Քամին ու տերևը
Մի օր անտառում Կաղնու վրա նապաստակը նոր տերև աճեցրեց և անունը դրեց Նապիկ։ Կաղնին միանգամից սիրեց Նապիկին և շատ զգույշ էր նրան խնամում, որ փոքրիկ տերևին վնաս չտար։ Մի օր Կաղնին, տերևները և քամին բռնոցի էին խաղում, բայց եկավ մի փոքրիկ աղջիկ և պոկեց Նապիկին։ Կաղնին և տերևները գոռում էին, բայց չէին կարողանում տեղից շարժվել։ Քամին կարողանում էր շատ արագ վազել և երբ հասավ աղջկան ուժեղ փչեց և Նապիկը հայտնվեց իր մոտ։ Նա տարավ Նապիկին նապաստակի մոտ և նա նորից տեղադրեց Նապիկին Կաղնու վրա և կախարդանքի օգնությամբ այնպես արեց, որ ոչ մեկը չկարողանար պոկել տերևները ծառերից։
Комментарии
Отправить комментарий