Առաջադրանք , 6-րդ դաս., մարտի 3-10-ը

ԵԶՐՈՒՅԹՆԵՐ
Դեմոս Հին հունական պոլիսի լիիրավ քաղաքացիներ:
Պոլիս — Հին հունական ինքնիշխան քաղաք–պետություն:
Խմբիշխանություն — Կառավարման ձև, երբ իշխանությունն ավագանու ձեռքում է:
ժողովրդավարություն — Կառավարման ձև, երբ օրենքների ստեղծմանը և կառավարմանը մասնակցում է ողջ ժողովուրդը:
Աշխարհաժողով — Պոլիսի ազատ քաղաքացիներից կազմված ժողովրդական ժողովը` գերագույն օրենսդիր մարմինը:
Օստրակիզմ — Աթենքում կիրառվող օրենք, որի նպատակն էր քվեարկության միջոցով երկրից տասը տարով վտարել ժողովրդավարության համար
վտանգ ներկայացնող քաղաքացիներին:
Սպարտիատներ — Սպարտայի պոլիսի լիիրավ քաղաքացիները:

Հելոտ — Սպարտայի պոլիսի անազատ բնակչությունը
Ամֆիթատրոն — Թատերական ներկայացման համար կառուցված կիսաշրջանաձև շինություն:
Օլիմպիական խաղեր Օլիմպիական աստվածներին նվիրված մարմնամարզական մրցումներ:
Հելլենականություն Ալեքսանդր Մակեդոնացու արշավանքներով սկսված դարաշրջան:

ԲԱՌԱՊԱՇԱՐ
Բալկանյան թերակղզի — Թերակղզի Եվրոպայի հարավում:

Էգեյան ծով — Ծով Բալկանյան թերակղզու և Փոքր Ասիայի միջև:

Մակեդոնիա Հին պետություն Բալկանյան թերակղզու հյուսիսում։

Միջավայրը
Հին հունական քաղաքակրթությունը ձևավորվել է Բալկանյան թերակղզու հարավում՝ ներկայիս Հունաստանի տարածքում՝ Էգեյան ծովի կղզիներում և Փոքր Ասիա թերակղզու արևմուտքում։ Հունաստանը հիմնականում լեռնային երկիր է, որտեղ քիչ են երկրագործության համար պիտանի հողերը: Հացահատիկային կուլտուրաների մշակման համար նպաստավոր պայմանների սղությունը խոչընդոտում էր բնակչության կենսապահովման խնդիրը: Այդ պատճառով այստեղ ավելի զարգացած էին անասնապահությունը և այգեգործությունը: Պարենի խնդիրը, ինչպես նաև կլիմայական պայմանների տատանումները պատճառ դարձան, որպեսզի հույների մի մասը արտագաղթեր երկրից: Զարգացած նավագնացության շնորհիվ նրանք Միջերկրական և Սև ծովերի առափնյա շրջաններում հիմնադրեցին նոր բնակավայրեր` գաղութներ (օրինակ՝ ներկայիս Մարսելը, Նեապոլը, Տրապիզոնը և այլն):

Հունական քաղաքակրթության սկիզբը
Հունական քաղաքակրթության սկիզբը Կրետե-միկենյան դարաշրջանն է (Ք. ա. III-II հազ.): Այս դարաշրջանում աչքի էր ընկնում հունական ամենախոշոր կղզի Կրետեում ստեղծված պետությունը, որի մայրաքաղաքը Կնոսոսն էր:
Ըստ հունական ավանդության՝ Կրետեի արքա Մինոսը իրեն էր ենթարկել Էգեյան ծովի ավազանի երկրները և բոլորը նրան հարկատու էին: Նա միաժամանակ պետության աշխարհիկ և հոգևոր գերագույն ղեկավարն էր: Կրետեի պետությունը անկում ապրեց Ք. ա. XV դարում մեծ ուժգնության հրաբխի ժայթքման հետևանքով, որից հետո այն նվաճվեց հունալեզու աքայացիների կողմից:

Պոլիսի ձևավորումը
Ք. ա. VIII–VI դարերում սկսում են ձևավորվել բազմաթիվ փոքր քաղաք–պետություններ, որոնք կոչվում էին պոլիսներ
Առավել խոշոր պոլիսներն էին Կորնթոսը, Աթենքը, Մեգարան, Սպարտան: ժողովրդի (դեմոս) մեծամասնությունը ազատ գյուղացիներն էին: Բնակչության վերնախավը կազմում էր տոհմային ավագանին, որն ուներ և՛ հող, և՛ հարստություն, և՛ հասարակական բարձր դիրք: Պետության կառավարումը ավագանու ձեռքում էր: Կառավարման այս ձևը կոչվում էր խմբիշխանություն (օլիգարխիա): Դեմոսի ստորին խավը պայքարում էր ավագանու դեմ իր իրավունքների համար:
Շատ պոլիսներում դեմոսը հաղթեց, և ստեղծվեց կա
ռավարման նոր համակարգ՝ ժողովրդավարություն
(դեմոկրատիա): Հին Հունաստանի պոլիսներից առավել խոշորը և հզորը Աթենքն ու Սպարտան էին:

Աթենական պոլիսը
Ք. ա. 594 թ. Աթենքում կառավարիչ Սոլոնի բարեփոխումների շնորհիվ հաստատվեցին ժողովրդավարական կարգեր: Այսուհետև պոլիսի կառավարման գործին մասնակցում էին բոլոր չափահաս տղամարդիկ: Մարդկանց ծագումն այլևս վճռորոշ նշանակություն չուներ: Աթենքի գերագույն օրենսդիր մարմինը աշխարհաժողովն էր՝ էկլեսիա: Այն ընտրում էր կառավարման նոր բարձրագույն մարմին՝ ստրատեգոսների խորհուրդ:

Աթենքում գործում էր նաև օստրակիզմի իրավունքը: Ամեն տարի Աշխարհաժողովի մասնակիցներին առաջադրվում էր հետևյալ հարցը. «Ո՞ւմ ես համարում Աթենքի համար վտանգավոր»: Նախապես բաժանված կավե սալիկների (օստրակոն) վրա յուրաքանչյուրը գրում էր նրա անունը, ում համարում էր այդպիսին: Ով ամենից շատ էր հիշատակվում, տասը տարով վտարվում էր քաղաքից: Այն ի սկզբանե նախատեսված էր, որպեսզի թույլ չտրվի որևէ մեկին բռնի ուժով տիրել իշխանությանը։ Սակայն ժամանակի ընթացքում օստրակիզմը վերածվեց քաղաքական պայքարի միջոցի:

Հին Սպարտայի պոլիսը
Սպարտայի պոլիսը օլիգարխիական բնույթ ուներ: Սպարտայի բնակչությունը բաղկացած էր երկու ոչ իրավահավասար դասերից` փոքրաքանակ սպարտիատներից և մեծաքանակ հելոտներից: Սպարտիատներն իրենց ունեցվածքով և իրավունքներով հավասար էին: Նրանք չէին զբաղվում երկրագործությամբ և արհեստներով, այլ զինվորներ էին և ժամանակի մեծ մասը նվի րում էին մարմնակրթությանը և ռազմական գործին: Սպարտիատները Հին Հունաստանի ամենաարհեստավարժ զինվորներն էին: Նրանք ապրում էին համեստ և չափավոր կյանքով, քչախոս էին: Նրանց քչախոսությունը և կարճ ու կտրուկ պատասխանները դարձել են թևավոր խոսք՝ լակոնիկ խոսելաոճ:

Պատերազմ գնալիս սպարտացի զինվորն ուներ միայն մեկ ճանապարհ՝ հաղթել կամ զոհվել: Որդուն պատերազմ ուղարկող մայրը, նրան տալով վահանը, պատվիրում էր. «Վահանով կամ վահանի վրա»: Դա նշանակում էր, որ զինվորը պետք է կա՛մ հաղթի, կա՛մ զոհվի և Սպարտա բերվի վահանի վրա:
Յուրաքանչյուր սպարտացի ընտանիքի տրվում էր հողակտոր՝ այնտեղ ապրող հելոտներով, որոնք պարտավոր էին մշակել հողը և սպարտիատին վճարել հարկ բնամթերքով: Հելոտները զուրկ էին քաղաքացիական իրավունքներից:
Սպարտայում համատեղ կառավարում էին երկու արքաներ, որոնց իշխանությունը ժառանգական էր: Կար նաև Ծերակույտ, որը կազմված էր 28 անդամից: Նրանք ընտրվում էին ցմահ՝ ամենանշանավոր տոհմերի ներկայացուցիչներից: Արքաների հետ նրանք կազմում էին պետական կառավարման գերագույն մարմինը:





 Պատասխանել հարցերին

  • Որտեղ է ձևավորվել հին հունական քաղաքակրթությունը՞։
    Հին հունական քաղաքակրթությունը ձևավորվել է Բալկանյան թերակղզու հարավում՝ ներկայիս Հունաստանի տարածքում՝ Էգեյան ծովի կղզիներում և Փոքր Ասիա թերակղզու արևմուտքում։

  • Ինչու՞ Հին Հունաստանում դժվար էր զբաղվել երկրագործությամբ։
    Հունաստանը հիմնականում լեռնային երկիր է, որտեղ քիչ են երկրագործության համար պիտանի հողերը: 

  • Ի՞նչ դեր ուներ ծովը հին հույների կյանքում։
    Ըստ հունական ավանդության՝ Կրետեի արքա Մինոսը իրեն էր ենթարկել Էգեյան ծովի ավազանի երկրները և բոլորը նրան հարկատու էին: 

  • Ի՞նչ նշանակություն ունեին հունական գաղութները, և ինչպիսի՞ քաղաքներ կարելի է բերել որպես օրինակ։
    Զարգացած նավագնացության շնորհիվ նրանք Միջերկրական և Սև ծովերի առափնյա շրջաններում հիմնադրեցին նոր բնակավայրեր` գաղութներ։ Ներկայիս Մարսելը, Նեապոլը, Տրապիզոնը և այլն:

  • Ո՞ր շրջանն է համարվում հունական քաղաքակրթության սկիզբը, և ո՞ր քաղաքն էր Կրետեի պետության կենտրոնը։
    Հունական քաղաքակրթության սկիզբը Ք․ ա․ III-II հազ․ էր։ Կրետե պետության կենտրոնը Կնոսոսն է։

  • Ինչպե՞ս էին կոչվում հին հունական փոքր քաղաք-պետությունները։
    Հին հունական քաղաք-պետությունները կոչվում էին Պոլիս։

  • Որո՞նք էին կառավարման հիմնական ձևերը հունական պոլիսներում։
    Կառավարման հիմնական ձևերը խմբիշխանությունն էր և ժողովրդավարություն։

  • Ինչո՞վ էին առանձնանում Սոլոնի բարեփոխումները, և ինչպե՞ս դրանք ազդեցին Աթենքի ժողովրդավարության վրա։
    Ք. ա. 594 թ. Աթենքում կառավարիչ Սոլոնի բարեփոխումների շնորհիվ հաստատվեցին ժողովրդավարական կարգեր: Այսուհետև պոլիսի կառավարման գործին մասնակցում էին բոլոր չափահաս տղամարդիկ

  • Ի՞նչ է օստրակիզմը, և ինչու՞ այն ներդրվեց։
    Աթենքում կիրառվող օրենք, որի նպատակն էր քվեարկության միջոցով երկրից տասը տարով վտարել ժողովրդավարության համար։ 

  • Ինչո՞վ էր տարբերվում Սպարտայի ռազմական համակարգն ու հասարակական կառուցվածքը Աթենքից։

    Հույն-պարսկական պատերազմները
    Ք. ա. V դարում Աքեմենյան Իրանը փորձեց նվաճել Հունաստանը: Ք. ա. 490 թ. Աթենքը Մարաթոնի ճակատամարտում պարտության մատնեց պարսիկներին: Ք. ա. 480-479 թթ. աքեմենյան արքա Քսերքսեսը ձեռնարկեց մեծ արշավանք դեպի Հունաստան: Պատերազմի սկզբում Թերմոպիլյան կիրճում պարսկական վիթխարի բանակը հաղթեց Սպարտայի արքա Լեոնի դասի 300զինվորներից բաղկացած փոքրաթիվ ջոկատին.Լեոնիդասը և նրա բոլոր զինվորները հերոսաբար զոհվեցին անհավասար մարտում: Սակայն հետագայում հույները կարողացան հասնել հաջողության և վտարել պարսիկներին: Աթենական պետության ոսկե դարը. Պերիկլես. Հույն-պարսկական պատերազմներից հետո Աթենքը մեծ վերելք ապրեց շնորհիվ ականավոր գործիչ Պերիկլեսի գործունեության : Պերիկլեսը կարգավորեց Աթենքի հասարակական և քաղաքական կյանքը:Անկախ իրենց ունեցվածքից և դիրքից Աթենքի քաղաքացիներն օրենքի առաջ հավասար էին:
    Պետական պաշտոն վարելու համար սահմանվեց աշխատավարձ: Ամենաաղքատ քաղաքացիներն անգամ հնարավորություն ստացան մասնակցելու պետական գործերին: Մեծացավ աշխարհաժողովի դերը: Այն ընդունում էր օրենքները և հետևում դրանց կատարմանը: Աշխարհաժողովը քննարկում էր պաշտոնյաների հաշվետվությունը, որոշում արտաքին քաղաքականության խնդիրները: Պերիկլեսյան Աթենքը դարձավ արվեստների և գի տության կենտրոն: Այստեղ ապրում ու ստեղծագործում էին շատ նշանավոր պատմագիրներ, իմաստասերներ, թատերագիրներ, ճարտարապետներ: Քաղաքում կառուցվեցին բազմաթիվ տաճարներ և պետական շինություններ: Աթենքը վերածվեց Հունաստանի մշակութային կենտրոնի:
    Պերիկլեսի շրջանի Աթենքը համարվում է ժողովրդավարության և հունական մշակույթի զարգացման գագաթնակետը:

    Պոլիսային քաղաքակրթության անկումը
    Ք. ա. 431-404 թթ. հունական պոլիսները Աթենքի և Սպարտայի գլխավորությամբ պատերազմում էին միմյանց դեմ: Պատերազմին միջամտեց նաև Աքեմենյան տերությունը, որին ձեռնտու էր հունական պետությունների թուլացումը: Չնայած Սպարտան հաղթեց, սակայն պատերազմը քայքայեց պոլիսների տնտեսությունը և սրեց ներքին հակասությունները:
    Այս ծանր պայմաններում առաջատար պոլիսներում դեմոսը սկսեց վերասերվել ամբոխի: Նրան օտար դարձան վեհ գաղափարները: Հայտնվեց քաղաքական գործիչների մի նոր սերունդ, որն առաջնորդվում էր ոչ թե հասարակության, այլ սեփական շահերով: Նրանց կոչում էին ամբոխավարներ: Պոլիսային համակարգի անկումից օգտվեց Բալկանյան թերակղզու հյուսիսում գտնվող Մակեդոնիան, որը նվաճեց Հունաստանը:


Комментарии

Популярные сообщения из этого блога

Առողջություն

QR CODE

QR փազլ