Թե ինչպես կապիկները ճամփորդեցին․ Ջաննի Ռոդարի

Մի օր կենդանաբանական այգու կապիկները որոշեցին ճամփորդել, աշխարհ ճանաչել: Որոշեցին ու ճամփա ընկան: Գնացին, գնացին, մի տեղ կանգնեցին ու հարցրին.
-Ի՞նչ է երևում:
-Առյուծի վանդակը, փոկի ավազանն ու ընձուղտի տունը:
-Ի՜նչ մեծ է աշխարհը, ու ինչքա՜ն շատ բան ես իմանում, երբ ճամփորդում ես:
Շարունակեցին ճանապարհն ու կանգ առան միայն կեսօրին:
-Հիմա ի՞նչ է երևում:
-Ընձուղտի տունը, փոկերի ավազանն ու առյուծի վանդակը:
-Ի՜նչ տարоրինակ է աշխարհը, ու ինչքա՜ն շատ բան ես իմանում, երբ ճամփորդում ես:
Նորից ճանապարհ ընկան ու կանգ առան արևամուտին:
-Իսկ հիմա ի՞նչ է երևում:
-Առյուծի վանդակը, ընձուղտի տունն ու փոկերի ավազանը:
-Ի՜նչ ձանձրալի է աշխարհը.  միշտ նույն բաներն են հանդիպում. ու ճանապարհորդելն էլ ոչ մի բանի պետք չէ:
Ու այդպես, նրանք ճամփորդում էին, ճամփորդում, բայց վանդակից դուրս չէին գալիս, պտտվում էին նույն շրջանում կարուսելի ձիուկի պես:

Առաջադրանքներ

  1. Լրացրո՛ւ բաց թողնված տառերը:
  2. Դուրս գրի՛ր անծանոթ բառերը և բացատրի՛ր բառարանի օգնությամբ։
Փոկ-ծովային կենդանի
ավազան-ջրամբար
  1. Գրի՛ր այգի, ճանապարհ, արևամուտ բառերի հոմանիշները:
Այգի-պարտեզ
ճանապարհ-ուղի, ճամփա
արևամուտ-մայրամուտ
  1.  Գրի՛ր գիշեր, նույն, դուրս գալ բառերի հականիշները:
գիշեր-ցերեկ
նույն-տարբեր
դուրս գալ-ներս մտնել
  1. Պատմվածքից դո՛ւրս գրիր աշխարհը բնութագրող բառերը:
մեծ, տարоրինակ, ձանձրալի
  1.  Համաձա՞յն ես կապիկների հետ: Ինչպիսի՞ն է քո աշխարհը: Պատմի՛ր:
Ես համաձայն չեմ կապիկների հետ, քանի որ նրանք իրականում չէին ճամփորդում և չգիտեին, թե ինչ հրաշալի է աշխարհը։

Իմ աշխարհը մեծ ու սիրուն աշխարհ է։

Комментарии

Популярные сообщения из этого блога

Առողջություն

English