Մայրենիի ինքնաստուգում
Ընձուղտներ
Ուշադի՛ր կարդա և կատարի՛ր առաջադրանքները․
Աշխարհի ամենաբարի և ամենախաղաղասեր կենդանիներից մեկը անխոս երկարավիզ ու զվարճալի ընձուղտն է: Իսկ գիտե՞ք, որ առաջին ընձուղտին Եվրոպա է բերել Հուլիոս Կեսարը և կոչել նրան camelopardalis (camel – ուղտ, pardalis – հեպարդ (ինձ) անունով, նրա քայլքը նմանեցնելով ընձուղտի քայլքին, իսկ մաշկի նախշերը՝ կատվազգիների նշաններին: Հայերեն «ընձուղտ» բառը առաջացել է հենց այս տարբերակով:
Ընձուղտը Երկրի վրա բնակվող ամենաբարձրահասակ կենդանին է: Նրա՝ 6 մետրի հասնող հասակի կեսը կազմում է պարանոցը: Ընձուղտների մարմինը բաց դեղնավուն է՝ մուգ շագանակագույն խալերով: Այդ նախշերը յուրաքանչյուր ընձուղտի մոտ յուրահատուկ են, անկրկնելի՝ ինչպես մարդու մատնահետքերը: Մինչև օրս չեն հայտնաբերվել երկու ընձուղտ, որոնք ունենան նույն տիպի նախշեր: Ի դեպ, նախշերի օգնությամբ կարելի է որոշել ընձուղտի տարիքը: Որքան մուգ են դրանք, այնքան ավելի մեծ է ընձուղտը:
Ընձուղտը նաև ունի ամենամեծ սիրտը և ամենաերկար լեզուն: Սիրտը կշռում է 11 կգ, իսկ լեզվի երկարությունը հասնում է մինչև 50 սմ-ի: Ընձուղտի լեզուն ամբողջությամբ սև է: Նա ունի նաև շատ սուր տեսողություն՝ ամենասուրը հեպարդների տեսողությունից հետո: Կարող է նաև շատ արագ վազել՝ մինչև 55 կմ/ժ արագությամբ:
Ընձուղտները ապրում են Աֆրիկայի սավաննաներում, փոքրիկ խմբերով: Իրենց ցեղակիցներին ընձուղտները վերաբերվում են խորին հարգանքով: Նրանք գրեթե երբեք չեն վիճում միմյանց հետ, միայն խմբի ավագ լինելու համար կարող են վեճեր լինել, և այդ դեպքում ընձուղտները կռվում են՝ միմյանց հարվածելով… պարանոցներով:
Ընձուղտը ունենում է 1 ձագ, սակայն ընձուղտիկի լույս աշխարհ գալը տոն է ողջ հոտի համար: Նրանք բոլորը հավաքվում են փոքրիկին տեսնելու և ողջունում են՝ քնքշորեն հպվելով նրան:
Ընձուղտները քաջաբար պաշտպանում են փոքրիկներին՝ անկախ նրանից, թե ում ձագն է նա: Ինչ վերաբերում է ընձուղտ մայրիկին, ապա նա պատրաստ է միայնակ կռվել անգամ մի քանի առյուծի դեմ:
Ծնվելուց արդեն մի քանի ժամ անց ընձուղտիկը ամուր կանգնում է գետնի վրա, հայտնվում են նրա փոքրիկ կոտոշները, իսկ մի քանի օր հետո մայր ընձուղտը փնտրում-գտնում է իր պես այլ մայրիկների և նրանց հետ միասին մանկապարտեզ է ստեղծում փոքրիկների համար: Ամեն օր երեխաներին հսկում է ընձուղտներից մեկը, իսկ մյուս մայրիկները գնում են կեր հայթայթելու:
Օրվա մեծ մասը ընձուղտը անցկացնում է կանգնած վիճակում, անգամ շատ հաճախ քնում է կանգնած՝ գլուխը տեղավորելով ծառերի ճյուղերի արանքում: Գիշերը կարող է նաև պառկած քնել: Երկար պարանոցը ծալվում է, և ընձուղտը մի քանի րոպեով (ոչ ավելի քան 20 րոպե) քնում է պառկած վիճակում: Ի դեպ, նա միակ կենդանին է, որ չի կարողանում հորանջել:
Ընձուղտը կարող է ջրի կարիք չզգալ ավելի երկար, քան ուղտը: Սնվելով հյութեղ բույսերով՝ նա հագեցնում է նաև իր ծարավը: Իսկ օրվա ընթացքում նա կարող է ուտել մինչև 35 կգ բույս՝ դրա վրա ծախսելով 16-20 ժամ:
Ընձուղտը նաև սարսափելի «բուրում է», այդպես նա իրենից հեռու է պահում վնասակար միջատներին:
Ընձուղտները «խոսում են» միմյանց հետ, ինչպես օրինակ դելֆինները՝ օգտագործելով ուլտրաձայնը: Այդ ձայնը մարդու համար լսելի չէ: Ընձուղտը ունի միայն երկու իրական թշնամի՝ առյուծը և մարդը: Մարդիկ տարիներ շարունակ անխնա ոչնչացրել են ընձուղտներին, և այդ պատճառով նրանց քանակը խիստ նվազել է, որոշ վայրերում ընձուղտները լրիվ անհետացել են: Այսօր նրանց կարելի է հանդիպել Աֆրիկայի մի շարք երկրների արգելոցներում և, իհարկե, կենդանաբանական այգիներում, որտեղ նրանք իրենց բոլորովին էլ վատ չեն զգում։
- Լրացրո՛ւ աղյուսակը՝ պատասխանելով հարցերին։ 1 միավոր
|
|
Որտե՞ղ են ապրում ընձուղտները։ | Ընձուղտները ապրում են Աֆրիկայի սավաննաներում |
Ինչպե՞ս են ընձուղտները դիմավորում նորածին ձագուկին։ | Նրանք բոլորը հավաքվում են փոքրիկին տեսնելու և ողջունում են՝ քնքշորեն հպվելով նրան |
Ինչպե՞ս են որոշում ընձուղտի տարիքը։ | նախշերի օգնությամբ կարելի է որոշել ընձուղտի տարիքը |
Օրվա մեծ մասն ինչպե՞ս է անցկացնում ընձուղտը։ | Օրվա մեծ մասը ընձուղտը անցկացնում է կանգնած վիճակում |
- Տեքստից օգտվելով՝ ավարտի՛ր նախադասությունները։ 1 միավոր
Սնվելով հյութեղ բույսերով՝ նա հագեցնում է նաև իր ծարավը:
Ընձուղտները քաջաբար պաշտպանում են փոքրիկներին՝ անկախ նրանից, թե ում ձագն է նա:
- Գտի՛ր ճիշտ վերջաբանը և կարդա՛ առածները։ 1 միավոր
Բարին որ չլիներ,
Գործը վաղվան մնաց,
չարն աշխարհը կքանդեր։
իմացիր՝ կորավ -գնաց։
- Տեքստից դո՛ւրս գրիր ընձուղտների մասին պատմող ամենազարմանալի տեղեկությունը։ 1 միավոր
Իմ համար ամենազառմանալին այն էր, որ ընձուխտները օրվա մեծ մասը անցկացնում էն կանգնած և շատ հաճախ քնում էն կանգնած՝ գլուխը տեղավորելով ծառերի ճյուղերի արանքում:
Բառային աշխատանք
1.Տեսքստից դո՛ւրս գրիր բոլոր թվերը և գրի՛ր բառերով։ 1 միավոր
1-մեկ
6-վեց
11-տասնմեկ
16-տասնվեց
20-քսան
50-հիթսուն
55-հիթսուն հինգ
2.Գրի՛ր կանաչով ներկված բառերի հոմանիշները։ Անհրաժեշտության դեպքում՝ կարող ես օգտվել առցանց բառարանից։ 1 միավոր
Վեճ-կռիվ
Հպել-դիպչել
Նվազել-քչանալ
3. Տրված բառերը գրի՛ր համապատասխան սյունակներում։ 1 միավոր
Ընձուղտ, մարդ, ձայն, փոքրիկ, մանկապարտեզ, անխնա, բույս, հյութեղ, ջուր։
Պարզ բառեր | Բարդ բառեր | Ածանցավոր բառեր |
ջուր | մանկապարտեզ | փոքրիկ |
մարդ | ընձուխտ | անխնա |
ձայն |
| հյութեղ |
բույս |
|
|
- Տրված բառերից առաջ հատկանիշ ցույց տվող բառեր գրի՛ր։ 1 միավոր
կանաչ այգի
մեծ կենդանի
բարձր ընձուղտ
գեղեցիկ մարդ
- Գրի՛ր տեքստում երկնագույնով նշված բառերի հականիշները։ 1 միավոր
Զվարճալի-տխրալի
Սուր-բութ
- Բացատրի՛ր <<կրակի հետ խաղալ>> և <<ձեռք քաշել>> դարձվածքները։ <<կրակ>> կամ <<ձեռք>> բառի գործածությամբ ուրիշ դարձվածքներ գտի՛ր։ Կարող ես օգտվել դարձվածքների բառարանից։ 1 միավոր
Комментарии
Отправить комментарий