Գործնական քերականություն

- Արտագրել` փակագծերի մեջ առնված գոյականները գործածելով համապատասխան հոլովով:
Վարդանը (հպարտություն) հպարտությամբ էր նայում (որդի) որդուն: Կարծես դեռ երեկ էր, որ նա մերկ (ոտք) ոտքով ու կարճ (շալվար) շալվարով թռչկոտում էր (պարտեզ) պարտեզում, իսկ այսօր, իր բարեկազմ (հասակ) հասակով, վերին շրթունքը զարդարող բեղերի (փունջ) փունջով և (աչքեր) աչքերի խելացի (արտահայտություն) արտահայտությամբ արդեն հասուն (տղամարդ) տղամարդու կերպարանք էր ստացել: Նրանք գնում էին (անտառ) անտառում ձգվող նեղ (արահետ) արահետով, արևի շողերը (ճյուղ) ճյուղերի արանքով թափանցում էին ցած, ոսկե (երանգ) երանգով վառում բազմերանգ ծաղիկները: Վարդանը կանգ առավ, (գլուխ) գլխով ցույց տվեց բարձունքի (ճեղք) ճեղքից բխող բարակ աղբյուրը: Վճիտ ջուրը (կարկաչ) կարկաչով ցած էր հոսում թփերի արանքով ու կորչում (խոտ) խոտերում:
2. Բառաշարքում առանձնացնել հոմանիշների 5 եռյակ:
Ջլատել, վատաբանել, հանգցնել, վհատվել, մարել, հուսալքվել, փնովել, պղծել, մասնատել, հուսահատվել, պառակտել, ապականել, շիջել, պախարակել, արատավորել:
Ջլատել, մասնատել, պառակտել
Վհատվել, հուսալքվել, հուսահատվել
Վատաբանել, փնովել, պախարակել
Հանգցնել, մարել, շիջել
Պղծել, ապականեր, արատավորել
3․Ո՞րն է տրված նախադասության քերականական և տրամաբանական ճիշտ շարունակությունը։
Կռվում էր ամենքի հետ, բոլորին ծույլ էր անվանում,․․․․
ա․ և իր մասին մեծ կարծիք ուներ։
բ․ բայց ինքն ամբողջ կյանքում բացարձակապես ոչինչ չէր կատարել։
գ․ համոզված էր, որ աշխարհում միայն ծույլեր կան։
դ․ ցույց տալով չարվածը։
4․ Ճշտի՛ր հատուկ անունների գրությունը։
Ցլիկ ամրամ, բյուզանդական կայսրություն, դավթակ քերթող, հակոբ մեղապարտ, արտեմիսի տաճար, լյուքսենբուրգի մեծ դքսություն, վազգեն կաթողիկոս, գարեգին նժդեհ։
Ցլիկ Ամրամ, Բյուզանդական կայսրություն, Դավթակ Քերթող, Հակոբ Մեղապարտ, Արտեմիսի տաճար, Լյուքսենբուրգի Մեծ Դքսություն, Վազգեն կաթողիկոս, Գարեգին Նժդեհ։
5․ Տրված բառերը տեքստի հոմանիշ դարձվածքների փոխարեն գրի՛ր:
Շնչում է, հուզվում է, արթնանում է, բարձրանում է, պարզվում է, կատարվածը, հետապնդում է:
Ծաղիկը գնում է, ի՛նչ է տեսնում. այգու մեջ մի զմրուխտ պալատ, պալատի մեջ ոսկի դագաղ, դագաղի մեջ մի ջահել, գեղեցիկ երիտասարդ, որը ոչ քնած է, ոչ մեռած, շունչը վրեն հազիվ տրփում է: Տեսնում է թե չէ, սիրտը փուլ է գալիս, էլ չի դիմանում, լաց է լինում ու կռանում է, համբուրում: Արտասուքի կաթիլներն ընկնում են երիտասարդի երեսին. երիտասարդը հանկարծ բաց է անում աչքերն ու վեր է կենում, կանգնում, ինչպես էն դրախտում բուսած սոսիներից մեկը:
Դու մի՛ ասիլ՝ հենց ինքը Արին-Արմանելին է, որ կա:
— Ո՞վ ես դու, սիրո՛ւն աղջիկ,- հարցնում է Արին-Արմանելին,- և ինչպե՞ս ընկար էս աշխարհը:
Ու Ծաղիկը կանգնում, պատմում է իր գլխին եկածը, թե ինչպես ինքը գերի էր Սպիտակ դևին, որ այժմ էլ ետևիցն է ընկել ու հալածում է իրեն:
Ծաղիկը գնում է, ի՛նչ է տեսնում. այգու մեջ մի զմրուխտ պալատ, պալատի մեջ ոսկի դագաղ, դագաղի մեջ մի ջահել, գեղեցիկ երիտասարդ, որը ոչ քնած է, ոչ մեռած, հազիվ շնչում է: Տեսնում է թե չէ, հուզվում է, էլ չի դիմանում, լաց է լինում ու կռանում է, համբուրում: Արտասուքի կաթիլներն ընկնում են երիտասարդի երեսին. երիտասարդը հանկարծ արթնանում է ու վեր է կենում, կանգնում, ինչպես էն դրախտում բուսած սոսիներից մեկը:
Պարզվում է՝ հենց ինքը Արին-Արմանելին է, որ կա:
— Ո՞վ ես դու, սիրո՛ւն աղջիկ,- հարցնում է Արին-Արմանելին,- և ինչպե՞ս ընկար էս աշխարհը:
Ու Ծաղիկը բարձրանում է, պատմում է իր հետ կատարվածը, թե ինչպես ինքը գերի էր Սպիտակ դևին, որ այժմ էլ հետապնդում ու հալածում է իրեն:
Комментарии
Отправить комментарий