Այրում
Հարցեր և առաջադրանքներ
1. Ի՞նչ է այրումը: Ինչո՞վ է ուղեկցվում այն:
Այն քիմիական ռեակցիաները, որոնք ընթանում են ջերմության և լույսի անջատմամբ, կոչվում են այրում: Այրումն օքսիդացման ռեակցիա է:
Այրման համար անհրաժեշտ պայման է թթվածնի առկայությունը:
2. Հրդեհը հանգցնելու ի՞նչ միջոցներ գիտեք:
Ես գիտեմ հրդեհը հանգցնելու միջոց, հրդեհի վրա ջուր լցնել կամ մարել կրակմարիչով:
3. Ինչպե՞ս կվարվեք, եթե բնակարանում գազի հոտ զգաք:
Գազի փականը կփակեմ, պատուհանները կբացեմ, չեմ օգտվի էլեկտրական սարքերից և հոսանքից:
Комментарии
Отправить комментарий