ԱԲ-Ի ԱՇԽԱՐՀՈՒՄ․ ChatGpt
Արհեստական բանականությունը (AI) տեխնոլոգիա է, որը կարող է կատարել այնպիսի գործողություններ, որոնք սովորաբար պահանջում են մարդու մտածողություն։ AI-ները կարող են գրել տեքստեր, ստեղծել նկարներ, պատասխանել հարցերի և օգնել տարբեր աշխատանքներում։ Այսօր դրանք օգտագործվում են կրթության, բժշկության, գիտության և շատ այլ ոլորտներում։
ChatGPT-ն ժամանակակից ամենահզոր արհեստական բանականության գործիքներից է, որն ունի իր հստակ առավելություններն ու թերությունները:
Առավելությունների թվում առաջնային է ժամանակի հսկայական խնայողությունը, քանի որ համակարգը կարող է վայրկյանների ընթացքում գեներացնել բարդ տեքստեր, նամակներ, հոդվածներ կամ ծրագրային կոդ: Այն փայլուն գործիք է նոր գաղափարների որոնման և բարդ թեմաները պարզեցված լեզվով բացատրելու համար: Բացի այդ, ChatGPT-ն բազմալեզու է և բավականին լավ է հասկանում ու շարադրում նաև հայերենով, ինչը հեշտացնում է ամենօրյա աշխատանքը: Ծրագրավորողների համար այն ծառայում է որպես օգնական, որը ոչ միայն կոդ է գրում, այլև օգնում է արագ գտնել առկա սխալները:
ChatGPT-ն ունի նաև մի քանի կարևոր թերություններ, որոնց մասին պետք է հիշել։ Ամենամեծ խնդիրն այն է, որ այն երբեմն սխալ տեղեկություններ է հորինում, բայց մատուցում է այնպես, կարծես դա ճիշտ է։ Քանի որ ծրագիրը իրականում չի մտածում, այլ պարզապես բառեր է կպցնում իրար, երբեմն կարող է շատ պարզ բաներ սխալ հասկանալ։ Եթե իրեն հստակ չես բացատրում, թե ինչ ես ուզում, իր գրած տեքստերը ստացվում են ձանձրալի, միօրինակ ու ռոբոտի նման։ Բացի այդ, պետք չէ ChatGPT-ին պատմել քո անձնական գաղտնիքները կամ բիզնեսի կարևոր տվյալները, որովհետև համակարգը հիշում է դրանք և կարող է օգտագործել իրեն զարգացնելու համար։
Комментарии
Отправить комментарий