Գործնական քերականություն

 Սեռական հոլովը ցույց է տալիս այն առարկան, որին պատկանում կամ վերաբերում է որևէ բան:

Սեռական հոլովը պատասխանում է ո՞ւմ , ինչի՞ , ինչերի՞   հարցերին:
Սեռական հոլովը կազմելիս բառը փոփոխվում է: Ընդ որում՝ տարբեր բառեր փոփոխվում են տարբեր ձևերով: Այդ փոփոխությունները կոչվում են հոլովումներ:
Սեռական հոլովում բառը կարող է ունենալ -ի, -ու, -ան, -վա, -ոջ, -ց  վերջավորություններ (արտաքին հոլովում), օրինակ՝ սեղանի, մարդու, գարնան, ձմեռվա, քրոջ, պապիկենց, կամ բառի մեջ որևէ ձայնավոր կամ երկհնչյուն կարող է փոխվել ո -ի կամ ա -ի (ներքին հոլովում),օրինակ՝ հայր-հոր, շուն-շան։ -Ի, -ու, -ան, -վա, -ոջ, -ց վերջավորությունները և ա-ն և ո-ն կոչվում են հոլովիչներ։

1․ Հոլովի՛ր խնձոր, քույր, մարդ, ձմեռ բառերը։

Ուղղական (ո՞վ, ի՞նչ)- խնձորը, քույրը, մարդը, ձմեռը
Սեռական (ո՞ւմ, ինչի՞)- խնձորի, քրոջ, մարդու, ձմեռվա
Տրական (ո՞ւմ, ինչի՞ն)- խնձորին, քրոջը, մարդուն, ձմեռվան
Բացառական (ումի՞ց, ինչի՞ց)- խնձորից, քրոջից, մարդուց, ձմեռվանից
Գործիական (ումո՞վ, ինչո՞վ)- խնձորով, քույրով, մարդով, ձմեռով
Ներգոյական (ո՞ւմ մեջ, ինչո՞ւմ)- խնձորի, քրոջ մեջ, մարդու մեջ, ձմեռվա

2․ Դո՛ւրս գրիր գոյականները՝ նշելով տեսակը, թիվը, հոլովը, հոլովումը։

Անմիջապես  վճռեցի  սրտիս  դատարկ  մնացած  անկյունը  նվիրել  մի  քանի  հոգու:  Մի  քանի  հոգու,  ում  շատ  եմ  սիրում:
Մեծ  եղբորս,  փոքրիկ  քրոջս,  պապիկին,  տատիկին,  իմ  բարի  քեռուն  և  ուրախ  բնավորությամբ  հորեղբորս  էլ  տեղավորեցի  սրտիս  մեջ:
Մտածեցի՝  հիմա  արդեն  սրտիս  մեջ  կարգին  խճողում  է…Այսքան  մարդ  մի՞թե  հնարավոր  է  այսքան  փոքրիկ  սրտում  տեղավորել:

Սրտիս, անկյունը

3․  Հինգ նախադասությամբ շարունակիր այս շարքը՝ հարազատ մնալով ոճին:

ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՄ։ ԽՈՐԽԵ ԲՈՒԿԱ

Ցանկանում եմ, որ ինձ լսես՝ առանց դատապարտելու։
Ցանկանում եմ, որ արտահայտվես՝ առանց ինձ խորհուրդ տալու։
Ցանկանում եմ, որ ինձ վստահես՝ առանց ինչ-որ բան պահանջելու։
Ցանկանում եմ, որ ինձ օգնես՝ առանց իմ փոխարեն լուծել փորձելու։
Ցանկանում եմ, որ իմ մասին հոգաս՝ առանց ինձ նվաստացնելու։
Ցանկանում եմ, որ ինձ նայես՝ առանց ինձնից ինչ-որ բան կորզելու։
Ցանկանում եմ, որ ինձ գրկես՝ բայց չխեղդես։
Ցանկանում եմ, որ ինձ ոգեշնչես՝ առանց ստիպելու։
Ցանկանում եմ, որ ինձ աջակցես՝ առանց իմ փոխարեն պատասխանելու։
Ցանկանում եմ, որ ինձ պաշտպանես, բայց չխաբես։
Ցանկանում եմ, որ ինձ մոտիկ լինես, բայց անձնական տարածք թողնես։
Ցանկանում եմ, որ իմանաս իմ բոլոր անդուր գծերը։ Ընդունես և չփորձես դրանք փոխել։
Ցանկանում եմ, որ իմանաս… որ կարող ես ինձ վրա հույս դնել Անսահմանորեն:

4․ «Ցանկանում եմ» ստեղծագործությունից ընտրիր 5 միտք և մեկնաբանիր։

5․ Ստեղծագործական աշխատանք՝ «Ձմռան առաջին օրը»

Комментарии

Популярные сообщения из этого блога

QR CODE

QR փազլ