«Իմ իրավունքներն ու պարտականությունները դպրոցում» նախագիծ
Դպրոցում սովորողները ունեն բազմաթիվ իրավունքներ և պարտականություններ։ Յուրաքանչյուր սովորող իրավունք ունի ստանալու որակյալ կրթություն, ազատ արտահայտելու իր կարծիքը և հարցեր տալու դասերի ժամանակ։ Նա իրավունք ունի հարգալից վերաբերմունքի, անվտանգ և բարենպաստ պայմաններում սովորելու։ Սովորողները պարտավոր են մասնակցել դպրոցական միջոցառումներին, մրցույթներին, խմբակներին և տարբեր ծրագրերին։ Նրանք նաև իրավունք ունեն օգնություն և աջակցություն ստանալու ուսուցիչներից, երբ դժվարանում են որևէ առարկայից։
Սովորողները ունեն նաև պարտականություններ։ Նրանք պետք է ժամանակին հաճախեն դպրոց, մասնակցեն դասերին և կատարեն տնային աշխատանքները։ Պետք է լսեն ուսուցիչներին, պահպանեն դպրոցի ներքին կանոնները և հարգանքով վերաբերվեն իրենց դասընկերներին։ Կարևոր է չխանգարել դասի ընթացքը, չվիրավորել կամ չնեղացնել ուրիշներին։ Սովորողները պարտավոր են խնամքով վերաբերվել դպրոցի գույքին, պահպանել մաքրությունը և չվնասել դասասենյակները։
Комментарии
Отправить комментарий