ԱՄԲՈՂՋ ԹՎԻ ԲԱՑԱՐՁԱԿ ԱՐԺԵՔ

Այն բնական թիվը, որը ցույց է տալիս, թե կոորդինատային ուղղի վրա զրոյից քանի միավոր հեռավորության վրա է գտնվում տվյալ ամբողջ թիվը, կոչվում է այդ ամբողջ թվի բացարձակ արժեք կամ մոդուլ։


Օրինակ՝ A (–4) կետը, ինչպես և D (+4) կետը (տե՛ս նկ. 63) գտնվում են զրոյից կոորդինատային ուղղի 4 միավոր հատվածի հավասար հեռավորության վրա։ Հետևաբար –4 և +4 թվերի բացարձակ արժեքները հավասար են միևնույն 4 բնական թվին։


Օրինակ՝ 

 |−4| = + 4

Այսպիսով՝ զրոյից տարբեր ամբողջ թվի մոդուլը դրական թիվ է։ Հակադիր թվերն ունեն նույն մոդուլը։ |2| = |−2|, |+3| = |−3| = +3, |−5| = |+5| = + 5։ 

Առաջադրանքներ․

1. Լրացրե՛ք բացթողումը, կարդացե՛ք ստացված գրառումը.
ա) |+1| = 1
բ) |−6| = 6
գ) |0| = 0
դ) |−3| = 3
ե) |+7| = 7
զ) |−8| = 8

2. Գտե՛ք տվյալ թվի մոդուլը. +2, −2, +5, −5, +8, −10, +100, +0, −3: 221.

|2|=2

|-2|=2

|5|=5

|-5|=5

|8|=8

|-10|=10

|100|=100

|0|=0

|-3|=3

|221|=221

3. Նշե՛ք երկու տարբեր թվեր, որոնց մոդուլները հավասար լինեն:
|7|=7 |-7|=7
4.  2, 5, −3, 10, −17 թվերից յուրաքանչյուրի համար նշե՛ք նույն մոդուլն ունեցող մեկ այլ թիվ:
|2|=2 |-2|=2 |5|=5 |-5|=5 |-3|=3 |3|=3 |10|=10 |-10|=10 |-17|=17
|17|=17
5. Նշե՛ք երկու թիվ, որոնց մոդուլը լինի.
ա) 2,
|2|=2 |-2|=2
բ) 7,
|7|=7 |-7|=7
գ) 9,
|9|=9 |-9|=9
դ) 8:
|8|=8 |-8|=8
6. Կատարե՛ք գործողությունը.
ա) |+ 6| + |+ 7|=6+7=13
բ) |− 9| + |− 8|=9+8=17
գ) |− 6| + |+ 7|=6+7=13 դ) |+ 8| + |+ 9|=8+9=17
7. Հաշվե՛ք.
ա) |−9| − |−6|=9-6=3
բ) |− 5| − |+ 3|=5-3=2
գ) |−20| − |−6|=20-6=14
դ) |− 17| − |− 8|=17-8=9
8. Հաշվե՛ք գումարը.
ա) |−7| + |+5| + |+8| + |−10|=7+5+8+10=30
բ) |+12| + |−2| |+10| +|−9|=12+2-10+9=13
գ) |+18| + |−2| |−5| |−15|=18+2-5-15=0
դ) |−10| + |−2| |−8| + |−5|=10+2-8+5=9

9. Գտե՛ք թիվ, որի մոդուլը լինի, քանի՞ այդպիսի թիվ կարելի է գտնել
ա) +5, բ)0  գ)+21)  դ)+123
|5|=5 |-5|=5 |0|=0 |21|=21 |-21|=21 |123|=123 |-123|=123
10. Հետևյալ թվերից գտե՛ք ամենամեծ բացարձակ արժեքն ունեցող թիվը.

11, 15, – 3, – 18, – 21, 17:

11)Թվերը դասավորե՛ք նրանց բացարձակ արժեքների աճման կարգով. – 18, 0, 29, 3, – 4, – 17, – 5, 39։

0, 3, -4, -5, -17, -18, 29, 39

12)Թվերը դասավորե՛ք նրանց բացարձակ արժեքների նվազման կարգով. 81, – 93, 104, – 300, – 88, 112։ -300, 112, 103, -93, -88, 81

13)Խանութ են բերել 96 կարմիր և կապույտ գնդակներ։ Այդ գնդակները դասավորել են խմբերով այնպես, որ յուրաքանչյուր 12 կապույտ գնդակի հետ դրվել է 4 կարմիր գնդակ։ Մեկ շաբաթ հետո 135 այդպիսի գնդակներ էլ են բերել։ Դրանք նույնպես բաժանել են խմբերի, որոնցում յուրաքանչյուր 9 կապույտ գնդակի հետ դրվել է 6 կարմիր գնդակ։ Ընդամենը քանի՞ կարմիր և քանի՞ կապույտ գնդակ է բերվել խանութ։ 4+12=16 96:16=6 6x4=24 6x12=72 9+6=15 135:15=9 9x9=81 9x6=54 24+54=78 72+81=153 Պատ․՝ կարմիր-78, կապույտ-153

Комментарии

Популярные сообщения из этого блога

Առողջություն

English