Գործնական քերականություն
1․ Տրված բառերը բաժանի՛ր բառակազմական բաղադրիչների (արմատների և ածանցների): Ինչպիսի՞ բառեր են հավաքված բառաշարքերից յուրաքանչյուրում:
Ա. Թվական, պատմություն, աղյուսակ, գրիչ, ազդեցություն, խորություն:
Ածանցավոր բառեր
Թվական - թից(արմատ) + ական(ածանց)
Պատմություն - պատում(արմատ) + ություն(ածանց)
Աղյուսակ - աղյուս(արմատ) + ակ(ածանց)
Գրիչ - գիր(արմատ) + չ(ածանց)
Ազդեցություն - ազդեց(արմատ) + ություն(ածանց)
Խորություն - խոր(արմատ) + ություն(ածանց)
Բ. Կեսօր, ափամերձ, կենսագիր, օտարամուտ, ծովագնաց, ինքնատիպ:
Բարդ բառեր
Կեսօր - կես(արմատ) + օր(արմատ)
Ափամերջ - աձ(արմատ) + մերձ(արմատ)
Կենսագիր - կենս(արմատ) + գիր(արմատ)
Օտարամուտ - օտար(արմատ) + մուտ(արմատ)
Ծովագնաց - ծով(արմատ) + գնալ(արմատ)
Ինքնատիպ - ինքը(արմատ) + տիպ(արմատ)
Գ. Արևելյան, կենսագրություն, արևադարձային, անուշահոտություն, բազմատեսակություն:
Բարդ ածանցավոր
Արևելյան - արև(արմատ) + ել(արմաջ) + յան(ածանց)
Կենսագրություն - կենս(արմատ) + գիր(արմատ) + ություն(ածանց)
Արևադարձային - արև(արմատ) + դարձ(արմատ) + ային(ածանց)
Անուշահոտություն - անուշ(արմատ) + հոտ(արմատ) + ություն(ածանց)
Բազմատեսականություն - բազում(արմատ) + տեսակ(արմատ) + ություն(ածանց()
2.Նախադասությունները լրացրո՛ւ:
Միայն մեկ արմատով կազմված բառերը կոչվում են պարզ բառեր.
Օրինակ` կրակ, հոդ, ջուր, օդ, հող:
Մեկ արմատով և ածանցով կամ ածանցներով կազմված բառերը կոչվում են ածանցավոր բառեր. օրինակ` կրակոտություն, հողեղեն, ջրեղեն:
Մեկից ավելի արմատներով կազմված բառերը կոչվում են բարդ բառեր, օրինակ` ջրհոր, օդանցք, ելևէջ:
Մեկից ավելի արմատներով և ածանցով կամ ածանցներով կազմված բառերը կոչվում են բարդ ածանցավոր բառեր, օրինակ` կրակմարիչ, անջրանցիկ, արևադարձային:
3.Տրված բառերից առանձնացրու այն արմատները, որոնք
ա) հնչյունափոխված են.
բ) միայնակ, որպես բառ չեն գործածվում (չես հանդիպել):
Օրինակ`
ա) բնութագրել — բնութ (բնույթ) – ույ-ը դարձել է ու.
բ) խորազնին – զնին արմատը միայնակ, որպես բառ չի գործածվում,
Ա)
զուգել - զուգ(զույգ) - ույ-ը դարձել է ու
լուսավոր - լուս(լույս) - ույ-ը դարձել է ու
ջրամբար - ջր(ջուր) - ու-ն դարձել է ը
գնել - գն(գին) - ի-ն դարձել է ը
չվերթ - չվ(չու) - ու-ն դարձել է վ
շինության -
լճափ -
հանգստություն -
Բ)
խորաքնին -
հետախույզ -
մեծասքանչ -
զորասյուն -
զբոսանավ -
կենտրոնախույս -
ճյուղակոտոր -
փառամոլ -
4. Տրված բարդ բառերի առաջին բաղադրիչները փոխելով` ստացի՛ր նոր բաղադրյալ բառեր:
Ագեվազ (կենգուրու), կակղամորթ, մարտունակ, արճճապատ, մեծասքանչ, հողածին, փառամոլ, ատոմակայան:
5.Տրված գոյականները չորս խմբի բաժանի՛ր ըստ կազմության:
Մայրցամաք, գոյություն, գետին, ողբերգություն, գազան, նախաճաշ, ցնցում, արտասահման, ճամփա, ուժ, զոհ, նավ, նավահանգիստ, նավակ, հայրենիք, վերադարձ, մայրաքաղաք, օտարամոլություն:
6.Տրված գոյականներից նորերը կազմի՛ր` ուհի, ստան, ոց, ություն ածանցներով:
Հայ, դպիր, այգի, հնոց, բույր, ծառ, բժիշկ, պարսիկ:
7.Տրված բայերից ածանցավոր գոյականներ կազմի՛ր և ածանցներն ընդգծի՛ր:
Նկարել, գրել, զարթնել, թափել, ուսուցանել, քերել, վարել, հաճախել, բախել, հնչել, վազել, հանել, շարժել, մոտենալ, կոշտանալ:
8.Տրված գոյականակերտ ածանցներից յուրաքանչյուրով երկու գոյական կազմի՛ր և գրի՛ր, թե ո՛ր բառերից կազմեցիր:
դնել (դիր) — դրածո, պարսավել — պարսավանք:
Անք, ցի, ածո, ք, ուկ, իք, իչ, ու, ան, իկ, պան, ստան, ուհի:
9.Ըստ կազմության` տրված ածականները բաժանի՛ր չորս խմբի:
Ալեծուփ, մեծ, ուժեղ, հոտավետ, հորդառատ, առևտրական, հոդային, ոսկեհուռ, խոշոր, սիրելի, միջմոլորակային, ահեղամռունչ, համեստ, մարդամոտ:
10.Ա խմբի գոյականներից ածականներ ստացի՛ր Բ խմբի ածականակերտ ածանցների միջոցով:
Ա. Տուն, իմաստ, գույն, ոսկի, երկաթ, համ:
Բ. Ան, դժ, յա, ատ, եղեն, եղ:
Комментарии
Отправить комментарий