Պատրանք

 Արկածների մասին գիրք կարդալուց ես աչքերս փակեցի և ուզեցի մի քիչ հանգստանալ։  Բայց ես հայտնվեցի մի անտառում, այն լի էր վայրի կենդանիներով։ Ես շատ վախեցա, բայց ձայն չհանեցի, որովհետև վախից չէի կարողանում խոսել։ Հետո ես իմ կողքը նկատեցի մի հրացան, այն լիցքավորված չէր։ Ես ուզեցի գտնել փամփուշտներրը, որ եթե ինչ պաշտպանվեի վայրի կենդանիներից։ Ես զգույշ քայլում էի, բայց հանկարծ  լսեցի շրխկոց իմ ետևից։ Ես արագ վազեցի առաջ։ Մի քանի րոպե հետո հոգնեցի և կանգնեցի։ Երբ հետ նայեցի ուրախացա, որովհետև ոչ մի բան չկար այնտեղ բացի հրացանի փամփուշտներից։ Ես վերցրեցի փամփուշտները և նկատեցի, որ հրացանը թողել էի այնտեղ, որտեղ լսել էի շրխկոցը։ Ես  նորից սկսեցի քայլել դեպի հրացանը։ Այդ պահին դեպի ինձ վազեց մի մեծ շագանակագույն արջ։ Ես սկսեցի վազել, բայց արջը հասավ ինձ։ Ամենահիանալին այն էր, որ արջը սկսեց ինձ հետ խոսել և ցույց տվեց տուն գնալու ճանապարհը։ Ես նրան շնորհակալություն հայտնեցի և գնացի նրա ցույց տված ճանապարհով։ Դրանից հետո ես բացեցի աչքերս և հասկացա, որ այդ ամենը պատրանք էր։

Комментарии

Популярные сообщения из этого блога

Առողջություն

English