Թեմա ՝ Տոկոս
Թեմա ՝ Տոկոս
Թվի մեկ հարյուրերորդ մասը կոչվում է տոկոս և նշանակվում է % նշանով։
Հասկանալի է, որ մեծության 1 %-ը չափման հաստատուն միավոր չէ, այլ կախված է չափվող մեծությունից (ասում են նաև՝ չափման հարաբերական միավոր է)։
Օրինակ՝ եթե հացի զանգվածը 1000գ է, ապա այդ զանգվածի 1%-ը հավասար կլինի 1000գ ։ 100 = 10գ, իսկ եթե հացի զանգվածը 500գ է, ապա այդ զանգվածի 1%-ը հավասար կլինի 500գ ։ 100 = 5գ։ Եթե քաղաքների հեռավորությունը 300 կմ է, և ասում են, որ մեքենան անցել է
ճանապարհի 15%-ը, նշանակում է՝, այսինքն գտնումենք
1 %-ը, հետո բազմապատկում 15-ով։
Մեքենան անցել է 300:100x15 = 45 կմ։
Հարցեր և առաջադրանքներ։
1.Ի՞նչ է տոկոսը։
2. Ի՞նչ նշանով է նշանակվում տոկոսը:
3. Տոկոսը հաստատո՞ւն միավոր է, թե՞ ոչ։
4. Ուղղանկյան մակերեսը 900 սմ^2 է։
ա)Քանի՞ քառակուսի սանտիմետր է նրա մակերեսի 1 %-ը:
900:100=9
9x1=9
բ)Քանի՞ քառակուսի սանտիմետր է նրա մակերեսի 16 %-ը։
900:100=9
9x16=144
5. Որքա՞ն է 536-ի 100 %-ը։
536:100x100=536
6.Զամբյուղում կա 300 խնձոր։ Գտե՛ք խնձորների քանակի 20%-ը:
300:100=3
3x20=60
7.Գրել հետևյալ մասերը տոկոսներով։
Օրինակ
1/100 - 1%
2/100 - 2%
4/100 - 4%
15/100 - 15%
60/100 - 60%
25/100 - 25%
45/100 - 45%
օրինակ
15/50= 15x2/50x2=30%(հուշում)
25/50= 25x2/50x2=50%
45/50=45x2/50x2=90%
65/50=65x2/50x2=130%
Օրինակ
6/10= 6x10/10x10=60/100=60%
2/10= 2x10/10x10=20/100=20%
35/10= 35x10/10x10=350/100=350%
45/10=45x10/10x10=450/100=450%
Օրինակ
15/25=15x4/25x4=60/100=60%
12/25=12x4/25x4=48/100=25%
21/25=21x4/25x4=84/100=84%
18/25=18x4/25x4=72/100=72%
1/4=1x25/4x25=25/100=25%
2/5=2x20/5x20=40/100=40%
3/5=3x20/5x20=60/100=60%
4/20=4x5/20x5=20/100=20%
6/20=6x5/20x5=30/100=30%
8.Տոկոսները գրել մասերով։
25%=25/100=1/4
35%=35/100=7/20
4%=4/100=1/25
45%=45/100=9/20
18%=18/100=9/50
120%=120/100=1.1/5
9.Գտիր նշված թվերի տոկոսները
300-ի 15%-ը=300:100x15=45
400-ի 25%-ը=400:100x25=100
600-ի 30%-ը=600:100x30=180
1200-ի 45%-ը=1200:100=45=540
2500-ի 50%-ը=2500:100x50=1250
4500-ի 60%-ը=4500:100x60=2700
10000-ի 20%-ը=10000:100x20=2000
Oրվա խնդիրը
Ռաֆայելն Արեգից 3 անգամ շատ գիրք ունի։ Եթե Ռաֆայելը գրադարանից վերցնի ևս 7 գիրք, իսկ Արեգը՝ ևս 11 գիրք, ապա նրանց ունեցած գրքերի քանակները կհավասարվեն։ Սկզբում քանի՞ գիրք ունեին տղաներից յուրաքանչյուրը: Արեգ=x գիրք Ռաֆայել=3x գիրք
Комментарии
Отправить комментарий