Սեպտեմբերի 8-12․ Կենսաբանություն
Սիրելի՛ սովորողներ, այս շաբաթ ներկայացնելու եք․
- Բակտերիաների կառուցվածքը
- Բակտերիաների կառուցվածքը-նոր դասագիրք- էջ՝12-14
- Օգտակար և վնասակար բակտերիաներՆերկայացնել նախագիծը․
- Կաթնաթթվային բակտերիաների ուսումնասիրություն
Լրացուցիչ աշխատանք- պատասխանել հարցերին․
- Ի՞նչ կառուցվածք ունի բակտերիան
Բակտերիալ բջիջը բաղկացած է ցիտոպլազմայից, որի մեջ գտնվում են. բջջի կենսագործունեության համար անհրաժեշտ, օրգանոիդը` ռիբոսոմները, տարատեսակ պիտանի օրգանական մոլեկուլներ` ներառուկներ, օրինակ` սպիտակուցներ, նյութափոխանակության արգասիքներ, ժառանգական նյութ: - Ինչպե՞ս են բազմանում բակտերիաները
Բակտերիաները բազմանում են բջջի ուղղակի կիսման միջոցով: Յուրաքանչյուր 20−30 րոպե պարբերականությամբ՝ մեկ մայրական բջիջը կիսվելով առաջացնում է 2 դուստր բջիջ և այսպես շարունակ: Աճելով երկրաչափական պրոգրեսիայով և շատ արագ` բակտերաները 5 օրում ամբողջովին կլցնեին երկրագունդը: Այնուհանդերձ, նրանք արագ ոչնչանում են, քանի որ անկայուն են արևի ուղղակի ճառագայթների, բարձր ջերմաստիճանի և սննդի բացակայության նկատմամբ:- Ներկայացնել օգտակար և վնասակար բակտերիաների մի քնի տեսակներ
Օգտակար բակտերիաներ է պարունակում հետևյալ մթերքը՝ նարինե, յոգուրտ, կեֆիր, սերուցքային պանիր, թթու կաղամբ, թթու վարունգ, ֆերմենտացված սոյայից պատրաստված մթերք։ Մահացու վտանգավոր բակտերիա է սալմոնելայի ձևերից մեկը՝ որովայնային տիֆը։ Վտանգավոր են նաև կլեբսիելլա բակտերիաները, տարբեր էնտերոբակտերիաներ, ստրեպտոկոկները, ստաֆիլոկոկը, աղիքային ցուպիկը:
Комментарии
Отправить комментарий