գործնական քերականություն

1․ Ստուգի՛ր՝ տրված բառաշարքերի բոլո՞ր բառերն են ճիշտ գրված և սխալներն ուղղի՛ր:
Ա. Թարգմանել, կարգ, մարգարիտ, պարգև, արգա, քրքջալ, թարգմանություն, մարգարե:
Բ. Կարագ, թագավոր, ծագում, հոգի, ճրագ, օգնել, հագնել, սգավոր, նորոգել, մուք ավագ:
2․ Կետերի փոխարեն գրի՛ր տրված բառերից մեկը:
Անօդ տարածության մեջ մարդն իր մարմինը չի զգում: (անօդ, անոթ)
Աղջիկը դասավորեց արհեստանոցի բոլոր անոթները ու դուրս եկավ: (անօդ, անոթ)
Տղայի աղմկոտ ու անհանգիստ վարքը վախեցնում էր ծնողներին: (վարկ, վարք)
Նրանք ամեն ինչ արեցին իրենց արտադրանքի վարկը բարձր պահելու համար: (վարկ, վարք)
3․ Փակագծում տրված բառերից և բառակապակցություններից նախադասության մտքին համապատասխանող գոյականներ ստացի՛ր և գրի՛ր կետերի փոխարեն:
Եֆրեմովի «Անդրոմեդի միգամածությունը» ֆանտաստիկական վեպում պատմում է մի խումբ տիեզերագնացների(տիեզերք գնալ) հեռավոր միջաստղային ճանապարհորդության (ճանապարհորդել) մասին: Նրանց աստղաթիռի արագությունը(արագ) շատ մոտ է լույսի արագության(արագ), և ժամանակը երկրայինի համեմատաբար(համեմատել) շատ դանդաղ է շարժվում: Տիեզերագնացները գալակտիկայի ամենահեռավոր շրջաններին հասնելու առաջադրանք (առաջադրել) ունեն: Պիտի հասնեն այն աստղին, որից մոլորակներից(մոլորել) մեկի վրա, ըստ որոշ ենթադրության(ենթադրել) մեզ նման մարդիկ են բնակվում: Ինչպիսի՜ն կլինի ամբողջ մարդկության ցնծությունը(ցնծալ), երբ նրանք վերադառնան ու այլ աշխարհի մարդկանցից ողջույն բերեն:
4. Տրված գոյականները երկու խմբի բաժանի´ր:
5. Տրված գոյականները դարձրո´ւ հոգնակի և բացատրի´ր օրինաչափությունները:
6. Փակագծում տրված բառերը գրի´ր համապատասխան հոլովով և նշի՛ր հոլովը։
Նյու Յորքի(Նյու Յորք) բնակիչները զարմանքով դիտում էին 19-ամյա մի ուսանողի (ուսանող), որը սիրալիր ժպիտով (ժպիտ) սեղմում էր մի մեծ հանրախանութ մտնող բոլոր այցելուների (այցելուներ) ձեռքերը: Այդ ձևով (ձև) 8643-րդ հաճախորդը (հաճախորդ) ողջունեց (ողջունել) հետո նա վեր պարզեց կապտած ձեռքը և բացականչեց.
-Ուռա´: Ռուզվելտի ռեկոռդը (ռեկորդ) գերազանցեցի:
Հավանաբար քչերին(քչեր) է հայտնի, որ 1907թվականի (թվական) Սպիտակ տան (տուն) մի ընդունելության(ընդունելություն) ժամանակ ԱՄՆ-ի(ԱՄՆ) այն ժամանակվա նախագահը սեղմել էր 8513 մարդու(մարդ) ձեռք:
7․ Հոլովի՛ր պայուսակ և ուսանող բառերը․
Комментарии
Отправить комментарий