Ամբողջ բացասական թվեր

 Թեմա՝ Ամբողջ բացասական թվեր


Զրոյից փոքր թվերը կոչվում են բացասական թվեր։
Զրոյից 1-ով փոքր թիվը նշանակվում է այսպես՝ –1 (կարդացվում է «մինուս մեկ»)։
Պարզ է, որ պիտի տեղի ունենա հետևյալ հավասարությունը. –1 = 0 – 1։
-1-ը այսպես կոչված ամբողջ բացասական թվերից առաջինն է։ Հաջորդ ամբողջ բացասական թիվը –2-ն է («մինուս երկու»). այն 1-ով փոքր է –1-ից։
Այսինքն՝ –2 = –1 – 1։
Նրան հաջորդում է – 3 թիվը.
–3 = –2 – 1 = –1 – 1 – 1։
Այսպես շարունակելով՝ կարելի է կազմել միանիշ բացասական թվերի հետևյալ աղյուսակը.
–1 = 0 – 1
–2 = – 1 – 1 = 0 – 1 – 1
–3 = –2 – 1 = 0 – 1 – 1 – 1
–4 = –3 – 1 = 0 – 1 – 1 – 1 – 1
–5 = –4 – 1 = 0 – 1 – 1 – 1 – 1 – 1
–6 = –5 – 1 = 0 – 1 – 1 – 1 – 1 – 1 – 1
–7 = –6 – 1 = 0 – 1 – 1 – 1 – 1 – 1 – 1 – 1
—-----------------------------------------------------
և այլն:
0 թիվը ո՛չ բացասական թիվ է, ո՛չ էլ դրական:

Ամբողջ դրական և բացասական թվերն ու 0-ն կոչվում են ամբողջ թվեր:

Օրինակ`

2/7, −74ամբ․8/9, 0, −5, 3/4, 12 թվերից ամբողջ են հետևյալ թվերը՝ 0, −5, 12

0-ն և բոլոր դրական թվերը միասին կոչվում են ոչ բացասական թվեր: Առաջադրանքներ

 1.Բերե՛ք բացասական թվերի օգտագործման օրինակներ։ 

2. Կարդացե՛ք թվերը. +2, –3, 0, +8, –10, –15, +1, –27, –12, +100, –91, –74: 

3. Տրված են –5, –3, 4/6 , +5, +10,-3/5, –2, 0, +4, թվերը: Նրանցից դո՛ւրս գրեք ամբողջ թվերը:  –5, –3, +5, +10, –2, 0, +4

4.  Ի՞նչ ջերմաստիճան ցույց կտա ջերմաչափներից յուրաքանչյուրը, եթե ջերմաստիճանը՝
ա) բարձրանա 2 աստիճանով,
բ) իջնի 1 աստիճանով,
գ) իջնի 3 աստիճանով
դ) բարձրանա 4 աստիճանով

ա) -11, +9, +2, +26, -3 բ) -14, +6, -1, +23, -6 գ) -16, +4, -3, +21, -8 դ) -9, +11, +4, +28, -1

5. Մրցամարտից երեք օր առաջ բռնցքամարտիկը սկսեց խստորեն հետևել իր քաշին և այդ պատճառով ամեն օր կշռվում էր: Առաջին կշռումը ցույց տվեց, որ նա նիհարել է 400 գ-ով, երկրորդը` որ նրա քաշն ավելացել է 300 գ-ով, իսկ երրորդից պարզվեց, որ նրա քաշն ավելացել է ևս 200 գ-ով: Այդ երեք օրում բռնցքամարտիկն ավելի թեթև՞, թե՞ ավելի ծանր դարձավ և որքանո՞վ: 100 գրամով ավելի ծանր դարձավ։

6. Բազմահարկ շենքի տակ` առաջին հարկից երկու հարկ ներքև, ավտոկայանատեղ կա: Ո՞ր հարկում է ապրում այն մարդը, որը տուն հասնելու համար ավտոկայանատեղից բարձրանում է 11 հարկ: 9 հարկում։

Խնդիրներ օլիմպիադայից

1. 3) 12 2. 252 3. 4) 3/4 4. 2) 4 մ 5. 2) 5

Комментарии

Популярные сообщения из этого блога

Առողջություն

ՌԱՑԻՈՆԱԼ ԹՎԵՐԻ ԳՈՒՄԱՐՈՒՄԸ ԵՎ ՀԱՆՈՒՄԸ