Իրական կյանքի բազմաթիվ իրավիճակներում պահանջվող օբյեկտի դիրքը ճշգրիտ նկարագրելու համար մենք օգտագործում ենք երկու թիվ (մեծություն կամ այլ նշաններ): Օրինակ՝
1․ կինոթատրոններում կամ թատրոններում հանդիսատեսի տեղը նկարագրվում է շարքի և նստատեղի համարով:
2․ Շախմատի տախտակի վրա խաղաքարերի դիրքը նկարագրվում է շարքի և սյունակի համարներով:
***
Դեռ XVII-րդ դարում ֆրանսիացի մաթեմատիկոս և փիլիսոփա Ռենե Դեկարտը հարթության վրա կետի դիրքը նկարագրելու համար առաջարկեց երկու կոորդինատների մեթոդը: Այդ պատճառով կոորդինատային համակարգը կոչվում է նրա անունով՝ Դեկարտյան կոորդինատային համակարգ։
Դեկարտյան կոորդինատային համակարգն (նկար 1․) ունի մի քանի հատկություն․
1. Հորիզոնական ուղիղը կոչվում է Ox կամ աբսցիսների առանցք, իսկ ուղղահայաց ուղիղը կոչվում է Oy կամ օրդինատների առանցք:
2. Ուղիղների հատման կետը կոչվում է կոորդինատային համակարգի սկզբնակետ: Սովորաբար այն նշանակում են O տառով, 0 թվով:
3. Յուրաքանչյուր առանց (ուղիղ) բաժանված է միավոր հատվածների՝ դրական բացասական թվերը և 0-ն։
4․ Հարթության վրա յուրաքանչյուր (A) կետի դիրքը որոշելու համար գտնում են երկու կոորդինատ՝ x-ը և y-ը (աբսցիսը և օրդինատը) և գրում այսպես՝ A(x;y):
Եթե հարթության վրա տրված է կոորդինատային համակարգ, ապա այդ հարթությունը կոչվում է կոորդինատային հարթություն:
Կոորդինատային առանցքները հարթությունը բաժանում են 4 մասերի, որոնք կոչվում են քառորդներ:
** I-ին քառորդում են գտնվում աբսցիսների և օրդինատների առանցքների դրական մասերը:
** II-րդ քառորդում գտնվում են աբսցիսների առանցքի բացասական և օրդինատների առանցքի դրական մասերը:
** III-րդ քառորդում են աբսցիսների և օրդինատների առանցքների բացասական մասերը:
** IV-րդ քառորդում գտնվում են աբսցիսների առանցքի դրական և օրդինատների առանցքի բացասական մասերը:
Առաջադրանքներ․
1)Ինչի՞ է հավասար օրդինատների առանցքի վրա գտնվող կետի աբսցիսը։ x=0
2)Կառուցե՛ք կոորդինատների ուղղանկյուն համակարգ և հարթության վրա նշե՛ք հետևյալ կետերը․
ա)A(-2, -4)
բ)B(0, +3)
գ)C(-1, 0)
դ)D(+1, -2)
ե)E(+5, -5)
զ)F(+4, -4)
է)G(+3, -3)
ը)H(-2, -6)
թ)M(-5, +4)
3)Geogebra ծրագրի օգնությամբ նշե՛ք տրված կետերը և գրե՛ք կետերի կոորդինատները․
A (1, 4) B (3, 3) C (2, 1) D (1, 0) E (4, 0) F (0, 1) G (-1, 1) H (-2, 2) I (-2, 2) J (-3, -3) K (-1, -4) L (3, -1) M (4, -4) 4)Կոորդինատային հարթության ո՞ր քառորդում են գտնվում հետևյալ կետերը։Geogebra ծրագրի օգնությամբ նշե՛ք տրված կետերը․
ա)A(-7, +2) II
բ)B(+3, +1) I
գ)C(-3, -5) III
դ)D(-15, +6) II-
ե)E(+10, 0) I կամ IV
զ)F(0, -30) III
է)G(+4, -2) IV
ը)H(+3, -7) IV
Լրացուցիչ աշխատանք (տանը)․
1)Ինչի՞ է հավասար օրդինատների առանցքի վրա գտնվող կետի աբսցիսը։ Աբսցիսը հավասար է 0-ի։
2)Կառուցե՛ք կոորդինատների ուղղանկյուն համակարգ և նշե՛ք հետևյալ կետերը․
ա)A(+3, +4)
բ)B(-2, +1)
գ)C(-3, -4)
դ)D(0, +1)
ե)E(-5, +3)
զ)F(+3, -5)
է)G(+1, 0)
ը)H(+6, +4)
թ)I(-2, -4)
ժ)J(-1, -3)
3)Geogebra ծրագրի օգնությամբ նշե՛ք տրված կետերը և գրե՛ք կետերի կոորդինատները․
4)Կոորդինատային հարթության ո՞ր քառորդում են գտնվում հետևյալ կետերը.
ա) (–7, +2), բ) (–3, –5), գ) (+10, 0), դ) (+4, –2), ե) (+3, +1), զ) (–15, +6), է) (0, –30), ը) (+3, –7)
Комментарии
Отправить комментарий