մենակ, մերթընդմերթ, մեղմիվ, միասին, միանգամայն, միաձայն, ներքուստ, շարունակ, շտապ, ջոկ-ջոկ, սրտանց, ի սրտե, ուշի-ուշով (ուշիուշով), քաջաբար, փոխեփոխ և այլն։

ժամանակի՝ այժմ, արդեն, այլևս, այսուհետև, այնուհետև, այսօր, ամսեամիս, առայժմ, առհավետ, առմիշտ, ապա, գիշեր-ցերեկ, դեռ, դեռևս, երբեք, երեկ, ընդմիշտ, ժամ առ ժամ, ժամանակ առ ժամանակ, հար, հավետ, հավիտյան, հետագայում, հետո, հիմա, հնուց, հնում, մանկուց, միշտ, մշտապես, նախ, նախապես, նախօրոք, ներկայումս, շուտ, շուտով, վաղ, վաղը, վաղուց, վաղօրոք, վերջերս, վերջիվերջո, տարեցտարի, րոպե առ րոպե, ուշ, ցարդ, ցայժմ, ցմահ, օրըստօրե, օրեցօր, օր օրի և այլն։

տեղի՝ ամենուր, ամենուրեք, այլուր, բերնեբերան, դեմառդեմ, դեմ դիմաց, դեսուդեն, դեմ հանդիման, դռնեդուռ, գյուղեգյուռ, երկրեերկիր, հետ, ընդառաջ, հեռու, հեռու-հեռու, մեջտեղ, սարնիվեր, վեր, վար, վերուստ, տեղ-տեղ և այլն։

չափի՝ ամենևին, ամբողջովին, ավել, ավելի, ավելի ևս, առավել, առավելապես, բավականին, բավական, բազմիցս, բնավ, բոլորովին, գերազանցապես, գրեթե, դարձյալ, եռակի, երիցս, է՛լ ավելի, ընդամենը, լիովին, կիսով չափ, կրկին, կրկնակի, հազիվ, հաճախ, հաճախակի, համարյա, մասամբ, մասնակիորեն, մեկ-մեկ, մեկիկ-մեկիկ, մոտավորապես, նորից, շատ, շատ-շատ, չափազանց, սակավ առ սակավ, փոքր առ փոքր, փոքրիշատե, քիչ-քիչ և այլն։

Ընդհանրական՝  որոնք տարբեր տեքստերում տարբեր իմաստներով կարող են հանդես գալ. առաջ, անընդհատ, անմիջապես, արտաքուստ, ներքուստ, դեմ դիմաց, իսկույն, հաճախ, շարունակ, միանգամայն, ստեպ-ստեպ և այլն։

Առաջադրանքներ

1. Դո՛ւրս գրել մակբայները և որոշե՛լ տեսակը:

Մարդիկ վերջերս ամեն ինչ չէ, որ իմանում են մեր մոլորակի մասին:

Մինչև հիմա հայտնաբերում են դամբարաններ ու քաղաքներ:

Մոտ ժամանակներս կատարված հետազոտությունները ցույց են տվել, որ նորածին երեխաները չեն սիրում ջազը և սիրով լսում են քնքուշ երաժշտություն:

Ճապոնական մի ընկերություն ուր որ է սկսելու է գրպանի հեռուստացույցների արտադրություն:

Սարքերն ասում էին, որ այսօր պիտի ուժեղ երկրաշարժ լիներ:

Զարմացած թագավորը դանդաղ նստեց գահին:

Սոված առյուծները զույգ-զույգ կանգնեցին նրա գահավորակի մոտ:

Օդը կամաց-կամաց սկսեց սառչել, անձրևը հորդացավ:

Նրանք ընկերներ էին և միասին շատ դժվար ճանապարհ էին անցել:

Զինվորները հրամանատարի կենացը հոտնկայս էին խմում:

Մի ուլիկ ժայռից ցած ընկավ:

Փահլևանները գյուղեգյուղ ընկած՝ ելույթներ էին ունենում:

Կամակոր տղան դեսուդեն շպրտեց խաղալիքները:

Հանրապետությունում տեղ-տեղ սպասվում են տեղումներ:

Գզիրն ընկավ դռնեդուռ, էլ չթողեց տուն-կտուր:

Թափառաշրջիկը ամբողջովին թրջվել էր անձրևից:

Նա հաճախ է դասից բացակայում:

Աշակերտները իսպառ մոռացել են գիրք կարդալը:

Նրա ձայնը գրեթե չէր լսվում:

Լևոնին ամենևին չէր հետաքրքրում ուրիշի ասածը:

Ձևի մակբայներ

զույգ-զույգ
կամաց-կամաց
միասին
գյուղեգյուղ
դեսուդեն

Ժամանակի մակբայներ

վերջերս
մինչև հիմա
մոտ ժամանակներս
այսօր
հաճախ

Տեղի մակբայներ

ցած
տեղ-տեղ

Չափի մակբայներ

սիրով
շատ
ամբողջովին
իսպառ
գրեթե
ամենևին

Ձևի մակբայներ

դանդաղ
հոտնկայս

2.Հետևյալ մակբայները գործածե՛լ բայի հետ։

Ազնվաբար- Նա ազնվաբար ընդունեց իր սխալը։

քաջաբար- Քաջաբար պաշտպանեց եղբորը։

շարունակ- Նա շարունակեց ճանապարհը՝ չնայած հոգնածությանը։

կուզեկուզ- Կուզեկուզ հավագեց ծաղիկները։

հավիտյան- Նա հավիտյան օգնում էր ընտանիքին։

սրտանց- Նա սրտնանց պահեց շանը։

գյուղեգյուղ- Գյուղեգյուղ շրջեց, բայց չգտավ։

լռելյայն- Լռելայն շարունակեցին ճանապարը։

բերնեբերան-

արագ-արագ- Արագ-արագ հասան դպրոց։

վերջնականապես- Նա վերջնականապես հիասթափվեց այդ պտքից։

հոտնկայս- Ամբողջ դահլիճը հոտնկայս ծափահարեց թատրոնի դերասաններին։

Մակբայ կազմող ածանցները կոչվում են մակբայակերտ ածանցներ:
Մակբայակերտ են հետևյալ ածանցները։

-(ա)բար -աստիճանաբար

(ա)պես -նմանապես

-(ա)վարի -մարդավարի

-իվ- խստիվ

-ովին -գլխովին

-որեն -մեղմորեն

-ուստ -վերուստ

Առաջադրանքներ

3․Հետևյալ մակբայները գործածե՛լ բայերի հետ։
Օրինակ՝ արագ մոտենալ
Հանկարծակի- Հանկարծակի հայտնվել։
երկրեերկիր- Երկրեերկիր ճամփորդել։
դեսուդեն- Դեսուդեն զբոսնել։
հմտորեն- Հմտորեն մտածել
մեն-մենակ- Մեն-մենակ զբոսնել։
միաձայն- Միաձայն արձագանքել։
ամբողջովին- Ամբողջովին համակերպվել։
տարեցտարի- Տարեց-տարի նշել։
անմիջապես- Անմիջապես դուրս գալ։
ագահաբար- Ագահաբար ուտել։
հաճախակի- Հաճախակի համենալ։
խումբ-խումբ- Խումբ-խումբ մոտենալ։
արագ-արագ- Արագ-արագ ցրվել։
վերջիվերջո- Վերջի-վերջո ընդունել
հոտնկայս- Հոտնկայս ծափահարել։
ներքուստ- Ներքուստ հուզվել։
նյութապես- Նյութապես գնահատել։

4․Տրված ածականներից ածանցման միջոցով կազմել մակբայներ։
Օրինակ՝ քնքուշ-քնքշորեն
ծանր- ծանրորեն
չար- չարաբայ
համեստ- համեստորեն
շքեղ- շքեղորեն
դաժան- դաժանորեն
վայրագ- վայրագաբար
մեղմ- մեղմաբար
խիզախ- խիզախորեն
քաջ- քաջաբար
կատաղի- կատաղաբար
վեհ- վեհաբար
անշեղ- անշեղաբար
խոնարհ- խոնհարաբար
մարդկային- մարդկայնաբար
լուրջ- լրջորեն
ագահ- ագահորեն

5․Փակագծերում տրված տարբերակներից ընտրե՛ք ճիշտը։

Նա երեխաներին /բազմիցս, բազմիցս անգամ/ զգուշացրել է։

Անգլերենն այնքան լավ գիտի, որ /հազվագյուտ, հազվադեպ / է օգտվում բառարանից։

Կարծում եմ՝ պետք է /միաժամանակ, միառժամանակ/ սպասել մինչև կճշտվեն որոշ հանգամանքներ։

Ես ձեր կարծիքը /ամբողջովին, բոլորովին/ ընդունում եմ և պատրաստ եմ պաշտպանելու այն։

Ուսուցիչը / խստիվ, խստիվ կերպով/ արգելել է դասերի հաշվին այլ գործով զբաղվելը։

Հանդիսատեսը / հոտնկաց, հոտնկայս/ ծափահարում էր պատանի ջութակահարին։

Մրցույթի արդյունքները /առայժմ, առայժմս/ չեն հրապարակվել, բայց ես չեմ կասկածում իմ հաղթանակին։

Մեր փողոցի նոր գետնանցումը /արդեն, այլևս/ գործում է։

6. Ընդգծե՛ք չափի երեք մակբայ։

Հիմնականում, դանդաղ, ամբողջովին, գյուղից գյուղ, վաղօրոք, եռակի։

7. Ընդգծե՛ք ձևի երեք մակբայ։

Դանդաղ, փոքրիշատե, հավետ, հանկարծ, ուշիուշով, ամենուրեք։

8. Ընդգծե՛ք ժամանակի երեք մակբայ։

Ավելի, ուշ, ապա, ձեռաց, այլևս, գյուղեգյուղ։

9. Ընդգծե՛ք մակբայները։

Նրանց հանկարծակի հանդիպումը մեզ շատ շփոթեցրեց։

Կարճ ժամանակում երիտասարդի կյանքում անսպասելիորեն տեղի ունեցավ փոփոխություն։

Թագավորի ազնվորեն հպարտ հայացքը վկայում էր նրա մեծ հոգու մասին։

Комментарии

Популярные сообщения из этого блога

Ուսումնական գարուն․ 4 դասարան

Նախագիծ․ Գուշակիր պակերը

Եզոպոսի առակներից