Գործնական քերականություն
1․ Հեռացող մեքենայի լուսամուտից երևաց մոտակա բնակավայրերի լույսերը, որոնք մի պահ առկայծեցին թանձրացող խավարում, ապա անհետացան։ (երևալ, անհետանալ, առկայծել)
2․ Շենքի բակում մարդիկ զբոսնում են, երեխաները, ճոճանակների վրա նստած, օրորվում են, իսկ մեղմ քամին բերում է մոտակա սարերի զովությունը։ (օրորել, զբոսնել, բերել)
3․ Վարպետը անջատեց հաստոցը, վերցրեց նոր պատրաստած դետալը և համեմատեց գծագրի հետ՝ երբեմն ինչ-որ չափումներ անելով։ (վերցնել, անջատել, համեմատել)
4․ Դաշնակահարի մատները սահում էին ստեղների վրայով, և դահլիճը ողողվում էր հոգեպարար մի երաժշտությամբ, որն ալեկոծում էր ունկնդիրների հոգիները։ (ալեկոծել, ողողել, սահել)
5․ Ճամփեզրի խոտերի միջից հանկարծ մի աղվես հայտնվեց, որն անցավ ճանապարհի մյուս կողմն ու անհետացավ թփուտներում։ (անցնել, անհետանալ, հայտնվել)
2.Տրված բառերից առանձնացնե՛լ հականշային 10 զույգ։
Աշխատասեր, ամպամած, ծույլ, գրագետ, երկչոտ, գագաթ, օրինական, անջրդի, ապօրինի, նոսր, ողորկ, արատավոր, խորդուբորդ, ջրարբի, համարձակ, ջինջ, տգետ, ստորոտ, թանձր, անբասիր։
Աշխատասեր - զույլ
Ամպամած - ջինջ
Նոսր - թանռր
Գրագետ - տգետ
Երկչոտ - համարձակ
Անջրդի - ջրարբի
Օրինական - ապօրինի
Գագաթ - ստորոտ
Ողորի - խորդուբորդ
Արատավոր - ամբասիր
3.Ավելորդ բառերը գտի՛ր և նախադասությունները ուղղի՛ր:
Միջոցառմանը իր մասնակցությունը բերեց նրանց առաջնորդը:
Միջոցառմանը մասնակցեց նրանց արաջնորդը։
Կարմիր գույնի զգեստը քեզ շատ է սազում:
Կարմիր զգեստը քեզ շատ է սազում։
Ոսկեծամ մազերով մի աղջիկ գալիս է ջրի:
Ոսկեծամ աղջիկը գալիս է ջրի։
Մոտենում է աղջկա մոտ և տեսնում, որ մի վիշապ, գլուխը նրա ծնկներին, քնել է:
Մոտենում է աղջկան և տեսնում, որ մի վիշապ, գլուխը ծնկներին, քնել է։
Ու անմիջապես սիրահարվել էր այդ աղջկա վրա:
Ու անմիջապես սիրահարվել էր աղջկան։
Այլևս դու էլ չես երգելու:
Այլևս դու չես երգելու։
Գառնուկները հոտոտում էին հողի բույրը:
Գառնուկները հոտոտում էին հողը։
4.Փակագծերում տրված բառերից ընտրի՛ր ճիշտ բառաձևը տվյալ նախադասության համար։
1. Կարևոր միջոցներ ձեռնարկելու (փոխարեն, փոխանակ) ռուսական դիվանագետները փոքրիկ միջոցներ ձեռնարկեցին։
2. Վախվխելով մոտ գնացի ու (դողդոջուն, դողդոջյուն) ձեռքերով հանեցի ծրարը։
3. Այս առասպելական հերոսի մասին բազմաթիվ (ավանդույթներ, ավանդություններ) են ստեղծվել:
4. Այդ դեպքից հետո նրա հոգում մի տեսակ դառնության (զգացում, զգացմունք) էր մնացել:
5. Խոսքը (վերաբերում, վերաբերվում) է 5–րդ դարի հայ պատմիչների գործերին:
6. Գեղագիտությունը (հասկացություն, հասկացողություն) է տալիս գեղեցիկի մասին:
7. Չկարողանալով դիմադրել թշնամու հարձակումներին՝ բերդի փոքրիկ կայազորը (տեղի տվեց, տեղիք տվեց)։
8. Այդ մասին ասվել է (բազմիցս, բազմիցս անգամ):
9. Ծնողներիդ (հանդիպելուց, հանդիպելիս) չմոռանաս ասել այդ մասին։
10. Երեխան իր ծնողների հետ դուրս (եկավ, եկան) զբոսանքի։
11. Ոչ միայն չէր սովորել դասերը (այլ, այլև) դասի տեղն էլ չգիտեր։
5.Տրված համանուններով կազմել նախադասություններ։
1. սեր (կաթի երեսի թանձր շերտ). սեր (զգացմունք)
Ես սիրում եմ կաթի սերը։
Ես սիրում եմ սուրճ խմել։
2. կետ (կետանիշ, գծի հատվածի սահման). կետ (ջրային կաթնասուն կենդանի)
Անգլերենում նախադասության վերջում միշտ պետք է կետ դնել։
Կետը շատ հետաքրքիր և մեծ կենդանի է։
3. քանոն (ձողաշերտ՝ չափելու և ուղիղ գծելու համար). քանոն (երաժշտական
գործիք)
Ես օգտագործում եմ քանոն։
Ես սիրում եմ քանոնի հնչողությունը։
4. դող (մարմնի սարսուռ). դող (անվին անցկացվող ռետինե շրջանակ)
Նա մրսեց և սկսեց դողալ։
Ավտոմեքենայի անիվի դողը վնասվել էր։
5. տոն (ձայնաստիճան). տոն (նշանավոր իրադարձության նվիրված
հանդիսավոր օր)
Երգիչը բարձր տոնով երգեց։
Մենք նշեցինք դպրոցի հիմնադրման տոնը
6.Երբ որևէ ստեղծագործության մասին ասում են, որ այն հեղինակի կարապի երգն է, նկատի ունեն, որ դա նրա՝
Ա. առաջին ստեղծագործությունն է
Բ. հասուն տարիքի ստեղծագործությունն է
Գ. սիրահարված շրջանի ստեղծագործությունն է
Դ. վերջին ստեղծագործությունն է
Ե. լավագույն ստեղծագործությունն է
7.Ո՞վ կհանդիպի, ո՞վ կբարևի,
Ո՞ւմ հոգեհամբույր խոսքը կլսեմ:
Ո՞ւմ ուրախացած դեմքը կարևի՝
Բարեկամաբար հրճվանքով վսեմ:
Ո՞ր բառն իր հոմանիշը չունի բերված քառատողում:
Ա. վես
Բ. նսեմ
Գ. ցնծություն
Դ. երես
Ե. ցնծալ
8.Բերված բառազույգերը, բացի մեկից, կազմվել են որոշակի օրինաչափությամբ: Ո՞րը չի համապատասխանում օրինաչափությանը:Ա. լռիկ-մնջիկԲ. պստիկ-մստիկ
Գ. թելիկ-մելիկ
Դ. ծուռտիկ-մուռտիկ
Ե. չալիկ-մալիկ
9.Տրված բառակապակցություններից ո՞րը կարող է գործածվել «փոքրիկ» իմաստով:
Ա. մի գլուխ Բ. մի մատ Գ. մի թարթիչ Դ. մի հոնք Ե. մի վիզ
10.Ո՞ր նախադասությունը չունի ավելորդ բառ:
Ա. Շուշանը հնարավորինս չափով ջանք գործադրեց:
Բ. Այս շաբաթ զբաղված եմ, ուստի չենք հանդիպի:
Գ. Տանձենու ծառը ծաղկել է:
Դ. Երևանը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքը:
Ե. Ուսուցչուհին բազմիցս անգամ հիշեցրեց առաջադրանքի մասին:
11.. Տրված անուններից որո՞նք կարող են հասարակ գոյական լինել:
Պարգև, Շանթ, Վարդ, Տարոն, Շուշան, Գոռ, Անի, Արարատ, Հասմիկ, Արփի, Նահապետ, Սասուն, Հայրապետ, Մասիս, Նվեր,
12. Ո՞ր բառերում ք-ն ածանց չէ:
Վաճառք, միտք, ելք ,սլաք, ոտք, աչք, հավաք, հանք, բերք, քաղաք, ձեռք, ։

Комментарии
Отправить комментарий