Վահան Տերյանի «Կարծես թե դարձել եմ ես տուն…»
Կարծես թե դարձել եմ ես տուն,
Բոլորն առաջվանն է կրկին,
Նորից դու հին տեղը նստում,
Շարժում ես իլիկը մեր հին:
Մանում ու հեքիաթ ես ասում,
Մանում ես անվերջ ու արագ,
Սիրում եմ պարզկա քո լեզուն,
Ձեռներըդ մաշված ու բարակ։
Նայում եմ, մինչև որ անզոր
Գլուխըս ծնկիդ է թեքվում,
Նարից ես մանուկ եմ այսօր,
Դրախտ է նորից իմ Հոգում։
Արևը հանգչում է հեռվում,
Գետից բարձրանում է մշուշ,
Հեքիաթըդ անվերջ օրորում,
Իլիկըդ խոսում է անուշ…
Հարցեր և առաջադրանքներ
- Պատմի՛ր բանաստեղծությունը:
- Ըստ բանաստեղծության պատմի՛ր մոր մասին:
- Գտի՛ր բնությունը պատկերող տողերը:
Արևը հանգչում է հեռվում,
Գետից բարձրանում է մշուշ - Բացատրի՛ր պարզկա լեզու, մաշված ձեռքեր մակդիրները:
Պարզկա լեզու-վատ բաներ չխոսող լեզու
Մաշված ձեռքեր-շատ աշխատած ձեռքեր - Բացատրի՛ր հետևյալ փոխաբերությունները`
Ա)Արևը հանգչում է հեռվում:
Արևը մայր է մտնում
Բ)Իլիկդ խոսում է անուշ:
Իլիկը մանելու ժամանակ ձայն է հանում
Գ) Դրախտ է նորից իմ հոգում:
Իմ հոգում հանգիստ և խաղաղ է։
Комментарии
Отправить комментарий