Ուսումնական աշուն

Նախագծի մասնակիցներ՝  4-5-րդ դասարանների սովորողներ

Նպատակը՝  Ծանոթացում, հաղորդակցային կարողությունների զարգացում

Խնդիրները՝

  • Սովորողի գրավոր և բանավոր խոսքի ձևակերպման, հստակ արտահայտման հմտությունների մշակում:
  • Ինքնարտահայտման կարողության զարգացում
  • Ստեղծագործական, քննադատական, տրամաբանական, նկարագրական, վերլուծական մտածողության զարգացում:
  • Ժամանակակաից տեխնոլոգիական հմտությունները կիրառելու և զարգացնելու կարողություն

Ահա իմ առաջարկած գրքերի ցանկը` (կարդալուց հետո պատասխանի’ր ցանկի վերջում տրված հարցերին)

Օգտվի՛ր, ընտրի՛ր ու կարդա՛ նաև այս «Ընթերցարան»-ից:

Եթե ունես նախընտրած գիրք, ապա կարող ես կարդալ քո ընտրած գիրքը։

  1. Եթե դեռ չունես, ուրեմն բլոգումդ բացի՛ր «Իմ գրադարանը» բաժինը և կարդացածդ գրքի (գրքերի) մասին պատմելիս նշի՛ր այս բաժինը:

2․Հարցեր, որոնց պետք է անդրադառնալ գիրքը կարդալիս

  • Ո՞վ է գրքի հեղինակը (գտնել համացանցից տեղեկություններ նրա մասին, էլ ի՞նչ գրքեր է գրել):
Իմ կարդացած գրքի հեղինակը Ղազարոս Աղայանն է։

Աղայանը մասնավորապես զբաղվել է տարրական ուսուցման հարցերով և մշակել մայրենի լեզվի ուսուցման ու գրագիտության մեթոդիկա։ Հենց այդ սկզբունքներով են կազմված նրա «Արևիկ» այբբենարանը, տարրական դպրոցի չորս տարիների «Ուսումն մայրենի լեզվի» («Մայրենի լեզու» Ա, Բ, Գ, Դ) դասագրքերը, իսկ «Ուսումն մայրենի լեզվի, պատկերավոր, այբբենարան և առաջին ընթերցարան»–ը 1875–1916 թվականների միջոցում լույս է տեսել 33 անգամ, գրեթե վերահրատարակվելով ամեն տարի։ Դրանցում ներկայացված են բանաստեղծություններպատմվածքներառակներհեքիաթներ և այլն։

1869 թվականի մայիսից ստանձնելով «Արարատ» հանդեսի խմբագրի պաշտոնը, առաջին իսկ համարում զետեղում է «Մի քանի խոսք մեր սիրելի ազգակիցներին» առաջնորդող հոդվածը, նվիրված աշխատանքի գովքին։

  • Ո՞վ էր գրքի հերոսը, ինչպիսի՞ն էր նա: Դու նմա՞ ես այդ հերոսին, թե՞ ոչ։ Եթե նման ես, ապա ինչո՞վ, պատմի՛ր։
Գրքի հերոսը ջուլհակն էր։ Իմ կարծիքով ես նրան նման չեմ։
  • Ի՞նչ սովորեցիր այս գրքից:
Այս գրքից ես սովորեցի, որ պետք չէ ամեն մարդուն հավատալ և պետք է բարիին բարով պատասխանես։
  • Գիրքը քեզ դո՞ւր եկավ, ինչպե՞ս կներկայացնես այս գիրքը, որ քո ընկերներն էլ ցանկանան այն կարդալ:
Ինձ գիրքը շատ դուր եկավ, իսկ ընկերներիս այսպես կառաջարկեի կարդալ այս գիրքը։
-Այս գիրքը շատ հետաքրքիր է, բայց չեմ ասի ինչի մասին է։ Ուզում եմ  ինքնուրույն կարդաս և իմանաս։

Այս հարցերին կարող ես պատասխանել ոչ միայն պատումների, այլ նաև ռադիոնյութի կամ տեսանյութի միջոցով։

3. Աշնանային տեսանյութի ստեղծում

Գունե՜ղ, գեղեցի՜կ, խո՜ր աշուն է… Ինչպես Սահյանն է ասում, «…ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է…»: Պատրաստի՛ր աշնանային ընտանեկան տեսանյութ՝ ներկայացնելով աշնանային բանաստեղծություններ (քո ընտրությամբ):Տեսանյութդ նկարելու համար ընտրի՛ր ձեր բակի կամ մոտակա այգու աշնանային ամենասիրուն հատվածը, տեսարանը: Նկարելուց հետո տեղադրի՛ր  youtube-ում, ապա հղումը տեղադրի՛ր բլոգումդ: 

Комментарии

Популярные сообщения из этого блога

Առողջություն

ՌԱՑԻՈՆԱԼ ԹՎԵՐԻ ԳՈՒՄԱՐՈՒՄԸ ԵՎ ՀԱՆՈՒՄԸ