Գործնական քերականություն
1․ Փակագծերի բայերը պահանջված ձևով գրի՛ր Ա և Բ տեքստերում բայերի ժամանակները համեմատի՛ր:
Ա. Գերմանիայի դպրոցներում կատարված ուսումնասիրություններից պարզվեց, որ քաղաքի երեխաները գյուղական կյանքի մասին ոչ մի պատկերացում չունեն (չունենալ): Օրինակ, նրանցից շատերը կարծում են(կարծել), որ կաըր ֆաբրիկայում է պարտաստվում (պատրաստվել):
Կրթության նախարարությունը դրությունը շտկելու նպատակով պահանջել է, որ բոլոր քաղաքների կենդանաբանական այգիներում կովեր ցուցադրվեն (ցուցադրվել) և օրվա մեջ երեք անգամ կազմակերպվի(կազմակերպվել) նրանց կիթը:
Բ. Գերմանիայի դպրոցներում կատարված ուսումնասիրություններից պարզվել էր, որ քաղաքի երեխաները գյուղական կյանքի մասին ոչ մի պատկերացում չունեին (չունենալ): Օրինակ, նրանցից շատերը կարծում էին(կարծել), որ կաթը ֆաբրիկայում էին պատրաստում(պատրաստվել):
Կրթության նախարարությունը դրությունը շտկելու նպատակով պահանջել էր, որ բոլոր քաղաքների կենդանաբանական այգիներում կովեր ցուցադրվեին(ցուցադրվել) և օրվա մեջ երեք անգամ կազմակերպեին(կազմակերպվել) նրանց կիթը:
2․ Տրված բայերը խոնարհի՛ր անցյալ կատարյալ ժամանակաձևով և ընդգծի՛ր վերջավորությունները:
Ա. Վկայել, հուսալ - վկայեցի, հուսացի
Բ. Հեռանալ, մոտենալ, տեսնել - հեռացա, մոտեցա, տեսա
Գ. Հասկացնել, արթնացնել - հասկացա, արթնացա
3․ Տրված նախադասությունները ձևի և իմաստի ի՞նչ տարբերություններ ունեն:
Ֆրանսիացի գիտնականները պարզել են, որ երկրագնդի բնակչությունը խոսում է երկու հազար յոթ հարյուր իննսունվեց լեզվով (չհաշված յոթ-ութ հազար բարբառը):
Ֆրանսիացի գիտնականները պարզեցին, որ երկրագնդի բնակչությունը խոսում էր երկու հազար յոթ հարյուր իննսունվեց լեզվով (չհաշված յոթ-ութ հազար բարբառը):
Ֆրանսիացի գիտնականները կպարզեն, որ երկրագնդի բնակչությունը խոսում է երկու հագար յոթ հարյուր իննսունվեց լեզվով (չհաշված յոթ-ութ հազար բարբառը):
Ֆրանսիացի գիտնականները պարզել են, որ երկրագնդի բնակչությունը խոսելու է երկու հագար յոթ հարյուր իննսունվեց լեզվով (չհաշված յոթ-ութ հազար բարբառը):
4.Փակագծերի բայերը պահանջված ձևով գրի՛ր, հետո տեքստերը համեմատի՛ր:
Ա. Խոտերն ու ծաղիկներն ինչպե՞ս (արտահայտել) զգացմունքները, եթե շարժվել կարողանան: Եթե բուսաբանները փորձ անեն ու իմանան այդ հարցի պատասխանը, օգտակար բույսերի համար ավելի լավ պայմաններ (ստեղծել) և, հավանաբար, (կարողանալ) ավելի արդյունավետ պայքարել մոլախոտերի դեմ:
Բ. Խոտերն ու ծաղիկներն ինչպե՞ս (արտահայտել) զգացմունքները, եթե շարժվել կարողանային: Եթե բուսաբանները փորձ անեին ու իմանային այդ հարցի պատասխանը, օգտակար բույսերի համար ավելի լավ պայմաններ (ստեղծել) և, հավանաբար, (կարողանալ) ավելի արդյունավետ պայքարել մոլախոտերի դեմ:
Կուզեի լինել։ Ռաբիդրանաթ Թագոր
Երբ առավոտյան ժամը ութը խփում է, և ես մեր նեղ փողոցով ճամփա եմ ընկնում դեպի դպրոց, ամեն օր դեմս ելնում է մանրավաճառը. «Ասե~ղ ու թե~լ, քորո~ց, մատանի~, սիրուն օղե~ր»,- կանչում է նա: Եվ ստիպված չէ բնավ շտապելու, ստիպված չէ անպատճառ այս կամ այն փողոցում լինելու, ստիպված չէ այսինչ տեղը գնալու և մանավանդ այսինչ ժամին անպայման տուն վերադառնալու:
Կուզեի ես էլ մանրավաճառ լինել, թափառել ամբողջ օրը ճամփաների վրա ու կանչել. «Ասե~ղ ու թե~լ, քորո~ց, մատանի~, սիրուն օղե~ր»:
Երբ իրիկունները վերադառնում եմ դպրոցից, միշտ հանդիպում եմ պարտիզպանին, որ իր ցանկապատի ետևում հող է մշակում: Բահը ձեռքին` անում է այն, ինչ որ սիրտն ուզում է` փոշոտում է հագուստները: Եվ ոչ մեկից նկատողություն չի ստանում, երբ արևի տակ վառվում է կամ թրջվում է անձրևից:
Կուզեի ես էլ պարտիզպան լինել, մշակել իմ պարտեզը, և ոչ մեկը իմ փորելը չարգելեր:
Երբ մութն ընկնում է, ու մայրիկս ինձ ուղարկում է անկողին, իմ բաց պատուհանից տեսնում եմ հաճախ մեր փողոցի պահապանին, որն իջնում և բարձրանում է հաստ փայտը ձեռքին:
Փողոցը մութն է ու լռիկ. և հեռվում` ցցի վրա տնկած լապտերը կարծես մի հրեշ լինի` մեկ հատիկ կարմիր աչքով:
Իսկ պահապանի ձեռքին երերում է լապտերը, որը քարշ է տալիս իր երկար ստվերի հետ ու բնավ անկողին չի մտնում:
Կուզեի ես էլ պահապան լինել, ամբողջ գիշերը քայլել փողոցներով և լապտերովս ստվերները փախցնել:
Առաջադրանքներ
1․ Լրացրե՛ք տրված մտքերը.
- Ուզում եմ մանրավաճառ լինել, քանի որ ․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․
- Կուզեի ես էլ պարտիզպան լինել, որ․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․
- Կուզեի ես էլ պահապան լինել, որպեսզի․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․
2․ «Կուզեի լինել» ստեղծագործության մեջ արտահայտված գաղափարը (հեղինակի ասելիքը) հետևյալն է` ….
«Կուզեի լինել» ստեղծագործության մեջ արտահայտված գաղափարի հետ (համաձայն եմ, համաձայն չեմ), որովհետև կարծում եմ, որ ….
3. Ի՛նքդ ստեղծագործիր «Կուզեի լինել» վերնագրով։

Комментарии
Отправить комментарий