Բայի եղանակները
Բայն ունի հինգ եղանակ՝ սահմանական, ըղձական, ենթադրական, հարկադրական և հրամայական:
Սահմանական եղանակ
Անկատար ներկա-գրում եմ,․․․
Անկատար անցյալ-գրում էի,․․․․
Վաղակատար ներկա-գրել եմ, ․․․
Վաղակատար անցյալ-գրել էի, ․․․
Ապակատար ներկա-գրելու եմ,․․․․
Ապակատար անցյալ-գրելու էի,․․․
Անցյալ կատարյալ-գրեցի,․․․
Ըղձական եղանակ
Ըղձական եղանակն ունի երկու ժամանակաձև՝ ըղձական ապառնի և ըղձական անցյալ:
Ըղձական ապառնին ցույց է տալիս կատարելի գործողության իղձ, ցանկություն:
Վերջավորություններն են՝
մ նք
ս ք
ի ն
Օրինակ՝
վազեմ վազենք
վազես վազեք
վազի վազեն
Ըղձական անցյալը ցույց է տալիս անցյալում կատարելի գործողության իղձ, ցանկություն:
ի ինք
իր ինք
եր ինք
Օրինակ՝
կվազեի վազեինք
կվազեիր վազեիք
կվազեր վազեին
Ենթադրական եղանակն ունի երկու ժամանակաձև՝ ենթադրական ապառնի և ենթադրական անցյալ:
Ենթադրական ապառնին ցույց է տալիս խոսելու պահից հետո պայմանով, երբեմն ենթադրաբար կատարելի գործողություն:
Ենթադրական ապառնին կազմվում է ըղձական ապառնիի ձևերի սկզբում ավելացնելով կ եղանակիչը՝ կերգեմ, կխաղամ:
Ենթադրական անցյալը ցույց է տալիս մի անցյալ ժամանակում պայմանով, երբեմն ենթադրաբար կատարելի գործողություն:
Ենթադրական անցյալը կազմվում է ըղձական անցյալի ձևերի սկզբում ավելացնելով կ եղանակիչը՝ կերգեի, կխաղայի:
Հարկադրական եղանակն ունի երկու ժամանակաձև՝ հարկադրական ապառնի և հարկադրական անցյալ:
Հարկադրական ապառնին ցույց է տալիս խոսելու պահից հետո հարկադրաբար, անհրաժեշտաբար կատարելի գործողություն:
Հարկադրական ապառնին կազմվում է ըղձական ապառնիի ձևերից առաջ ավելացնելով պիտի կամ պետք էեղանակիչները՝ պիտի երգեմ, պետք է երգեմ, պիտի խաղամ, պետք է խաղամ:
Հարկադրական անցյալը ցույց է տալիս մի անցյալ ժամանակում հարկադրաբար, անհրաժեշտաբար կատարելի գործողություն:
Հարկադրական անցյալը կազմվում է ըղձական անցյալի ձևերից առաջ ավելացնելով պիտի կամ պետք է եղանակիչները՝ պիտի երգեի, պետք է երգեի, պիտի խաղայի, պետք է խաղայի:
Հրամայական եղանակը ցույց է տալիս խոսակցին ուղղված հրաման, կարգադրություն, խնդրանք:
Վերջավորություններն են՝ իր, ու, եք․․․
Առաջադրանքներ
1. Համեմատի՛ր տրված նախադասությունների բայերը և գտի՛ր տարբերությունները:
Փորձելով ամեն ինչ պարզելու են, ու հանգիստ խղճով առաջ ենք գնալու: - ապակատար ներկա
Փորձելով ամեն ինչ պարզեն, ու հանգիստ խղճով առաջ գնանք: - ըղձական ապառնի
Եթե ոչինչ չխանգարի, փորձելով ամեն ինչ պարզեն, ու հանգիստ խղճով առաջ կգնանք: - ենթադրական ապառնի
Փորձելով ամեն ինչ պիտի պարզեն, ու պիտի առաջ գնանք, ուրիշ ելք չունենք: - հարկադրական ապառնի
Փորձելով ամեն ինչ պարզե՛ք ու հանգիստ խղճով առաջ գնացե՛ք: - հրամայական եղանակ
2. Ո՞ր բառերի միջոցով է արտահայտվում խոսողի վերաբերմունքը (եղանակավորում նախադասությունը):
Այնպես լինի, որ ինքը կարողանա խուսափել այդ հանդիպումից:
Պիտի գնա ու արևի մասին պատմի աշխարհին:
Եթե մարդկանց ու մեքենաների աղմուկը չլինի, ամեն առավոտ կլսեք ջութակի ձայնը:
Գոնե կարողացա խուսափել այդ հանդիպումից:
Անշուշտ գալու է և անպայման ամեն ինչ պատմելու է:
Ամեն առավոտ երևի լսում եք ջութակի ձայնը:
3. Ընդգծված դերբայները այնպիսի դիմավոր ձևերով փոխարինի՛ր, որ համապատախանեն փակագծերում տրված եղանակավորմանը:
Ավելի դյուրազգաց ուղևորները առանձնացան: (ստույգ,հաստատ կատարված)
Անցի՛ր անտառապատ բլուրը, գտի՛ր աղետի հետքերը: (հրաման)
Շոգենավն թող անցներ նավաշինարանից, դուրս գար ծովածոց, ու նորից զգացվեր լիակատար ազատության գեղեցիկ խաբկանքը:(իղձ, ցանկություն)
Եթե ափը ծածկված լինի խիտ եղեգնուտով, այնտեղ ջրային թռչունների բներ կլինեն: (ենթադրաբար,պայմանով կատարելի)
Դու պետք է հետևես նրանց և պետք է պարզես տեսակները: (անհրաժեշտություն, հարկադրանք)
4. Տեքստում մի դեպքում տեղադրի՛ր փակագծերում դրված առաջին բայաձևերը, մյուս դեպքում երկրորդները: Գտի՛ր ստացված տեքստերի իմաստային տարբերությունը:
Կետերը կաթնասուններ են, հետևաբար նրանք շունչ առնելու համար ժամանակ առ ժամանակ մակերես (ելնում են, պետք է ելնեն): Բացի դրանից, նրանք թոքերի որոշակի ծավալ (ապահովում են, պիտի ապահովեն), որպեսզի լողունակությունը չկորցնեն:
Մարդիկ ավելի խոր (քնում են, կքնեն), քան կետերը: Դեղերով քնեցրած կետերը կա՛մ (սուզվում են, կսուզվեն), կամ (չեն շնչում, չեն շնչի) ու (խեղդվում են, կխեղդվեն):
5. Տեքստում մի անգամ տեղադրի՛ր փակագծերում դրված առաջին բայաձևերը, մյուս անգամ` երկրորդները: Գտի՛ր ստացված տեքստերի իմաստային տարբերությունը:
Ֆրանսիացի գիտնական Քրիստիան Մարշալն առաջարկում է Լուսնի վրա տեղադրել հայելիներ, որոնք Արեգակի ճառագայթները (անդրադարձնելու են, կանդրադարձնեն) Երկիր: Այդ դեպքում գիշերը կարելի է կարդալ և աշխատել՝ առանց արհեստական լուսավորության: Լուսնային հայելիները ( փոխարինելու են, կփոխարինեն) փողոցային լապտերներին ու շինհրապարակներում, դաշտերում և այլուր գիշերներն աշխատելու հնարավորություն (տալու են, կտան): Դրա համար (պահանջվելու է, կպահանջվի) 200 հազար քառ. կմ հայելի:
6. Բանաձևերի խնբերից յուրաքնչյուրին տո՛ւր տրված անուններից մեկը:
Ենթադրական եղանակ, հարկադրական եղանակ, հրամայական եղանակ, ըղձական եղանակ, սահմանական (սահմանում-որոշում, հաստատում, կարգավորում) եղանակ:
Ա. Գնում ես, գնալու ես, գնացել ես, գնացիր, գնում էիր, գնացել էիր, գնալու էիր:
Բ. Գնաս,գնայիր
Գ. Կգնաս, կգնայիր:
Դ. Պիտի գնաս,պիտի գնայիր:
Ե. Գնա՛, մի՛ գնա:
7. Կարդա՛ տրված մտքերը և լրացրո՛ւ վերջին նախադասությունը:
Բայի դեմք է կոչվում դիմավոր բայի այն հատկանիշը, որը ցույց է տալիս, թե ո՛ւմ կամ ինչի՛ն է վերագրվում գործողությունը:
Բայի թիվ է կոչվում դիմավոր բայի այն հատկանիշը, որը ցույց է տալիս` մե՞կ, թե՞ մեկից ավելի առարկաների է վերագրվում գործողությունը:
Բայի ժամանակ է կոչվում դիմավոր բայի այն հատկանիշը, որով արտահայտվում է գործողության կատարման ժամանակը:
Բայի… է կոչվում դիմավոր բայի այն հատկանիշը, որով արտահայտվում է խոսողի վերաբերմունքը կամ տեսանկյունը գործողության կատարման նկատմամբ:
8. Տրված նախադասությունները լրացրո՛ւ ըղձական եղանակի համապատասխան բայերով:
Գոնե մի օր կարգին եղանակ … որ …մի քիչ նստել ծովափին ու ջրային հեծանիվ…:
Գոնե մինչև ծովափ… , դրանից հետո ինքներս կգնանք:
Երանի թե մի քիչ երկար… ուղևորությունը:
Շատ եմ ուզում, որ մի անգամ դելֆին … , մի քանի օր էլ ընկերություն … հետը:
Եթե քամին… ու փորձառու նվագները … ծովին ունկնդրել, նրանք կասեն, թե նավի մոտով ինչպիս՞ ձկների վտառ է լողում:
9. Կետերը փոխարինի՛ր տրված բայերի ենթադրական եղանակի համապատասխան ձևերով:
Եթե թույլ տան իրենց ուզածն անել, նրանք անտառն էլ … զորքի ու բոլոր ծառերը շարք … (վերածել, կանգնեցնել)
Հենց որ սահմանին մոտենաք, ձեզ … ձերանցյալի ու նպատակների մասին: (հարցուփորձ անել)
Թե որ գտնես այդ բույսի սերմերը, ջրի մեջ … ու … մինչև ծլեն: (դնել, թողնել)
Եթե կենդանիների կերի մեջ մեծ քնակությամբ արևքուրիկ լինի, կենդանին … ու … (թունավորվել, հիվանդանալ)
Եթե ժամանակին չմտածեն կենդանիների կերի մասին, ձմռանը շատ դժվար …կեր հայթաթելը: (լինել)
10. Տրված նախադասությունները լրացրո՛ւ հարկադրական եղանակի համապատասխան բայերով:
Վատ աշխատող շարժիչներն անպայման … թե չէ թունավորում են օդը:
Մեր քաղաքում սաղարթավոր ծառերը …, որ աղմուկը կլանեն, օդը մաքրեն փոշուց ու վնասակար նյութերից:
Մարդիկ …, որ կենդանի բնությունը պահպանելը իրենց ամենակարևոր գործն է:
Ամեն մեկը դիմացինի համար …., այն, ինչ կուզեր, որ իր համար անեն մարդիկ:
Բնության գեղեցկությունը պահպանելու համար հանքերի շահագործումը …:
11. Տրված նախադասությունները լրացրո՛ւ հրամայական եղանակի համապատասխան բայերով: (կետադրությանն ուշադրությո՛ւն դարձրու) :
Համարձակ …, … նեղ միջանցքը ու երբ հասնես ստորգետնյա անցքի մուտքին, լապտերդ …:
Ուշադիր … քարտեզը, … , թե օվկիանոսներում ցրված ինչքա՞ն կղզիներ կան:
… բոլոր խորհուրդները, հետո …, ինչպես կամենում ես:
Ոչ մեկի գաղտնիքը …, եթե անգամ պատահաբար ես իմացել:
-… ինձ, … թռչեմ,- մարդկային լեզվով խնդրեց աղավնին:
Комментарии
Отправить комментарий