Համաչափություն
Համաչափություն
Նայիր այս պատկերներին:
Պատկերները միանգամայն տարբեր են իրարից, և հնարավոր չէ դրանք շփոթել միմյանց հետ: Սակայն նրանք բոլորն ունեն մի կարևոր հատկություն. այս պատկերները համաչափ են:
Լավ պատկերացնելու համար համաչափության հատկությունը, նայիր այս պատկերներին, որոնք համաչափ չեն:
Պատկերի համաչափությունը նշանակում է, որ գոյություն ունի մի ուղիղ (այն կոչվում է պատկերի համաչափության առանցք), որը պատկերը բաժանում է միանման տեսք ունեցող երկու մասերևի՝ ձախ և աջ: Դրանք միանման են այն առումով, որ եթե ուղղի երկայնքով ծալել թուղթը, որի վրա նկարված է պատկերը, ապա ձախ և աջ մասերը կհամընկնեն:
Համաչափ պատկերները հաճախ հանդիպում են իրական կյանքում՝
և բնության մեջ՝
Առաջադրանքներ․
1)Արդյո՞ք տրված պատկերը համաչափ է գծված առանցքի նկատմամբ։
2)Նշված կանաչ կետերից ո՞րն է ուղղի նկատմամբ համաչափ A կետին․
3) Գրեք ուղղի նկատմամբ համաչափ կետերի զույգերը․
4)Գտեք համաչափ կետերի զույգերը x և y առանցքների նկատմամբ․
Տնային աշխատանք․
1)Քանի՞ համաչափության առանցք ունի քառակուսին։ 4 համաչափության առանցք։
2)Տարեք այնպիսի p ուղիղ, որի նկատմամբ A և B կետերը լինեն համաչափ։
2) Կառուցեք այն կետերը, որոնք համաչափ են տրված կետերին։
3. Շախմատային մրցաշարում 120 խաղերից 42-ն ավարտվել են ոչոքի արդյունքով։ Ոչ-ոքիների քանակը խաղերի ընդհանուր քանակի քանի՞ տոկոսն է։
(42x100):120=4200:120=35
Պատ․՝35%
4.Քարտեզի վրա երկու քաղաքների հեռավորությունը հավասար է 7.3/5սմ-ի։ Ինչի՞ է հավասար քաղաքների իրական հեռավորությունը, եթե քարտեզի մասշտաբը 1 ։ 1000000 է։ 38/5x1000000=38000000/5
38000000/5:100000=380/5=76 Պատ․՝76 կմ
Комментарии
Отправить комментарий