Պարապմունք 2. երկրաչափություն

 

Աշխատանքը կատարել GEOGEBRA ծրագրով։

  1. ABC եռանկյան A անկյունը 72° է, իսկ C անկյունը՝ 43°։ Գտեք B անկյունը։
    74+43=117°
    180-117=63°
  2. ABC եռանկյան B անկյունը 2 անգամ մեծ է A անկյունից, իսկ C անկյունը 30° է։ Գտեք A և B անկյունները։
  3. Եռանկյան անկյուններից մեկը 90° է, իսկ մյուս երկու անկյունների տարբերությունը 24° է։ Գտեք եռանկյան բոլոր անկյունները։
  4. Եռանկյան երկու անկյունները 35° և 85° են։ Գտեք երրորդ անկյունը և որոշեք՝ եռանկյունը սուրանկյուն է, ուղղանկյուն, թե բութանկյուն։
  5. Եռանկյան անկյուններն են 40°, 60° և 80°։ Գտեք յուրաքանչյուր արտաքին անկյան չափը։
  6. Հավասարասրուն եռանկյան գագաթային անկյունը 36° է։ Գտեք հիմքի երկու անկյունները։
  7. Հավասարասրուն եռանկյան հիմքի անկյուններից մեկը 72° է։ Գտեք գագաթային անկյունը։
  8. Հավասարասրուն եռանկյան կողմերից մեկը 14 սմ է, մյուս երկու կողմերը՝ 9-ական սմ։ Գտեք եռանկյան պարագիծը։
  9. Հավասարասրուն եռանկյան պարագիծը 32 սմ է։ Հիմքը 8 սմ է։ Գտեք յուրաքանչյուր սրունքի երկարությունը։
  10. Ուղղանկյուն եռանկյան մի սուր անկյունը 25° է։ Գտեք մյուս սուր անկյունը։
  11. Ուղղանկյուն հավասարասրուն եռանկյան սուր անկյուններից մեկը 45° է։ Գտեք մնացած անկյունները։
  12. Ուղղանկյուն եռանկյան սուր անկյուններից մեկը 30° է, իսկ ներքնաձիգը՝ 20 սմ։ Գտեք 30° անկյան հանդիպակաց էջի երկարությունը։
  13. Ուղղանկյուն եռանկյան կողմերի երկարություններն են 6 սմ, 8 սմ և 10 սմ։ Նշիր որոնք են էջերը, որը՝ ներքնաձիգը։
  14. Ուղիղ գծի վրա վերցված A, B, C կետերը այնպես, որ B կետը  գտնվում է A-ի և C-ի միջև։ Գտեք AC հատվածի երկարությունը, եթե AB=7 սմ, BC=5 սմ։
  15. Երկու ուղիղներ հատվում են O կետում։ Ստացված չորս անկյուններից մեկը 65° է։ Գտեք մյուս երեք անկյունների աստիճանային չափերը։ 

Комментарии

Популярные сообщения из этого блога

Նախագիծ․ Գուշակիր պակերը

ՍԵպտեմբերի 14-20-ը, առաջադրանք, 7-րդ դաս.

ԷՄՄԱ ՄԱՅԵՐՍ