Պարապմունք 4. հանրահաշիվ
Անվերջ պարբերական կոտորակի ներկայացումը սովորական կոտորակի տեսքով Տեսական մաս Հարց է առաջանում, ինչպես անվերջ պարբերական կոտորակները գրել սովորական կոտորակի տեսքով։ Դեպք I Դիտարկենք այն դեպքը, երբ անվերջ պարբերական տաոսնորդական կոտորակի պարբերությունը սկսվում է անմիջապես ստորակետից հետո, փորձենք վերածել սովորական կոտորակի: Օրինակ՝ 0,(3), 1,(25), 0,(142)) Կանոն Պարբերական տասնորդական կոտորակը սովորական կոտորակի վերածելու համար պետք է կատարել այս քայլերը՝ Համարիչում գրում ենք պարբերության մեջ եղած թիվը Հայտարարում գրում ենք այնքան 9, որքան թվանշան կա պարբերության մեջ Եթե կոտորակն ունի ամբողջ մաս, այն պահպանվում է որպես խառը թվի ամբողջ մաս Ստացված սովորական կոտորակը, եթե հնարավոր է, կրճատում ենք: Օրինակներ 1)Վերցնենք 0,(4) անվերջ պարբերական տասնորդական կոտորակը Պարբերության մեջ կա մեկ թվանշան (4-ը), ուստի հայտարարում գրում ենք մեկ հատ 9: 0,(4) = 4/9 2)Վերցնենք 0,(15) անվերջ պարբերական տասնորդական կոտորակը . 0,(15) պարբերությա...