Նոյեմբերի 2-6․ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՆՅԱՐԴԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ ԳԼԽՈՒՂԵՂ ԵՎ ՈՂՆՈՒՂԵՂ

Նոյեմբերի 2-6

Սիրելի՛ սովորողներ, այս շաբաթվա աշխատանքներն են․

Դասարանական աշխատանք- պատասխանել հարցերին

  1. Ի՞նչ օրգաններ են կազմում կենտրոնական նյարդային համակարգը։
    Կենտրոնական նյարդային համակարգը կազմված է գլխուղեղից և ողնուղեղից:
  2. Որտե՞ղ է գտնվում գլխուղեղը և ի՞նչ գործառույթներ է կատարում։
    Գլխուղեղը գտնվում է գանկի խռոչում և կարգավորում է մարմնի բոլոր կենսական կարևոր գործընթացները, մտածողությունն ու շարժումները:
  3. Որտե՞ղ է գտնվում ողնուղեղը և ո՞րն է նրա հիմնական դերը։
    Ողնուղեղը տեղակայված է ողնաշարային խողովակում և կատարում է ռեֆլեքսային ու հաղորդչական գործառույթներ:
  4. Ի՞նչ նշանակություն ունեն գլխուղեղը և ողնուղեղը մարդու օրգանիզմի գործունեության կարգավորման համար։
    Դրանք ապահովում են ամբողջ օրգանիզմի ներդաշնակ աշխատանքը, կառավարում շարժումները, զգայությունները և հոգեկան գործունեությունը:

Комментарии

Популярные сообщения из этого блога

Նախագիծ․ Գուշակիր պակերը

Елочка

Մարտի 10-15,առաջադրանք, 7-րդ դաս.