Գործնական քերականություն

 Գոյականի թիվը

Գոյական անուններն ունեն երկու թիվ՝ եզակի և հոգնակի։ Եզակի թիվը ցույց է տալիս եզակի, մասնավոր առակա կամ տվյալ տեսակի առարկան ընդհանրապես, ինչպես՝ ծառտղա։ Բառի ուղիղ ձևն է։ Հոգնակի թիվը ցույց է տալիս նույն տեսակի մեկից ավելի առարկաներ՝ ծառերտղաներ։ Կազմվում է եր և ներ վերջավորությունների միջոցով։ Միավանկ բառերին ավելանում է եր վերջավորությունը, իսկ բազմավանկներին՝ ներ-ը։

1․ Բառերը դարձրո՛ւ հոգնակի․

Տուն, սեղան, պահարան, ծառ, պատուհան, ննջարան, տանձ, բաժակ, ծաղիկ, հնչյուն, ձեռք, ձի, շենք, հրաման, բազմոց, նստարան, սենյակ, զգեստ։

Տներ, սեղաններ, պահարաններ, ծառեր, պատուհաններ, ննջարաններ, տանձեր, բաժակներ, ծաղիկներ, հնչյուններ, ձեռքեր, ձիեր, շենքեր, հրամաններ, բազմոցներ, նստարաններ, սենյակներ, զգեստներ։

2․ Տրված հատուկ անունները տեղադրի՛ր նախադասություններում՝ համապատասխանաբար կետադրելով: 

Ապոլոն-11, Հաղթանակ, Հազարան բլբուլ, Կիևյան, Ջերմուկ, Դունկան, Աքսորականներն անտառում:

Հեքիաթներից ամենաշատը սիրում եմ <<Հազարան բլբուլ>>:

Հաղթանակ և Կիևյան կամուրջները Երևանի ամենագեղեցիկ կառույցներից են:

1969թ. ամերիկացի աստղագնացները Ապոլոն-11 տիեզերանավով վայրէջք կատարեցին Լուսնի վրա:

Նավապետ Գրանտի երեխաներն էլ դարձան <<Դունկան>> զբոսանավի ուղևորներ, և բոլորով գնացին խիզախ ծովայինին գտնելու:

Ջերմուկ հանքային ջուրը բուժիչ նշանակություն ունի:

Խորասուզված կարդում էր Մայն Ռիդի <<Աքսորականներն անտառում>> արկածային վեպը:

3․ Տրված բառերից ոց, (նոց, անոց) ածանցով նոր բառեր կազմի´ր:

ա) ծաղիկ, հյուր, ավազակ, մեղու
ծաղկանոց, հյուրանոց, ավազանոց, մեղվանոց
բ) վիզ, գոգ, ձեռ, մատ
Վզնոց, գոգնոց, ձեռնոց, մատնոց
գ) կապել, խարտել,սփռել
Կապոց, խարտնոց, սձռոց
դ) (քսան) դրամ, (հինգ) կիլոգրամ, (երեք) մետր
Քսան դրամանոց, հինգ կիլոգրամանոց, երեք մետրանոց
ե) խշշալ, մռնչալ, զռռալ, ոռնալ, հալել
Խշշոց, մռնչոց, զռռոց, ոռնոց, հալոց

4․ Կարդա՛ Թումանյանի ստեղծագործությունը՝ դուրս գրելով գոյականներն ու նշելով տեսակը։

ՄԱՅՐԸ

Մի գարնան իրիկուն դռանը նստած զրույց էինք անում, երբ այս դեպքը պատահեց։ Էս դեպքից հետո ես չեմ մոռանում էն գարնան իրիկունը։
Ծիծեռնակը բույն էր շինել մեր սրահի օճորքում։ Ամեն տարի աշնանը գնում էր, գարնանը ետ գալի, ու նրա բունը միշտ կպած էր մեր սրահի օճորքին։
Ե՛վ գարունն էր բացվում, և՛ մեր սրտերն էին բացվում, հենց որ նա իր զվարթ ճիչով հայտնվում էր մեր գյուղում ու մեր կտուրի տակ։
Եվ ի՜նչ քաղցր էր, երբ առավոտները նա ծլվլում էր մեր երդիկին կամ երբ իրիկնապահերին իր ընկերների հետ շարժվում էին մի երկար ձողի վրա ու «կարդում իրիկնաժամը»։
Եվ ահա նորից գարնան հետ վերադարձել էր իր բունը։ Ձու էր ածել, ճուտ էր հանել ու ամբողջ օրը ուրախ ճչալով թռչում, կերակուր էր բերում իր ճուտերին։
Էն իրիկունն էլ, որ ասում եմ, եկավ, կտցում կերակուր բերավ ճուտերի համար։ Ճուտերը ծվծվալով բնից դուրս հանեցին դեղին կտուցները։
Էդ ժամանակ, ինչպես եղավ, նրանցից մինը, գուցե ամենից անզգուշը կամ ամենից սովածը, շտապեց, ավելի դուրս ձգվեց բնից ու ընկավ ներքև։
Մայրը ճչաց ու ցած թռավ ճուտի ետևից։ Բայց հենց էդ վայրկյանին, որտեղից որ է, դուրս պրծավ մեր կատուն, վեր թռցրեց փոքրիկ ճուտը։
— Փի՛շտ, փի՛շտ, — վեր թռանք ամենքս, իսկ ծիծեռնակը սուր ծղրտալով ընկավ կատվի ետևից՝ նրա շուրջը թրթռալով ​ու կտցահարելով, բայց չեղավ։ Կատուն փախավ մտավ ամբարի տակը։ Եվ այս ամենն այնպես արագ կատարվեց, որ անկարելի էր մի բան անել։

Ծիծեռնակը դեռ ծղրտալով պտn տում էր ամբարի շուրջը, իսկ մենք՝ երեխաներս, մի-մի փայտ առած պտտում էինք ամբարի տակը, մինչև կատուն դուրս եկավ ու փախավ դեպի մարագը, դունչը լիզելով։
Ծիծեռնակը դատարկ կատվին որ տեսավ, մի զիլ ծղրտաց ու թռավ, իջավ դիմացի ծառի ճյուղին։ Այնտեղ լուռ վեր եկավ։ Մին էլ տեսանք՝ հանկարծ ցած ընկավ մի քարի կտորի նման։ Վազեցինք, տեսանք՝ մեռած, ընկած է ծառի տակին։
Մի գարնան իրիկուն էր, որ այս դեպքը պատահեց։ Շատ տարիներ են անցել, բայց ես չեմ մոռանում այն գարնան իրիկունը, երբ ես առաջին անգամ իմացա, որ ծիծեռնակի մայրն էլ մայր է, ու սիրտն էլ սիրտ է, ինչպես մերը։

4․ Հորինի՛ր պատմություն «Իմ մայրը» վերնագրով։

Комментарии

Популярные сообщения из этого блога

Առողջություն

Мамины руки и бабушкины сказки

Գարնանը սպասելիս