Պատահույթի հավանականություն
1. Սեղանի վրա դրված տուփի մեջ կա 150 թերթիկ, որոնք համարակալված են: Ինչի՞ է հավասար այն բանի հավանականությունը, որ վերցված թերթիկի համարը կլինի 99։
1/150
2. Հայտնի է, որ 100 լամպից 5-ը խոտան են լինում։ Որքա՞ն է խոտան լամպ գնելու հավանականությունը։
1/20
3. Խաղոսկրը գցելիս որքա՞ն է չորսից մեծ թիվ դուրս գալու հավանականությունը։
2/6
4. Դպրոցում քննություն է։ Սեղանին 20 հարցատոմս է դրված։ Աշակերտը չի սովորել միայն մեկ հարցատոմսի հարցերը և շատ է ուզում, որ իրեն այդ հարցատոմսը չընկնի։ Ինչի՞ է հավասար այն բանի հավանականությունը, որ նա երջանիկ հարցատոմս կվերցնի։
19/20
5. Զամբյուղում կա 2 կանաչ և 13 կարմիր խնձոր։ Զամբյուղից մեկ պատահական խնձոր են վերցնում։ Ի՞նչի է հավասար հավանականությունը, որ այդ խնձորը՝
ա) կարմիր է,
13/15
բ) կանաչ է,
2/15
գ) դեղին է։
0
6. Տուփում կա 8 կարմիր, 8 սպիտակ և 4 սև գնդիկ: Տուփից հանում են մի պատահական գնդիկ: Որքա՞ն է այն բանի հավանականությունը, որ գնդիկը կլինի`
ա) սպիտակ,
8/20
բ) սև,
4/20
գ) կարմիր
8/20
դ)կանաչ:
0
7. 30 սմ երկարությամբ հատվածը բաժանե՛ք երկու հատվածների, որոնց երկարությունները հարաբերում են այնպես, ինչպես 2 ։ 3։
30:5=6
6x2=12
6x3=18
8. Ո՞ր թվանշանն է պետք ձախից և աջից կցագրել 23 թվին, որպեսզի ստացված քառանիշ թիվը՝
ա) բաժանվի 3-ի,
2232, 1239, 1230
բ) բաժանվի 9-ի:
4230, 5238
9. Զբոսաշրջիկը 6 ժամ հեծանիվով գնացել է 20 կմ/ժ արագությամբ և մի քանի ժամ ավտոբուսով ՝ 50 կմ/ժ արագությամբ։ Քանի՞ ժամ է զբոսաշրջիկը գնացել ավտոբուսով, եթե անցել է ընդամենը 320 կմ։ 6x20=120 320-120=200 200:50=4
Լրացրու թեստը
Մեկին գումարում ես մեկ և ստանում ես երկու:
Ընտրիր ճիշտ տարբերակը:
ա/ հավաստի իրադարձություն է
բ/ անհնար իրադարձություն է
գ/ պատահույթ է:
Զառը նետել են և բացվել է 7 թիվը:
Ընտրիր ճիշտ տարբերակը:
ա/ հավաստի իրադարձություն է
բ/ անհնար իրադարձություն է
գ/ պատահույթ է:
Հուլիսի 25 -ին անձրև է գալու:
Ընտրիր ճիշտ տարբերակը:
ա/ հավաստի իրադարձություն է
բ/ անհնար իրադարձություն է
գ/ պատահույթ է:
4.Զառը գլորում են 1 անգամ: Նշեք քանի՞ հնարավոր ելք կա:
ա/ 4 բ/ 5 գ/ 6 դ/ 7
5.Զառը գլորում են 1 անգամ: Որքա՞ն է 5 բացվելու հավանականությունը:
ա/ բ/ գ/ դ/
6. Մետաղադրամը նտել են 20 անգամ: Որքա՞ն է «զինանիշ» ընկնելու հավանականությունը:
1/2
7.Եղանակի կանխատեսման համաձայն՝ հուլիսին 3 օր անձրևոտ է լինելու։ Որքա՞ն է հավանականությունը, որ հուլիսի 14-ը արևոտ օր կլինի։
28/31
8.36 քարտանոց խաղաքարտերի տուփից պատահականորեն հանվում է մեկ խաղաքարտ: Որքա՞ն է հավանականությունը, որ այդ խաղաքարտը կլինի «խաչ» տեսակի:
9/36
9.Հավաստի իրադարձության հավանականությունը ինչի՞ է հավասար:
10.Անհնար իրադարձության հավանականությունը ինչի՞ է հավասար:
Комментарии
Отправить комментарий